00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ առաջինը կստանա ռուսական նոր կործանիչները. Հայաստա՞նը, Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցМногоцелевой истребитель Су-30СМ
Многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական կործանիչներ կունենան Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն այս երկրների հետ ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի վրա։ Մեկնաբանում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։

Ալեքսանդր Խրոլենկո, Sputnik-ի համար

Հարավային հարևանների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին հրապարակումները պարադոքսալ հեռանկար են ուրվագծում. Հայաստանն առաջիկայում կարող է Су-30СМ կործանիչներ ստանալ, Ադրբեջանը` Су-35, Թուրքիան` Су-57։ Ընդ որում, այս մատակարարումներն ավանդական տրամաբանություն ունեն. եթե հնարավոր չէ կասեցնել Հարավային Կովկասի ռազմականացումը, ապա ավելի նպատակահարմար է վերահսկել այդ գործընթացը ռազմատեխնիկական համագործակցության սահմաններում։

Встреча премьер-министра Никола Пашиняна с IT-специалистами (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զենքի 80%–ը Հայաստանն անձամբ պետք է արտադրի իր ԶՈՒ–ի համար. Վարդանյան

Թե որքան է իրատեսական և արդյունավետ նման տարբեր գործընկերների հետ «միաժամանակյա խաղի» ռուսական սեանսը, կիմանանք հեռավոր ապագայում։ Սակայն արդեն այժմ «չոր ինտրիգով» առանձին երկրներ սկսում են դիվիդենտներ քաղել։

Հակառակ նրան, որ ԱՄՆ-ի կոնգրեսն արգելափակել է Անկարային նորագույն ամերիկյան կործանիչներ մատակարարելու գործընթացը (այսպես կոչված վրեժ ռուսական С-400 ԶՀՀ ձեռք բերելու համար), Թուրքիան ամեն դեպքում F-35 կստանա։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ 100-ից առաջին երկու ինքնաթիռները կհանձնեն հունիսի 21-ին Ֆորտ-Ուերտ քաղաքում (Տեխաս նահանգ)։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը մեղմացրել է դիրքորոշումը` հաշվի առնելով Անկարայի կողմնորոշման հավանական փոփոխությունը դեպի ռուսական ավիաշուկա և F-35-երը նորագույն Су-57-երով փոխելու մտադրությունը։ Այսպես թե այնպես, սա թեժացնում է սպառազինության տարածաշրջանային մրցավազքը։

Բարձրտեխնոլոգիական սպառազինության ոլորտում Ադրբեջանն ավանդաբար ձգտում է համապատասխանել Թուրքիայի մակարդակին (մարտական գործակցությունը զարգացնելու համար), ինչը Հայաստանին վերազինման նոր փուլի է դրդում։ Այդ դինամիկ ռազմաքաղաքական եռանկյունում ռուսական «Су»-երը լուրջ ազդեցություն ունեն։

Հայկական ռեբուս

Су-30СМ-ը 4++ սերնդի կործանիչ է, այսինքն իր հնարավորություններով մոտ է 5-րդ սերնդին (Су-57 և F-35)։ Այն կարող է բարձր ճշգրտությամբ խոցել ցամաքային թիրախները (Х-59МК2 հրթիռները կիրառվում են մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող ստացիոնար թիրախների դեմ, Х-58Э հակառադիոլոկացիոն հրթիռները թռչում են հակառակորդի ռադարների լուսարձակման ուղղությամբ մինչև 200 կմ հեռավորության վրա)։

Военные учения армянской армии - Sputnik Արմենիա
Ամերիկյան ուղղաթիռները հայտնվել են Բաքվում. ինչ պետք է անի Հայաստանը

Су-30-ն առավել հաջողված և զանգվածային արտահանման կործանիչ է ճանաչվել։ Միայն Հնդկաստանը նման 272 մեքենա է ձեռք բերել։ Ոչ բավարար քանակի և որակի հարվածային ավիացիա ունենալով` Երևանը մտադիր է Су-30СМ ստանալ Ադրբեջանի հետ բարդ հարաբերություններում դիրքերն ամրապնդելու համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է բարձր գնահատել Су-30СМ կործանիչները «Էրեբունի» ռազմակայանում։ Ժառանգորդությունը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ակնհայտ է։ Մոսկվան ձգտում է արագացնել Երևանին 12 կործանիչ մատակարարելու վերաբերյալ ավելի վաղ ստորագրված պայմանագրի իրականացումը։

Ամբողջական սպառազինությունը, ռազմապաշարը և օդաչուներին սովորեցնելու գործընթացը միասին ամենաքիչը 300 մլն դոլար կարժենա։ Բայց Հայաստանը սուղ միջոցներ ունի և խնդրել է հետաձգել պայմանագրի իրականացումը։ Գուցե խնդիրը կարող էր լուծել ռուսական նոր վարկի տրամադրումը, բայց «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի դիվիզիոնի ձեռքբերումումից հետո նախկինում հատկացրած վարկերի ընդհանուր գումարն արդեն հասել է 300 մլն դոլարի։ Հեշտ իրավիճակ չէ, բայց ելք հավանաբար կգտնվի։

Եթե Հայաստանը ձեռք բերի Су-30СМ կործանիչները, նկատելիորեն կբարձրանա Երևանի պաշտպանական ներուժը, իսկ արցախյան ուղղությամբ մարտական գործողությունների ընդլայնման դեպքում, վտանգ կստեղծի Ադրբեջանի տնտեսական ենթակառուցվածքին։ Զսպման այս տարբերակը հազիվ թե ձեռք տա Բաքվին։

Ադրբեջանական հետմղում

Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մոտ 30 գրոհիչ Су-25 և МиГ-29 կործանիչներ ունի։ Սա բավարար չէ, օրինակ, Հայաստանի ՀՕՊ-ը ճնշելու համար։ Եվ նույնիսկ հարվածային ԱԹՍ-ների (իսրայելական արտադրության) «պարսի» վրա արված Բաքվի խաղադրույքը խնդիրը չի լուծում։

Открытие 10-й международной выставки Russia Arms Expo - Sputnik Արմենիա
Պետպարտքն ու Ռուսաստանի զենքը․ ինչո՞ւ են աճել Հայաստանի ծախսերը 2017-ին

Հավանաբար, Ադրբեջանը ստիպված կլինի թարմացնել ռազմաօդային ուժերի մարտակազմը, և Ռուսաստանը կարող է Су-30 СМ կամ Су-35 (Су-27 արդիականացրած տարբերակ) կործանիչնր առաջարկել։ Նման մատակարարումների հարցում ներքին հակասություններ չկան։ Հավանական հակառակորդների համեմատաբար հավասար զինվածությունն ամրապնդում է տարածաշրջանի խաղաղությունը։

Բացի այդ, Ռուսաստանը հնարավորություն է ստանում ազդելու հայ-ադրբեջանական հակամարտության հետագա զարգացման ու լուծման վրա։ Եթե երկու հակամարտող կողմերի օդաչուները սովորեն միևնույն ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիայում, ժամանակի ընթացքում խաղաղ համագոյակցությունը կարող է սովորություն դառնալ։

Եվ մի՞թե տարածաշրջանի համար լավագույն տարբերակը կլինի այն, որ Բաքուն պակիստանա-չինական արտադրության JF-17 կործանիչների մեծ խմբաքանակ ձեռք բերի։
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ գործիք է խաղաղության և կայունության ամրապնդման համար, քան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացը։ Հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումն անփոփոխ է մնում։

Կարծում եմ` առաջինը ռուսական նոր ինքնաթիռներ կստանա Հայաստանը, որպես պաշտպանունակություն առումով ավելի խոցելի կողմ։ Սակայն սա այն դեպքն է, երբ զենքը կարող է խաղաղության գործիք դառնալ։ Եվ ռուս-թուրքական հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը պարադոքսալ օրինակ է (և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար) պոտենցիալ հակառակորդների (պատերազմների դարավոր պատմությամբ)` եթե ոչ բարեկամներ դառնալու, ապա գոնե գործընկեր, որոնց ավելի ձեռնտու է համագործակցելը, քան թշնամիներ մնալը։ Խաղաղության երաշխիքը շահերի հավասարակշռությունն է և ոչ թե իդեալների համաժամանակեցումը։

Լրահոս
0