00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ կոնյակը կազմում է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի մոտ 50%–ը. տնտեսագետ

© Photo : Stock Photo / Անցնել մեդիապահոցАрмянский коньяк
Армянский коньяк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում արտադրվող կոնյակի ընդհանուր ծավալի զգալի մասը կազմում է արտերկրից ստացվող սպիրտի հիման վրա պատրաստածը, կարծում է Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի ծավալի շուրջ կեսը, արտասահմանյան սպիրտից պատրաստած արտադրանքն է, կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Մենք կարող ենք բախվել կոնյակի արտադրման ծավալների կտրուկ անկման հետ։ Եվ դա խաղողի քանակով պայմանավորված չէ։ Մեծ կասկածներ կան, որ կոնյակի մի մասը, որը ներկայացվում է որպես «կոնյակ» և վաճառվում է Ռուսաստանում` կեղծ է։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստան են արտահանում ոչ միայն տեղական հումքից պատրաստած խմիչքը, այլև արտերկրից ստացվող սպիրտից, որը չի համապատասխանում իսկական կոնյակի չափանիշներին», – ասաց Խաչատրյանը։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Բրենդի VS կոնյակ. 2042թ.–ից հետո հայկական կոնյակ չի լինի

Նա չի բացառում, որ դեպի Ռուսաստան` կոնյակի արտահանման չափանիշների խստացումը, կհանգեցնի արտահանման անկմանը։

Տնտեսագետի կարծիքով`  նույն իրավիճակն է, ինչ եղել է լոլիկների և խնձորի հարցում, երբ ի վերջո պարզվեց, որ որոշակի մասը` վերաարտահանումն էր։ Նույն իրավիճակը կարող է ստեղծվել կոնյակի պարագայում։ Եթե արտահանման ծավալները նվազեն, դա, ամենայն հավանականությամբ, կապված կլինի նշվածի հետ, այլ ոչ թե խաղողի արտադրության ծավալների նվազման։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե «կեղծ» կոնյակը արտահանման մեջ ինչ ծավալ կարող է կազմել, տնտեսագետը ենթադրեց, որ ցուցանիշը մոտ է 50%–ին։

«Եզրակացնում եմ` փորձելով համեմատել խաղողի արտահանման տվյալները, սկսած դեռ խորհրդային ժամանակաշրջանից», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` խաղողի արտադրման մասին տվյալները, որոնք տրամադրում է գյուղատնտեսության նախարարությունը, չի տեղավորվում թույլատրելի իրականության մեջ։

«Կամ մենք համաշխարհային ռեկորդներ ենք գրանցում, կամ այն թվերը, որոնք մեզ է ներկայացնում Ազգային վիճակագրական ծառայությունը` գյուղնախարարության տվյալների հիման վրա, որևէ տրամաբանության չեն ենթարկվում», – ասաց տնտեսագետը։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Որքա՞ն իսկական կոնյակ կա Հայաստանում. կտեսնենք տիեզերքից

Նրա խոսքով` բավական է միայն համեմատել խաղողի այգիների քանակը խաղողի արտադրության ծավալների մասին պաշտոնական տվյալների հետ։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016 թվականի համեմատ 2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 39,4%–ով։ 2016 թվականի 21.5 մլն լիտրի դիմաց անցյալ տարի 30 մլն լիտր կոնյակ է արտադրվել։

Ավելացել են նաև գինու արտադրման ծավալները` 30%–ով, շամպայնինը` 10%–ով և գարեջրինը` 21%–ով. հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է համապատասխանաբար 8.8 մլն լիտր, 20.4 մլն լիտր և 863.800 լիտր։

Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը կտրուկ խստացրել է վերահսկողությունը ներկրվող կոնյակի որակի նկատմամբ, մասնավորապես` հայկական արտադրության։ Հարկ է նշել, որ հայտնի հայկական ապրանքանիշները կոնյակի որակի հետ կապված որևէ խնդիր չեն ունենում` տեղական սպիրտ օգտագործելով։

Ավելի վաղ` 2017 թվականի նոյեմբերի վերջին, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը հայտնեց, որ ռուսական շուկայում առկա ողջ կոնյակի շուրջ 40%–ը կարող է կեղծ լինել։

Ռուսաստանում անորակ հայկական կոնյակ հայտնաբերելու վերաբերյալ վերջին անգամ հաղորդագրություն է հայտնվել դեկտեմբերի վերջին։ Տուլայի մարզի Ռոսպոտրեբնադզորի վարչության հաղորդագրության մեջ հայտնում էին, որ մանրածախ վաճառքի հանված հայկական կոնյակի մի քանի տեսակներ չեն համապատասխանում որակի նորմերին։

Լրահոս
0