ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Spuutnik. ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Մասնավորապես,Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց և նշել է, թե տեսած կադրերն այլ բանի մասին են վկայում»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել է ՀՀ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա:
«ՀՀԿ-ում երեկ ներքին կարգով համաձայնություն է կայացվել, որ խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեն գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը»,- նշում է հոդվածագիրը:
Այսօր առավոտյան՝ մինչև ԱԺ նիստի մեկնարկը, նախատեսված է ՀՀԿ խմբակցության նիստը: