ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը»,- գրել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի ԶՈւ-ն պատասխան պատժիչ գործողություններով կզսպի հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում: