00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերին idioten test է պետք, կամ վճարիր և ուզածիդ չափ խախտիր կանոնները

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոց"Гелендваген"
Гелендваген - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
150 կգ քաշով հեղինակավոր տղամարդը, որի ծանրությանը միայն «Գելենդվագենը» կարող է դիմանալ, դժգոհ է տուգանքների համաներումից, որովհետև նա պարտաճանաչ վճարել է տուգանքները, կլորիկ գումար է տվել հանդիպակաց դուրս գալու համար, իսկ հազարավոր մարդիկ ոչինչ չեն վճարել։

Մի հարևան ունեմ, դասական հեղինակավոր տղամարդ է։ Քաշն ավելի քան 150 կգ է, խոսում է դեն Վիտո Կորլեոնեի խռպոտ ձայնով, երթևեկում է սև «Գելենդվագենով», պետհամարանիշն էլ զարդարված է բացառապես 7-երով։ Երթևեկության կանոնները ոչ թե չի հարգում, այլ ամենայն հավանականությամբ, նույնիսկ չի էլ նկատում։ Եվ ահա պատկերացրեք` հենց նա է ինձ ասում, որ ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտած վարորդների (տուգանքները չարամտորեն չվճարած) տուգանքների համաներումը լավ չէ։ Եվ պարզաբանում է` այժմ բոլոր նրանք, ովքեր չէին վճարում, իրենց հզոր են զգում, իսկ ես խախտում եմ արել ու վճարել, հիմա ինձ իսկական հիմար եմ զգում։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոստովանեց` տուգանք ստանալիս անարդարության զգացում է ունեցել

Օրեր առաջ ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Այսօր շատերի բնակարանները գրավի տակ են այն պատճառով, որ տարբեր թփերի տակ ոստիկանական արագաչափեր ու տեսախցիկներ էին տեղադրված, որոնց նպատակը թալանն էր»։

Կարո՞ղ եք հավատալ, որ նման բան կա։ Անձամբ ես` ոչ։ Իհարկե, ինչպես ասում են, պոպուլիզմը պատգամավորի զենքն է, հատկապես հավանական ընտրությունների նախաշեմին, բայց այստեղ էլ սահման պետք է լինի։ Այդ ինչ անբարեխիղճ իրավախախտ պետք է լինել, այդ ինչ արագությամբ պետք է ընթանալ և քանի անգամ «նկարվել», որ այդքան մեծ գումարի չափով տուգանք կուտակվի։ Միայն այն դեպքում սա, հավանաբար, իրական կլիներ, եթե այդ թփերը «Ֆորմուլա-1»-ի մայրուղու վրա աճեին։

Մեր վարչապետը կարծում է, որ բոլոր այդ տեսախցիկները իրենց խնդիրը չեն կատարել։ Տեսախցիկները տեղադրվել են, բայց վթարները դրանցից չեն պակասել։ Համաձայն եմ։ Բայց չէ՞ որ խնդիրը տեսանկարահանող և լուսանկարահանող տեսախցիկները չեն, այլ այն, թե ինչ նպատակ էին դրել իրենց առաջ դրանք տեղադրողները։ Իսկ նպատակը ոչ թե ճանապարհներին անվտանգությունը բարձրացնելն էր, այդ հարցում Զոհրաբյանն իհարկե իրավացի է, այլ «սեփական գրպանները» լցնելը։

Մարտին Լյութերը բողոքական դարձավ և պատերազմ հայտարարեց կաթոլիկությանը, քանի որ դեմ էր եկեղեցում այնպիսի երևույթի, ինչպիսին ինդուլգենցիան էր։ Խախտեցիր պատվիրանները, գողացար, շնացար, սպանեցիր, հոգ չէ։ Կվճարես եկեղեցուն, ինդուլգենցիա կստանաս և մաքո՞ւր ես աստծու առաջ։

Радар скорости - Sputnik Արմենիա
Երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները կնվազեն. Օսիպյան

Ուրեմն տվյալ հարցում ես բողոքական եմ և Մարտին Լյութերի կողմնակիցը։

Քանի որ ի՞նչ է ստացվում. եթե դու շատ փող ունես, կարող ես երթևեկել սրտիդ ուզածի պես, նույնիսկ հանդիպակաց երթևեկելի գոտով։ Վճարեցիր տուգանքը, շարունակիր շարժվել հանդիպակացով։

Բերեմ Գերմանիայի օրինակը, որտեղ նույնպես ամենուրեք տեսանկարահանող սարքեր են դրված։ Եթե այդ երկրում մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտում են ճանապարհային երթևեկության նույն կանոնը, դիցուք երեք անգամ արագություն են գերազանցում կամ անցնում կարմիր լույսի տակով, ապա մեխանիկորեն զրկվում են վարորդական իրավունքից ու նորից քննություն հանձնում։ Գերմանիայում վարորդական իրավունք ստանալը մոտ 3000 եվրո արժե։ Ենթադրենք` խախտողը «Մերսեդես» կոնցեռնի կամ ասենք «Մյունխեն սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատիրոջ որդին է, և 3000-ը նրա համար փող չէ։ Բայց…

Խախտում իրականացրած բոլոր վարորդները քննությունից առաջ պետք է idioten test անցնեն. սա թեստի պաշտոնական անվանումն է։ Գերմանացիները կարծում են, որ եթե մարդը մի տարվա ընթացքում կարող է նույն խախտումն անել, ապա նա գլխի հետ խնդիրներ ունի։ Հավանական է, որ նա ապուշ է, ընդ որում կլինիկական։

Իսկ idioten test-ը խիստ պատիժ է, Լյութերի ժամանակների «իսպանական ճտքակոշիկի» նման։ Թեստն առանց նախապատրաստվելու անհնար է անցնել, դու հոգեբանի հետ պետք է այցելես 40 պարապմունք` յուրաքանչյուրի դիմաց վճարելով 100-ական եվրո և 40 անգամ լսես նույն բանը։ Միայն դրանից հետո քեզ թույլ կտան idioten test հանձնել, որը կարող է նման հարց պարունակել. «Վերելակ ունեցող տան երկրորդ հարկում ատամնաբույժ է ապրում, երրորդում` փաստաբան, չորրորդում` մարմնավաճառ։ Վերելակի ո՞ր կոճակն են առավել հաճախ սեղմելու»։ Մի խոսքով, այսպիսի բաներ…

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոստանում է միջոցներ ձեռնարկել «ճռիկ–վռիկ»–ով երթևեկող պաշտոնյաների նկատմամբ

Այնպես որ, եթե տիկին Զոհրաբյանի ծանոթները Գերմանիայում ապրեին, նրանք բնակարաններ և տներ գրավ դնելու կարիք չէին ունենա տուգանքները վճարելու համար։ Այնտեղ նրանք կմոռանային խախտումների մասին և կերթևեկեին` չգերազանցելով 60 կմ/ժ արագությունը։

Եվ ընդհանրապես, մինչ տուգանված վարորդների թեման բարձրացնելը, պետք է հետաքրքրվել, թե ինչպես են նրանք ստացել իրենց վարորդական իրավունքները։

Հարգելի ընթերցող, ձեր ծանոթների, հարազատների և բարեկամների շարքում որքա՞ն մարդ գիտեք, որ վարորդական իրավունք է ստացել օրենքով, առանց ծանոթի կամ գումար վճարելու։ Անձամբ ես միայն մեկին գիտեմ։ Որդուս կինը վարորդական իրավունքը ստացել է պարտաճանաչ հաճախելով բոլոր պարապմունքներին` հիանալի սերտելով այն, ինչ պետք է իմանալ։ Արդյունքն ակնհայտ է` չորս տարվա ընթացքում ոչ մի տուգանք, ոչ մի բիծ ավտոմեքենայի վրա։

Նման օրինակները հաճելի բացառություն են։ Բայց մեր իրականությունը նման է հայտնի անեկդոտին է։ Ոստիկանը կանգնեցնում է հանդիպակաց երթևեկելի գոտով ընթացող մեքենան և հարցնում ղեկի դիմաց նստած շիկահերին (ղեկի դիմաց կարող է նստած լինել թխահեր կին կամ թխահեր տղամարդ), որը շարունակում է զրուցել հեռախոսով.

— Միայն մեկ հարց ունեմ ձեզ, որքա՞ն գումարի դիմաց եք գնել ձեր վարորդական իրավունքը։

— Ինչպես եք ձանձրացրել բոլորդ, — մի պահ շեղվում է հեռախոսազրույցից, — միաձայն բոլորդ հարցնում եք` «որքանո՞վ ես գնել, որքանո՞վ ես գնել»։ Չեմ գնել, նվիրել են։

Հ.Գ. Հարևանս, նա, ով «Գելենդվագեն է» վարում և պետհամարանիշի վրա միայն 7-եր են, որոշել է տուգանքներն այլևս չվճարել։ Ասում է` մի անգամ տուժել եմ, հերիք է։ Մի քանի տարի կանցնի, Փաշինյանին կփոխարինի մեկ ուրիշը։ Նա ևս հավանաբար ներում կշնորհի կարգազանցներին և չեղյալ կհայտարարի տուգանքները։ Եվ այդ ժամանակ ես առաջինը կլինեմ հերթում։

Լրահոս
0