ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Կոժինը։
Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում ենթադրվում է համագործակցության հարցերի լայն շրջանակ մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման համատեքստում, ասել է Կոժինը։
«Տեղի կունենա կարծիքների փոխանակում ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ, որում ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվ միջնորդական դեր է խաղում», — ասել է նա։
Նրա խոսքով` հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային թեմաներին, այդ թվում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին։