00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիոն Հայաստան. ինչպես են ամեն տարի հօդս ցնդում միլիարդավոր դոլարները

© Sputnik / Aram NersesyanГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարությունը կարող է հարկերի հաշվին 250-300 միլիոն դոլարով կտրուկ լցնել երկրի բյուջեն` ստվերից դուրս բերելով մի քանի միլիարդ դոլար։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանում կոռուպցիոն սխեմաները ներթափանցել են հասարակության գրեթե բոլոր ոլորտներ` ստվերով «ծածկելով» երկրի տնտեսության մոտ 20 տոկոսը, Sputnik Արմենիային ասաց «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Ամեն տարի երկրից դուրս է բերվում մի քանի միլիարդ դոլար

Փորձագետի խոսքով` կոռուպցիայի մասշտաբները պայքարը դարձնում են ազգային անվտանգության հարց։ Խնդիրն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ անօրինական շրջանառության, չվճարված հարկերի, «օտկատների», ինչպես նաև լվացված փողերը տարվում են արտասահման։

СНБ Армении - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն ուսումնասիրում է սոցապ ոլորտում կոռուպցիայի առկայության մասին փաստերը

«Անօրինական ճանապարհով ձեռք բերած գումարի մի մասը դուրս է բերվում երկրից։ Որոշ տվյալներով` ամեն տարի դուրս է բերվում մեկ միլիարդ դոլարի կապիտալ, հիմնականում դա արվում է օֆշորային սխեմաներով», — նշեց Մարգարյանը։

Բյուջեն կարելի է համալրել 250-300 միլիոն դոլարով

Տնտեսագետը նշում է` տարբեր գնահատականներով` Հայաստանի պես երկրներում ստվերային տնտեսությունը հասնում է 20-22 տոկոսի, իսկ երկրի ՀՆԱ-ի տոկոսներով դա 2-2.5 միլիարդ դոլար է։ Այդ միջոցների հարկերը, եթե դրանք դուրս բերեն ստվերից, կարող են կազմել 200-250 միլիոն դոլար, ինչը կգնա պետբյուջե։

Մարգարյանը լավատեսորեն է տրամադրված. Ազգային անվտանգության ծառայությունը հավանաբար խանդավառությամբ է ձեռնամուխ եղել կուտակածը որոնելուն։ Տնտեսագետը հույս ունի, որ աուդիտները կտան իրենց պտուղները, իսկ ջանքերը բավարար կլինեն, որպեսզի բոլոր մոխրագույն սխեմաները բացահայտվեն։

Աղմկահարույց գործեր

Ատոմ Մարգարյանը նշեց ԱԱԾ վերջին բացահայտումը` կապված մաքսատան հետ։ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով Հայաստանում գործող խոշորագույն «Նորֆոլկ Քոնսալթինգը» չարամտորեն խուսափել է հարկերի, տուրքերի վճարումից` մոտ մեկ տարում «կուտակելով» 7 միլիոն դոլար։

Председатель Комитета государственных доходов Армении Давид Ананян - Sputnik Արմենիա
Ո՞ւր է տանում «Նորֆոլկի» կծիկը, ովքե՞ր են խառնված կոռուպցիոն սխեմայում. քննարկում ԱԺ–ում

«ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը` 350 անուններից կազմված ցուցակի մասին, «Նորֆոլկի» ի պատմությունը կարող են նոր ճյուղ դառնալ նման հանցագործությունների դեմ պայքարում։ Այդ ցուցակում, իհարկե, կան մարդիկ, որոնց անուններով ձևականորեն է բիզնես գրանցված։ Նրանցից մի քանիսը նույնիսկ չգիտեն այդ մասին, ինչպես նաև, թե ինչ գործողություններ են կատարվել ու որքան գումարներ են պտտվել նրանց անվան տակ», — ասաց Մարգարյանը։

Տնտեսագետն ուշադրության արժանի համարեց այն փաստը, որ «Նորֆոլկի» գործադիր տնօրենը երկար տարիներ եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահը։ Այսինքն երկար տարիներ եղել է Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի աշխատողը, որը գլխավորել է «Գազպրոմ Արմենիան»։

«Ուստի բացառված չէ, որ ստացել է Հարությունյանի համաձայնությունը», — ասաց Մարգարյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, պետք չէ անտեսել անմեղության կանխավարկածը։

Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ հարցաքննությունների են կանչում «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների գանձապահներին, տնտեսագետը նշեց, որ խոշոր բիզնեսը միշտ փորձում է փոքր և միջին «ձևանալ» և խուսափել բարձր հարկերից

Տնտեսագետի խոսքով` առանց Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների իմացության բարդ է դա անել, իսկ խոշոր ցանցերի դեպքում գրեթե անհնար է։

Կոռուպցիոն տուրք

Նրա խոսքով` անօրինական հարստացման մեկ այլ միջոց է, այսպես կոչված, «կոռուպցիոն տուրքը»։ Հայաստանի բնակչությունը և բիզնեսը ստիպված են գումար վճարել որոշակի ծառայությունների դիմաց, բայց այդ միջոցները ոչ մի տեղ չեն նշվել, հաշվի չեն առնվել և ընդհանրապես նախատեսված չեն եղել օրենքով։

Министр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը խոստանում է միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ

«Այդ տուրքը գնացել է ոչ միայն մյուս գործարարների գրպանները, այլև համալրել են ինչ-որ հիմնադրամների բյուջեները, գնացել են ստվերային հաշիվներ։ Օրինակ` «Հայաստանի Էլեկտրական ցանցերը» 5 մլրդ դրամ է վճարել «Լույս» հիմնադրամին», — ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` դա հիանալի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հայ ուսանողներին սովորել աշխարհի լավագույն համալսարաններում։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ում հաշվին է ֆինանսավորվել նրանց բյուջեն։

«Մի՞թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի տեսել թվերը, երբ էլեկտրաէներգիայի սակագին է սահմանել։ Ի՞նչ է նշանակում նման մասշտաբային նվիրատվություններ կատարել քաղաքացիների հաշվին», — ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` եթե բիզնեսն ազատվի այդ «տուրքից», դա ապրանքների գների նվազման կհանգեցնի։ Բացի այդ, բիզնեսը կձերբազատվի մենաշնորհային արտոնություններից, առավելություններից և կվերադառնա հարկային դաշտ։

Դա իր հերթին գ ործարարներին կստիպի երկարաժամկետ ներդրումներ կատարել և պայքարել հաճախորդների համար` բարելավելով ապրանքների որակն ու գինը։

Գազի և էլեկտրականության գինը

Մարգարյանի խոսքով` ևս մեկ անհեթեթ երևույթ է բնակելի տների գազամատակարարման համակարգերի սպասարկման դիմաց վճարը։ Դա կարելի էր ներառել սակագնի մեջ, որպեսզի այդքան աչք չծակեր։ Իսկ գազի սակագինն առանձին պատմություն է։

У кассы в супермаркете - Sputnik Արմենիա
«Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք». «Երևան սիթի» գանձապահներին հերթով հրավիրում են ԱԱԾ

«Գազի սակագնի թեման, իմ կարծիքով, առաջիկայում կբարձրացվի, դա լուրջ հարց է։ Ինչպե՞ս կարող է գազը թանկանալ 100 տոկոսով սահմանից տեղափոխվելու, հարկեր վճարելու և Հայաստանի տարածքում բաշխվելու արդյունքում։ Հարևան երկրների օրինակով այդ ցուցանիշը չի գերազանցում 20 տոկոսը», — ասաց Մարգարյանը։

Գազը սպառողին հասնելու ճանապարհին կարող էր թանկանալ 30-35, բայց ոչ թե 140-150 դոլարով։

Նրա խոսքով` այդ հարցին պետք է պատասխանի ՀԾԿՀ-ն։

«Առաջին տարիներին, երբ գազիֆիկացվում էին հեռավոր գյուղերը, դեռ կարելի էր ինչ-որ կերպ հիմնավորել այդ ամենը` և՛ մարժան, և՛ կորուստները։ Բայց հիմա այդ մասին խոսելն անիմաստ է», — ասաց Մարգարյանը։

Տնտեսագետը նշեց, որ եթե գազը, էլեկտրաէներգիան, վառելիքն ավելի թանկ լինեն, քան հարևան երկրներում, ապա իմաստ չունի խոսել ներդրումային գրավչության մասին, Հայաստանի նախկին իշխանություններն այդքան էլ հոգ չեն տարել այդ մասին։

Տնտեսագետը հույս հայտնեց, որ եթե այսօրվա ժամանակավոր կառավարությունը չկարողանա ինչ-որ բան անել, ապա հաջորդ կառավարությունը (արտահերթ ընտրություններից հետո) արմատական քայլերի կդիմի և կփոխի ստեղծված իրավիճակը։

Լրահոս
0