ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի– Sputnik. Ներկա պահին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Ներկա պահին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձևաչափով հանդիպում մենք չենք նախատեսում։ Նման պայմանավորվածություն չկա», – ասաց գերատեսչության ներկայացուցիչը։
Երեք երկրներում ընտրական գործընթացների ավարտից հետո, մի շարք փորձագետներ վերջին շրջանում կանխատեսում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հանդիպումը։