00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մալիքյանի «մեծ խելահեղությունը», կամ ինչպես հայ ջութակահարը համերգ տվեց 12 տարեկանում

© Sputnik / Евгений ОдиноковСкрипач Ара Маликян
Скрипач Ара Маликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Led Zeppelin–ի և Մոցարտի վիրտուոզ համադրությունը հնչեց Մոսկվայում մայիսի 27-ին իսպանահայ և լիբանանահայ հանճարեղ ջութակահար Արա Մալիքյանի համերգին։ Sputnik–ին տված հարցազրույցում երաժիշտը պատմել է իր կյանքի և պրոֆեսիոնալ կարիերա կերտելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայտնի վիրտուոզ հայ ջութակահար Արա Մալիքյանը Sputnik Mundo–ի հետ զրուցել է արտասովոր արվեստի, կյանքի և այն երկրների քաղաքական վիճակի մասին, որոնց հետ նա կապված է։ Երաժիշտը խոսել է նաև ջութակի հանդեպ ունեցած հատուկ և հակասական սիրո մասին։

Մանկությունն ու Ռուսաստանի նկատմամբ ունեցած սերը

Ջութակահար լինելով` Մալիքյանը քաջատեղյակ է ռուսական մշակույթին, նա արդեն երրորդ անգամն է Ռուսաստանում։

«Մոսկվան` գրավիչ քաղաք է։ Ջութակահարների թվում իմ կուռքերից գրեթե բոլորը ռուս են։ Ռուսաստանում է ջութակի լավագույն ավանդական դպրոցը։ Այդ պատճառով էլ ես լավ ծանոթ եմ մշակույթին, երաժշտությանը, արտիստներին, սակայն կցանկանայի ավելի մոտիկից ծանոթանալ այդ հիանալի երկրի հետ», – պատմեց երաժիշտը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
«Իմ անունը փայլում է իմ փոխարեն». 94 տարեկան Շառլ Ազնավուրը շարունակում է զարմացնել

Երաժիշտի ելույթները հաճախ խելագարության և բացարձակ ազատության տոնի են վերածվում։ Մոսկվայում կայացած համերգի ժամանակ հնչեցին ինչպես ջութակահարի հեղինակած ստեղծագործությունները, այնպես էլ դասական ստեղծագործություններ։ Համերգին նա կատարեց ինչպես Բախի, Մոցարտի, Պագանինի, այնպես էլ ժամանակակից արտիստների ստեղծագործություններ, այդ թվում` Radiohead–ի, Led Zeppelin–ի, David Bowie–ի և Jimmy Hendrix–ի։

Նման արտասովոր համադրության միջոցով Մալիքյանը պատմում է իր ջութակի պատմությունը, որը, արտիստի խոսքով, ֆինանսական առումով արժեք չունի, սակայն շատ կարևոր է իր ընտանիքի համար, քանի որ այդ գործիքը փրկել է իր պապի կյանքը։ Հենց այդ պատճառով էլ նրա հայրը պնդել է, որ Արան ջութակ նվագել սովորի։

«Հայրս ջութակի երկրպագու էր և նա ստիպեց ինձ ջութակ նվագել, գրեթե ծնվելուցս անմիջապես հետո։ Երբ 7-8 տարեկան էի, ուզում էի բակում մյուս երեխաների հետ խաղալ, սակայն նա ինձ արգելում էր ու փակում սենյակում, որպեսզի ես ժամերով պարապեմ։ Հիշում եմ, թե ինչպես էի արցունքն աչքերիս նվագում, քանի որ այլևս չէի ցանկանում։ Սակայն այսօր անսահման երախտապարտ եմ հորս, քանի որ երջանիկ եմ ջութակահար լինելու համար», – խոստովանեց երաժիշտը։

Ինչպե՞ս դաստիարակել ջութակահար

Երաժիշտի և 4-ամյա տղայի հայրը խոստովանում է, որ քրտնաջան ջութակ նվագելը ամենալավ զբաղմունքը չէ երեխայի համար։

«Երեխաները պետք է խաղալիքներով խաղան։ Փորձեցի որդուս ջութակ նվագել սովորեցնել, սակայն նա գլխիս տվեց այն։ Դասավանդումը երեխաների համար խաղի պետք է վերածել, ընկերների և համադասարանցիների հետ սկսել ջութակ նվագել։ Այդպես միշտ ավելի ուրախ է, քան ուսուցչի հետ սենյակում։ Կատարյալ նվագելը` երկրորդական է։ Կարևորը, որ երեխայի համար զվարճալի լինի», – կարծում է Մալիքյանը։

Միևնույն ժամանակ, ինքը` ջութակահարն, իր առաջին կարևոր համերգը նվագել է, երբ ընդամենը 12 տարեկան էր։

Николай Мадоян - Sputnik Արմենիա
Հայ ջութակահարը «Գինեսի» ռեկորդ է սահմանել և նվիրել Արցախյան քառօրյայի հերոսներին

«Այն ժամանակ, հավանաբար, Լիբանանում միակ ջութակահարն էի. այդ համերգի շնորհիվ ես ոչ միայն ջութակը սիրեցի, այլև բեմը», – նշեց երաժիշտը։

Մալիքյանի խոսքով` հաջողությունը գաղտնիք չունի, սակայն այն մեծ աշխատանք է պահանջում. ոչ միայն ջութակին է վերաբերում, այլև մյուս գործիքներին կամ կյանքի ոլորտներին։ Սակայն, միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ հաջողությունը շատ փխրուն է, և շատ հեշտ է այն կորցնելը։

«Սերը շատ կարևոր է։ Պետք է սիրել այն, ինչ անում ես», – կարծում է արտիստը։

Արա Մալիքյանը աշխատել է նաև կինոյում և դարձել մի քանի ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ, հայտնի գործերից են Պեդրո Ալմադովարի «Խոսիր նրա հետ» և «Վատ դաստիարակություն» ֆիլմերը։ Սակայն, անկախ այս հետաքրքիր փորձից, երաժիշտը նախընտրում է բեմը։

Կապը պատմական հայրենիքի հետ

Մալիքյանը երբեք Հայաստանի հետ կապը չի կորցրել, սակայն ներկա պահին նա համերգներ չի նախատեսում ունենալ պապի հարազատ երկրում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական վիճակին, նա կարևոր է համարում, որ մարդկանց ձայներն ու կարծիքները լսելի լինեն։

© Sputnik / Евгений ОдиноковՋութակահար Արա Մալիքյան
Ջութակահար Արա Մալիքյան - Sputnik Արմենիա
1/4
Ջութակահար Արա Մալիքյան
© Sputnik / Евгений ОдиноковՋութակահար Արա Մալիքյան
Ջութակահար Արա Մալիքյան - Sputnik Արմենիա
2/4
Ջութակահար Արա Մալիքյան
© Sputnik / Евгений ОдиноковՋութակահար Արա Մալիքյան
Ջութակահար Արա Մալիքյան - Sputnik Արմենիա
3/4
Ջութակահար Արա Մալիքյան
© Sputnik / Евгений ОдиноковՋութակահար Արա Մալիքյան
Ջութակահար Արա Մալիքյան - Sputnik Արմենիա
4/4
Ջութակահար Արա Մալիքյան
1/4
Ջութակահար Արա Մալիքյան
2/4
Ջութակահար Արա Մալիքյան
3/4
Ջութակահար Արա Մալիքյան
4/4
Ջութակահար Արա Մալիքյան

«Փոփոխությունները տեղի են ունենում մարդկանց շնորհիվ, այլ ոչ թե քաղաքական գործիչների գրասենյակներում», – ասաց նա։

Մալիքյանը ծնվել է Լիբանանում, ապրել Գերմանիայում, Անգլիայում, Չինաստանում, սակայն հաստատվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

«Ինձ դուր եկավ այս երկրի առօրյա կյանքը, այն հիշեցրեց ինձ Լիբանանում ապրելու տարիները, այսինքն` կյանքի միջերկրածովյան ոճը։ Իսպանիայում ապրում եմ արդեն ավելի քան 20 տարի և շատ երջանիկ եմ, սակայն ամենուր եմ ինձ տանը զգում։ Այսօր Մոսկվայում եմ և հեշտությամբ կարող եմ պատկերացնել, որ այստեղ եմ ապրում։ Եթե սիրում եմ այն, ինչ անում եմ և լավ հարաբերություններ ունեմ մարդկանց հետ, կարող եմ ցանկացած տեղ ապրել»։

Իսպանիան և հարազատ Լիբանանը

Ջութակահարն, ընդհանուր առմամբ, պայքարում է սահմանների բացակայության համար, հատկապես, Կատալոնիայի և Իսպանիայի միջև։

Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանը հիացած է հայկական էթնո բենդի երիտասարդ տաղանդներով. տեսանյութ

«Ակնհայտ է, որ կատալոնական մշակույթը տարբերվում է իսպանականից, սակայն չեմ հավատում առանձին երկիր ունենալու անհրաժեշտությանը, պետք է մշակույթների և ոչ թե սահմանների բաժանում լինի», – կարծում է երաժիշտը։

Ինչ վերաբերում է հարազատ Լիբանանին, Մալիքյանը կարծում է, որ երկրում հուսալի իրավիճակ է։

«Երկիրն այսօր խաղաղ է ապրում, սակայն այդ խաղաղությունը փխրուն է։ Այն շատ է տուժել քաղաքացիական պատերազմի ժամանակ, դա նման է նրան, ինչ կատարվում է այսօր Սիրիայում։ Այսօր ներդաշնակություն է պետք պահպանել տարբեր էթնիկ խմբերի և կրոնների միջև», – ասում է ջութակահարը։

Երաժիշտը ծրագրում է շարունակել ուղևորությունը և արդեն նոր շրջագայություն է պատրաստում, որը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերին։ Մալիքյանը իր տաղանդով և էքսցենտրիկ ու արտասովոր իր էությամբ կրկին կուրախացնի լավ երաժշտության սիրահարներին։

Լրահոս
0