00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ անունը փայլում է իմ փոխարեն». 94 տարեկան Շառլ Ազնավուրը շարունակում է զարմացնել

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 22–ին նշում է ծննդյան օրը։ Այսօր աշխարհահռչակ երգիչը դարձել է 94 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հավանաբար չկա մի հայ, որը չիմանա Շառլ Ազնավուրին, լսած չլինի նրա ձայնը և չհպարտանա նրանով։ Նրա անունը բոլորի շուրթերին է, իսկ շատ երգեր արդեն դասական են դարձել։

Նա հայտնի է ոչ միայն որպես երգիչ, այլ նաև որպես կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող, դերասան։ Ազնավուրը գրել է մոտ 1300 երգ, խաղացել է 60 ֆիլմում և վաճառել ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակ։ Time ամսագրի և CNN–ի համատեղ հարցման համաձայն, որն անցկացվել է 1998թ–ին, Ազնավուրը ճանաչվել է 20–րդ դարի լավագույն էստրադային կատարող։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը նամակ է գրել հայերին. «Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ»

Ժամանակակից երաժշտության պատմության մեջ մեծ շանսոնյեն մարմնավորում է մի ամբողջ դարաշրջան։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և ուրիշներ։ Ազնավուրը ելույթ է ունեցել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի և այլ համաշխարհային աստղերի հետ։

Ազնավուրը նաև իր ժողորդի մեծ զավակն է։ Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության մասին բոլորը գիտեն։ Հայրենիքում գնահատում են նրան` անկեղծ զգացմունքներ տածելով նրա հանդեպ։ Ազնավուրի հանդեպ սերը հիրավի համաժողովրդական է։

Ինչ է սիրում և չի սիրում հիշել Ազնավուրը

Լեգենդար շանսոնյեն, իր խոսքով, սիրում է հիշել իր մանկությունն ու այն օրերի ընտանիքը։

Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Храм Джухтак, Дилижан. Армения - Sputnik Արմենիա
Ազնավուրի ձայնը հուզեց ֆրանսիացի քաղաքապետին, ու նա կատարեց հայերի խնդրանքը

Ականավոր արտիստի կյանքում եղել են ոչ միայն վերելքներ և հաջողություններ, այլ նաև սարսափելի կորուստներ։ Ամենացավագին հիշողություններից մեկը կապված է 70–ական թվականների հետ, երբ մահացավ նրա որդի Պատրիկը։

«Ես չեմ սիրում խոսել այդ մասին, նախընտրում են պահպանել իմ անձնական կյանքի գաղտնիությունը», – նշում է երգիչը։

Ընտանեկան երջանկության գաղտնիքը

Շառլ Ազնավուրը երեք անգամ ամուսնացած է եղել, նա ունի վեց երեխա։ Երրորդ կնոջ` շվեդուհի Ուլե Տորսելի հետ, նա ապրել է ավելի քան կես դար։

Նրա կարծիքով` ընտանեկան երջանկության գրավականը հանգստությունն է։

Նա խոստովանում է, որ հենց հանգստությունն է օգնել իրեն այդքան երկար ապրել կնոջ հետ։

«Եթե ամուսինն ու կինը տարբեր են, ապա դա լավ է։ Ես եռանդուն եմ, իսկ կինս` հանգիստ։ Երբ ափերից դուրս եմ գալիս, նա կարողանում է ինձ հանգստացնել», – ասում է Ազնավուրը։

Նա կարծում է, որ եթե ամուսիններից մեկի մոտ ավելորդ էներգիա է կուտակվել, ապա ավելի լավ է դուրս գալ տնից, գնալ կինո, թատրոն, հանգստանալ և վերադառնալ։

«Այդպես էլ ապրել ենք հիսուն տարի», – կատակում է երգիչը։

Ֆրանսիացի՞, թե՞ հայ

Ինչպես հայտնի է, Ազնավուրն իրեն միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի է համարում` գտնելով, որ մեկը մյուսից անբաժանելի են, ինչպես կաթով սուրճը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը «Ծագող արևի» շքանշան է ստացել

Բայց եթե նրա մի պապը սևամորթ լիներ, մյուսը` հրեա կամ արաբ, ապա նա այլ մարդ կլիներ, կարծում է մաեստրոն։

Երգիչը համոզված է, որ եթե բոլորը մտածեին իր նման, ապա աշխարհում չէր լինի այլատյացություն և հակասեմիտություն։

Հայերի գլխավոր հատկանիշը

Աշխարհահռչակ երգիչը հույս չի դնում ոգեշնչման վրա, նա հավատում է ծանր աշխատանքի արդյունքին։

Աշխատասիրությունն իմ գլխավոր հայկական գիծն է, խոստովանում է լեգենդար շանսոնյեն։

Մաեստրոն նաև նշում է, որ չի վախենում ռիսկի դիմել և ամեն անգամ բեմում մարտահրավեր է նետում ինքն իրեն։

Երգերի և սեփական փառքի նկատմամբ վերաբերմունքը

Ազնավուրը հեղափոխություն է կատարել ֆրանսիական շանսոնի դասական ոճում` ստեղծելով սոուլի, բլյուզի, ջազի, փոփի և քնարերգության խառնուրդ։

Մինչև այսօր համերգներով հանդես եկող մեծ երաժշտի հաջողությունն ուղղակի անհավանական է։ 2015թ–ին նա People With Money ամսագրի վարկածով գլխավորել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը` 46 միլիոն դոլար ընդհանուր եկամուտով։ Երգչին հաճախ են անվանում «Ֆրանսիական Ֆրենկ Սինատրա»։

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Շնորհավոր, մաեստրո. Արա Բաբլոյանը ջերմությամբ է հիշում Ազնավուրի հետ հանդիպումները

Նրա հայտնի երգերից են` «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Մամա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։

Երաժիշտը խոստովանում է, որ իր երգերին վերաբերվում է երեխաների նման և չունի ընտրյալներ։

Հետաքրքիր է, որ չնայած համաշխարհային փառքին և հաջողությանը, շանսոնյեն ոչ միայն չի հիվանդանում «աստղային հիվանդությամբ», այլ նաև խոստովանում է, որ փառասիրությունը խորթ է իրեն։

Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ իրեն նյարդայնացնում է սեփական փառքը։

«Իմ անունը փայլում է իմ փոխարեն, և դա զայրացնում է», – նշել է Ազնավուրը։

Ինչով է հետաքրքրվում` երաժշտությունից բացի

Թեև երգելը մեծ հայի կոչումն է, բայց Ազնավուրը նաև այլ նախասիրություններ ունի, դրանցից մեկը գրականությունն է։ Նա շատ է կարդում։

«Ես կարդացել եմ Բալզակի, Դյումայի, Հյուգոյի բոլոր հատորները։ Ես գնել եմ Անատոլ Ֆրանսի ստեղծագործությունների ամբողջական հրատարակությունը, բայց դեռ չեմ կարդացել», – ասում է շանսոնյեն։

Այս տարիքում անգամ նա չի կորցրել նոր գիտելիքների հանդեպ ձգտումը։

Հումորը լավագույն սպեղանին է

Ազնավուրին հաճախ են հարցնում առողջության մասին և խնդրում բացել երկարակեցության իր գաղտնիքը, չէ որ 94 տարեկանում նա ոչ միայն առույգ է և էներգիայով լի, այլ նաև շարունակում է ակտիվ համերգային գործունեությունը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը «Ծագող արևի» շքանշան է ստացել

«Կյանքում պետք է ծիծաղել։ Ով ծիծաղում է, նա ավելի լավ ու ավելի երկար է ապրում», – վստահ է Ազնավուրը։

Ամեն ինչում լինել չափավոր

Իմաստուն հայը խորհուրդ է տալիս շատ չուտել, չչարաշահել ալկոհոլը, թեև մեկ բաժակ գինին պարսավելի չէ։ Նաև նա խորհուրդ է տալիս շատ հիմարություններ չանել։

Ազնավուրն ասում է, որ իր առջև երբեք չի դրվել երաժշտական կարիերան ավարտելու հարցը։

«Ես մի անգամ զրուցում էի կնոջս հետ, և նա ասաց. «Քո տարիքում պետք է կանգ առնել», իսկ ես պատասխանեցի. «Եթե ես կանգ առնեմ, ապա կմահանամ»։ Այդ ժամանակ նա ասաց` շարունակիր», – պատմել է կատարողը։

Ֆրանսիական շանսոնի լեգենդը խոստովանել է, որ պատրաստվում է երգել մինչև 100 տարեկանը։

«Ես աշխարհի ամենատարեց գործող երգիչն եմ։ Թոնի Բենեթը 91 տարեկան է, երեխա է դեռ», — ասել է Ազնավուրը։

Լրահոս
0