00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոթորկի պահին ծնվածը․ Հայաստանի առաջին Հանրապետությունը հարյուր տարեկան է

© Sardarapat museum archiveБлагославление армянских войск перед сардарапатской битвой
Благославление армянских войск перед сардарапатской битвой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը, դարեդար պետականությունից զրկված ժողովուրդը հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Թեև այն միայն երկու տարի ապրեց, բայց դրա շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերադարձնել հավատքը դեպի սեփական ուժերը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց 1918-ից 1920 թվականները, սակայն այդ երկու տարիները որոշիչ դերակատարություն ունեցան ինչպես հայերի, այնպես էլ երկրի թշնամիների գիտակցության համար. նրանք հասկացան, որ հայերը կարող են պաշտպանել ոչ միայն իրենց, այլև իրենց տունն ու երկիրը։ Իսկ պետականությունը հայ ժողովրդին հեշտ չտրվեց։

Խռովություն և քաոս

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ թուրքերը զանգվածային կերպով ջարդում էին հայերին, Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխություն տեղի ունեցավ, որից հետո ռուսական զորքերը լքեցին պատերազմի ընթացքում զբաղեցրած  Արևմտյան Հայաստանի մի շարք շրջանները։ Թուրքերը միանգամից օգտվեցին Կովկասյան ճակատի մերկացումից` մտահղացում ունենալով չբավարարվել Արևմտյան Հայաստանով, այլև ներխուժել Արևելյան Հայաստան ու արդյունքում գրավել ողջ Անդրկովկասը։

Армянские добровольцы майских сражений начала XX века - Sputnik Արմենիա
Սարդարապատի հերոսամարտի մասին պետք է իմանան նաև Ռուսաստանում. Նադեին–Ռաևսկի

Թուրքիան, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարի պայմանագիրը,  1918 թվականին իրենց զորքերը մտցրին Երզնկան, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, հետո արդեն Արևելյան Հայաստան՝ Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Գյումրի), Սարդարապատ ու Մրգաշատ գյուղ։

Թշնամու դեմ ռազմաճակատը պահում էր միայն Հայկական կորպուսը (35 հազար զինվոր)` գեներալ Նազարբեկովի գլխավորությամբ։ Հայկական զորքերը մի կողմից կռվում էին ագրեսորի դեմ, մյուս կողմից՝ փորձում էին Ցեղասպանությունից փրկված արևմտահայ փախստականներին պաշտպանել։

Շարունակելով հարձակումը՝ թուրքական զորքերը ներխուժեցին Թիֆլիսի ու Երևանի նահանգներ, մայիսի 16-ին գրավեցին Ալեքսանդրապոլը՝ շարունակելով հարձակումը Երևանի ուղղությամբ, ու իրադրությունն ավելի բարդացավ։

Հուսահատ մարտ

Սարդարապատի, Բաշ Ապարանի (Ապարան) ու Ղարաքիլիսային (Վանաձոր) մոտենալիս` զորքերը կանոնավոր հայկական զորամասերի ու աշխարհազորի ընդդիմությանը բախվեցին։ Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց։ Պետք է նշել որ, նրանց միացել էր նաև մշեցիների ջոկատը՝ Պանդուխտի (Միքայել Սերյանի) հրամանատարությամբ ու եզդիների աշխարհազորը՝ Ջանհիր աղայի գլխավորությամբ։

Скульптор из Японии Кумико Сузуки и Ара Прекрасный на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
«Մեր պապերի սխրանքը». օտարերկրյա քանդակագործներն Ապարանում մեր պատմությունն են կերտում

Սարդարապատի մարտերի ընդհանուր հրամանատարությունը դրվել էր գեներալ Մովսես Սիլիկյանի վրա։ Ողջ ժողովուրդը գիտակցում էր մարտի կարևորություն․մահ կամ հաղթանակ, երրորդ տարբերակ չկար։ Երբ մայիսի 21-ին թուրքերը երևացին Սարդարապատի մոտ, Սիլիկյանի տասը հազարանոց բանակը կանգնած էր նրանց առջև՝ հաղթանակի հավատը սրտներում։ Արդյունքում, թուրքերը սկզբից հետ քաշվեցին, հետո փախան։ Սարդարապատում հայկական զորամիավորումների հաղթանակը տպավորիչ էր։

Միաժամանակ, թուրքական հրամանատարությունը որոշում էր կայացրել հրաձգային դիվիզիա ուղարկել Բաշ Ապարան՝ Երևանին հարվածելու ու Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունք դուրս գալու համար։ Իմանալով այդ մասին` հայոց հրամանատարությունը Սարդարապատի ճակատից ուժերի մի մասը՝ Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ, տեղափոխեց Բաշ Ապարան։ Մոտ վեց հազար հայ պետք է փակեին Բաշ Ապարանից Երևանի վրա հարձակվող թուրքերի ճանապարհը։

Մայիսի 23-ին սկսեցին արյունահեղ մարտերը։ Դրոն կարողացավ կանգնեցնել թշնամու հարձակումը, սակայն շուտով թուրքական զորքերին օգնության հասան, ու նրանք կրկին անցան հարձակման։ Ու կրկին թուրքերին հետ մղեցին։ Իսկ մայիսի 28-ին, համարձակ հակահարձակում ձեռնարկելով, Դրոն ստիպեց հակառակորդին փախչել։

Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Անկախության հռչակագիրը հուշեց` հայը միշտ պատրաստ է միավորվել ու գաղափարը կյանքի կոչել

Զուգահեռ մայիսի 24-29-ին մարտեր էին ընթանում Ղարաքիլիսայի մոտ։ Թեև թուրքերի հաջողվել էր գրավել ամբողջ քաղաքը ու դաժանորեն վարվել բնակչության հետ (մոտ չորս հազար մարդ է սպանվել), Ղարաքիլիսայի, Սարդարապատի ու Բաշ Ապարանի դիմադրությունը ստիպեց թշնամուն հրաժարվել Արևելյան Հայաստանը գրավելու իրենց մտադրությունից։

Մայիսի 28-ին թուրքական զորքերը անկանոն կերպով նահանջեցին ամբողջ ռազմաճակատից, իսկ հայկական զորքերը շարունակում էին հետապնդել նրանց։ Ժողովուրդն իսկապես ոգեշնչված էր։ Այդ մարտերի արդյունքում թուրքական բանակին չհաջողվեց Արևելյան Հայաստան ներխուժել ու ավարտել հայ ժողովրդի ոչնչացման իրենց ծրագիրը։

Այդ հաղթանակից հետո Հայոց ազգային խորհուրդը 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։  Նորաստեղծ հանրապետության առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հունիսին կառավարությունը Երևան տեղափոխվեց։ Մի քանի հարյուրամյակ օսմանյան լծի տակ ապրելուց հետո, Հայաստանը, վերջապես, անկախություն ու պետականություն ստացավ։  Թեև դա միայն երկու տարի տևեց, հենց այդ ժամանակ՝ 1918  թվականի մայիսին, հայ ժողովուրդը հավատաց իր ուժերին։ Հետո իշխանության եկան բոլշևիկները, ստեղծվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, սակայն դա արդեն հայոց ժողովրդի պատմության լրիվ այլ էջ է։

Լրահոս
0