00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր պապերի սխրանքը». օտարերկրյա քանդակագործներն Ապարանում մեր պատմությունն են կերտում

© Sputnik / Aram NersesyanСкульптор из Японии Кумико Сузуки и "Ара Прекрасный" на Международном симпозиуме скульптуры в Апаране
Скульптор из Японии Кумико Сузуки и Ара Прекрасный на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի տարբեր ծայրերից քանդակագործների խումբ է ժամանել Ապարան` սեփական վերաբերմունքն արտահայտելու այդ քաղաքի` Բաշ-Ապարանի հերոսամարտի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Այս օրերին Ապարանում իրարանցում է։ Քաղաքի կենտրոնում ամենուր մուրճի և սղոցի ձայներ են լսվում։ Տեղի բնակիչների և զբոսաշրջիկների աչքի առաջ քարերի հսկայական կտորները կյանք են ստանում, և ինչպես սիրում են ասել  քանդակագործները, սկսում են խոսել շրջապատի հետ։

Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Հնդկաստանից, Բելգիայից, Ճապոնիայից և Բելառուսից ժամանած 13 վարպետներ են աշխատում այստեղ։ Նրանք հավաքվել են Ապարանում իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հրավերով։

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Գրիգորյանը` քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան
Скульптор Ованнес Григорян на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
Հովհաննես Գրիգորյանը` քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան

«Երբ Ապարանի քաղաքապետարանից հրավեր ստացա կազմակերպելու քանդակի միջազգային սիմպոզիումը, շատ քիչ ժամանակ էր մնում։ Սակայն քաղաքապետարանի աշխատակիցների և հենց քաղաքապետի ոգևորությունը տեսնելով` որոշեցինք փորձել», –Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է Վիգենը։

Այդպես, նա հրավիրեց իր ընկերներին մասնակցելու Սարդարապատի և Բաշ- Ապարանի հերոսամարտերի հարյուրամյակին նվիրված սիմպոզիումին, որը կրում էր «Մեր պապերի սխրանքը» խորագիրը։

© Sputnik / Aram NersesyanԻտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը` քադակի միջազգային սիմպոզիումում. Ապարան
Итало-армянский скульптор Виген Аветис на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը` քադակի միջազգային սիմպոզիումում. Ապարան

«Ռիսկի դիմելն արդարացվեց` մեր հրավերին արձագանքեցին քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք հաճույքով ընդունեցին առաջարկը։ Այնպես ստացվեց, որ նրանց այցը համընկավ Հայաստանի վերածննդի հետ։ Բոլորն ընկերներն են, և միասին Ապարանում մենք սկիզբ դրեցինք քանդակի միջազգային սիմպոզիումին», – ասում է  քանդակագործը։

Միջոցառումը մեկնարկել է մայիսի 2-ին և կավարտվի մայիսի 20-ին։ Թուրքական բանակի դեմ տարած կարևորագույն հաղթանակի առթիվ տոնակատարությունը տեղի կունենա Առաջին Հանրապետության օրը`մայիսի 28-ին։

© Sputnik / Aram NersesyanԻտալացի քանդակագործ Մասիմո Լիպին` քանդակի միջազգային սիմպոզիումում. Ապարան
Итальянский скульптор Массимо Липпи рядом со своим проектом Сердце на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
Իտալացի քանդակագործ Մասիմո Լիպին` քանդակի միջազգային սիմպոզիումում. Ապարան

Երբ առաջացավ սիմպոզիումը կազմակերպելու գաղափարը Իտալիայից բնակվող Վիգեն Ավետիսն առաջին հերթին հիշեց իր ընկեր Մասիմո Լիպիին, որն առաջին անգամը չէ, որ ներկայացնում է իր աշխատանքները Հայաստանում։

«Մասիմոն արդեն բավական լավ է ճանաչում Հայաստանն ու հայկական մշակույթը։ Ինձ հետ միասին նա երկու անգամ մասնակցել է Շուշիում կայացած միջազգային սիմպոզիումին, իսկ քառօրյա պատերազմի ժամանակ նա եկավ ինձ հետ` սատարելու մեր զինվորներին։ Սա արդեն նրա հինգերորդ այցն է Հայաստան», – ասում է Վիգենը։

Իտալացի քանդակագործը նաև Վատիկանում լույս տեսնող Avvenire թերթի թղթակից է։ Այս շաբաթ լույս տեսավ Հայաստանի իրադարձությունների և Ապարանում տեղի ունեցող սիմպոզիումի մասին նրա հոդվածը։

«Այնպես որ Հռոմի Պապն այդ ամենը տեսավ Մասիմոյի աչքերով», – ժպտալով պատմում է  Վիգենը։

© Sputnik / Aram NersesyanԻտալացի քանդակագործ Քրիստոֆեր Լիպին` Մասիմո Լիպի որդին. Ապարան
Итальянец Кристофер Липпи, сын Массимо на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
Իտալացի քանդակագործ Քրիստոֆեր Լիպին` Մասիմո Լիպի որդին. Ապարան

Իտալացի վարպետ Մասիմո Լիպին Ապարանում տուֆից հսկայական սիրտ է քանդակել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ սա նրա` սիրտ քանդակելու առաջին փորձն է, որը, սակայն, նա ցանկանում է կրկնել աշխարհի մի շարք մայրաքաղաքներում։

«Չէ՞ որ աշխարհը սիրո կարիք ունի», – ընդգծում է Մասիմոն։

Նրա աշխատանքում Արարատին, Նոյան տապանին, քրիստոնեությանը նվիրված խորհրդանիշեր կան…

«Հայաստանը հազարամյակներով խելքի և սրտի երկիր էր», – ասում է քանդակագործը։

© Sputnik / Aram NersesyanՎիգեն Ավետիսի «Արև» քանդակը. Ապարան
Скульптура Солнце итало-армянского скульптора Вигена Аветиса на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
Վիգեն Ավետիսի «Արև» քանդակը. Ապարան

Սիմպոզիումին մասնակցում է նաև նրա որդին` Քրիստոֆերը, որը միջոցառման ամենաերիտասարդ անդամն է։ Նա երկու աշխատանք է ներկայացնում, որոնք ընդհանուր գաղափար ունեն։ Դրանցից մեկը պատկերում է Ապարանի զինվորին, որը բարձրանում է հողից։ Երկրորդը` սառած շունչ։

«Քանդակը խորհրդանշում է անցյալը, հիշողությունը, հաղթանակը, և այն շարժման մեջ է, ոչ թե գտնվում է ստատիկ վիճակում։ Գիտեմ Ապարանի պատմությունը, ինչպես են քաղաքի բնակիչները հաղթանակ տարել թուրքական բանակի նկատմամբ… Ինձ համար շատ կարևոր է այսօր այստեղ գտնվելը։ Բոլորը շնորհակալություն են հայտնում մեզ, որ մենք ընդունել ենք հրավերը, սակայն իրականում այդ ես եմ շնորհակալ ընձեռնած հնարավորության համար` ականատես դառնալու պատմությանը, քանի որ դուք պատմություն եք կերտում այս օրերին։ Սա իմ երախտագիտությունն է ուղղված Ապարանին», – ասում է Քրիստոֆերը Sputnik–ի հետ զրույցում։

© Sputnik / Aram NersesyanՔանդակագործ Ջոնի Շահինյանը` իր «Աղոթքը» քանդակելիս
Скульптор Джонни Шаинян и его скульптура Молитва на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
Քանդակագործ Ջոնի Շահինյանը` իր «Աղոթքը» քանդակելիս

Վիգեն Ավետիսն էլ արև է կերտել։

«Սա արև է, Սուրբ հոգի, լույս, ճշմարտություն։ Առանց Սուրբ հոգու ոչինչ չի կատարվում, և այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, նույնպես իրականացավ Նրա օրհնությամբ», – ասում է քանդակագործը։

Հեղափոխության թեմային է անդրադարձել նաև Հնդկաստանից ժամանակ վարպետ Կանտա Կիշորեն, որը մի քանի տարի առաջ մասնակցել է նաև Շուշիում կայացած միջազգային սիմպոզիումին։

«Ես ներկայացրել եմ հեղափոխությունը, որն ավարտվում է հնդիկ աստծու խորհրդանիշով. այն հզորություն, ուժ ու էներգիա է մարմնավորում», – նշեց նա։

Շատ հետաքրքիր քանդակ է ներկայացրել Բելառուսից ժամանած վարպետ Սպարտակ Հարությունյանը։ Նա կին է պատկերել, կնոջ ձեռքերը վանք են կազմում, որտեղից  նորածին է դուրս գալիս` կյանքի խորհրդանիշը։ Վարպետի խոսքով` արձանը կարելի է «Վերածնունդ» անվանել։

Խմբի միակ կինը Ճապոնիայի մասնակից Կումիկո Սուզուկին է։ Նա ներկայացրել է լեգենդար հայ արքա Արա Գեղեցիկի կերպարն` իր պատկերացմամբ, որի մազերը ջրվեժի տեսք ունեն։

© Sputnik / Aram NersesyanՈսկերիչ, քանդակագործ Արման Նուռը` Քանդակի միջազգային սիմպոզիումում. Ապարան
Ոսկերիչ, քանդակագործ Արման Նուռը` Քանդակի միջազգային սիմպոզիումում. Ապարան - Sputnik Արմենիա
1/3
Ոսկերիչ, քանդակագործ Արման Նուռը` Քանդակի միջազգային սիմպոզիումում. Ապարան
© Sputnik / Aram NersesyanՔանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան
Քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան - Sputnik Արմենիա
2/3
Քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան
© Sputnik / Aram NersesyanՔանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան
Քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան - Sputnik Արմենիա
3/3
Քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան
1/3
Ոսկերիչ, քանդակագործ Արման Նուռը` Քանդակի միջազգային սիմպոզիումում. Ապարան
2/3
Քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան
3/3
Քանդակի միջազգային սիմպոզիում. Ապարան

Վերջում կարելի է ավելացնել, որ ինչպես  օտարերկրյա, այնպես էլ հայ քանդակագործների հրաշալի աշխատանքներն արդեն իսկ դարձել են Ապարանի առանձնահատկությունը։ Այստեղ են գալիս տեղի բնակիչները` տեսնելու վարպետների աշխատանքներն ու նրանց հետ զրուցելու։ Այստեղ հաճույքով ժամանակ են անցկացնում նաև զբոսաշրջիկները։ Ինչ վերաբերում է քանդակագործներին, ապա անկասկած, նրանցից յուրաքանչյուրն իր հետ կտանի Հայաստանի այն մասնիկը, որն իրենց աչքի առաջ պատմություն կերտեց։

Լրահոս
0