00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ն վիրավորված է, ԲՀԿ–ն զբաղված. նրանք Սարդարապատ չեն գնացել

© Sputnik / Asatur YesayantsПравительственная трибуна на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Правительственная трибуна на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ ղեկավարությունը Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին պատշաճ հրավեր չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Կառավարությունից ԱԺ–ն ստացել է 13 հրավիրատոմս, որից 4-ը` «Ելք» խմբակցությունը, 3-ական` «Ծառուկյան», ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Սարդարապատի միջոցառմանը ԱԺ ղեկավարության բացակայության պատճառը, հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ–ն ստացել է անվանական հրավիրատոմսեր, և կառավարությունն է որոշել, թե ով պիտի ներկա լինի` Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը և Ֆելիքս Ցոլակյանը։ Բաբլոյանը հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, այդ պատճառով էլ որոշել է չգնալ»,– ասաց նա։

Президент Армении Армен Саркисян встретился с протестующими против экплуатации Амулсарского золоторудного месторождения (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը հզոր երկիր դարձնել. Սարգսյան

Վարչապետն ու կառավարության անդամներն իրենց ընտանեկան միջոցառումներին իրենք են որոշում` ում հրավիրել, բայց համապետական տոներին, անկախ քաղաքական դիրքորոշումից, ԱԺ ղեկավարներին պարտավոր էին հրավիրել, կարծում է ԱԺ փոխնախագահը։

«Սարդարապատի, Բաշ–Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերի խորհուրդը հենց ազգային միասնությունն է, որ չպիտի ազգն աղճատվի ու բաժանվի մերոնցի ու ձերոնցի։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ այդ խորհուրդն այսօր հենց Սարդարապատում չեզոքացվեց` նոր իշխանությունների կողմից»,– ասում է Շարմազանովն ու հիշեցնում, որ եթե ՀՀԿ–ի կամքը չլիներ, հանրապետական պատգամավորները ձայն չտային, Փաշինյանը չէր ընտրվի։ «Շատ շուտ են մոռանում»։

Գրեթե նույնաբովանդակ մեկնաբանություն է իր ֆեյսբուքյան էջում արել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ցավոք, դրսևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե՛ օրվա խորհրդին, թե՛ միասնականության, թե՛ «սիրո և համերաշխության» կոչերին,– գրել է Աշոտյանը,–Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ»։

Ի դեպ, այսօր Սարդարապատում ներկա չէր նաև «Ծառուկյան» խմբակցությունը, բայց ոչ վիրավորված լինելու պատճառով։

Благославление армянских войск перед сардарапатской битвой - Sputnik Արմենիա
Փոթորկի պահին ծնվածը․ Հայաստանի առաջին Հանրապետությունը հարյուր տարեկան է

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Sputnik Արմենիայի հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքից հրավեր են ստացել ինքը, Գագիկ Ծառուկյանն ու Նաիրա Զոհրաբյանը։ Ու չեն գնացել Սարդարապատ, բայց ի տարբերություն ՀՀԿ–ի ոչ թե վիրավորված լինելու, այլ զբաղվածության պատճառով։ Այն, որ իրեն հրավիրել են ոչ թե որպես ԱԺ փոխնախագահ, այլ որպես շարքային պատգամավոր, Մելքումյանին չի անհանգստացնում։ «Մեծ տարբերություն չեմ տեսնում, փոխնախագահն էլ է պատգամավոր»,– ասաց նա։

Միջադեպի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց նաև ՀՀ կառավարություն։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Տիգրան Մուղնեցյանն ասաց. «Մենք ավելի կարևորել ենք այսօրվա տոնական միջոցառումներին քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, մարտի 1–ի զոհերի և սոցիալական այլ շերտերի ներկայացվածությունը, այդ իսկ պատճառով էլ սահմանափակ տեղերի պարագայում, որոշել ենք օպտիմալ վերանայում կատարել և պատգամավորների ներկայացվածությունը սահմանափակել` ԱԺ բոլոր խմբակցություններին ուղարկելով սահմանափակ թվով հրավերներ»։

Ինչ վերաբերում է Արա Բաբլոյանին ի պաշտոնե չհրավիրելու հանգամանքին, Մուղնեցյանը Բաբլոյանին սեփական կուսակցությունից անջատելը նույնիսկ սխալ է համարում։

Լրահոս
0