00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան «արցունքներին չի հավատում», նոր ԱԽ քարտուղարի գործերը կխոսեն իր փոխարեն

© Sputnik / Asatur YesayantsСекретарь СБ Армен Григорян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Секретарь СБ Армен Григорян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհը` 35–ամյա Արմեն Գրիգորյանը։ Ինչպե՞ս այդ նշանակումը կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա, մեկնաբանում է Սերգեյ Մարկեդոնովը։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնով

Հայաստանի  նոր վարչապետի թիմը տասը օր առաջ համալրվել է նոր խաղացողով։ Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Արմեն Գրիգորյանը։ Այդ կարդային որոշումը մեծ հետաքրքրություն է առաջացրել` ոչ միայն որպես Հայաստանի ներքին քաղաքական իրադարձություն, այլ նաև որպես ռուս-հայկական հարաբերությունների կարևոր սյուժե։ Այս հետաքրքրության պատճառները թաքնված են ԱԽ նոր քարտուղարի կենսագրության մեջ։

Ֆորմատից դուրս քարտուղարը

Մինչև բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին և Հայաստանում կառավարության փոփոխությանը, հավանաբար, նույնիսկ ամենաարտառոց փորձագետները չէին կանխատեսի, որ Գրիգորյանը կստանա այդ պաշտոնը։ Եվ խնդիրն այստեղ բոլորովին էլ տարիքի մեջ չէ (Արմեն Գրիգորյանը 35 տարեկան է)։ Ուղղակի այն ոլորտները, որոնցով զբաղվել է Գրիգորյանը, բավական հեռու են եղել արտաքին և պաշտպանական քաղաքականությունից։

Армен Григорян - Sputnik Արմենիա
«Ես արևմտամետ գործիչ չեմ». ԱԽ քարտուղարը խոսեց իր հայացքների մասին

Քաղաքացիական ակտիվիստ, Transparency International միջազգային հասարակական կազմակերպության փորձագետ, «Մերժիր Սերժին» շարժման համակարգող։ Ավելի շուտ  նա կարող էր հավակնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի դերին, չէ որ երկար ժամանակ նրա գործունեության պաթոսը կառուցվել է ընտրությունների թափանցիկության, քվեարկության ընթացքում խախտումների և վարչական ռեսուրսի քննադատության շուրջ։ Եթե նա զբաղեցներ այդ աթոռը, կարելի էր խոսել նոր իշխանությունների ինչ–որ առումով խորհրդանշական քայլի մասին։

Բայց մեկ այլ որոշում է ընդունվել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` ԱԽ–ն որոշակի «ուղեղների կենտրոն» է, որն առօրյա խնդիրներից հեռու է, ուստի Արմեն Գրիգորյանի նշանակումը, որն ունի փորձագիտական–վերլուծական աշխատանքի փորձ, կարող է օգտակար լինել։

Ինչպիսի՞ հիմնական դժգոհություններ են արտահայտվում մամուլում և սոցիալական ցանցերում Հայաստանի ԱԽ նոր քարտուղարի  կերպարի վերաբերյալ։ Փաշինյանի նշանակած անձը բավականաչափ փորձ չունի պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Ցանկացած քաղաքական և հասարակական գործչի հեղինակություն տարիների հետ կարող է փոխվել` կախված  ընթացիկ պահի պահանջներից։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր վերջին օրերին կարծիք են արտահայտել Արմեն Գրիգորյանի մասին, նշել են, որ երկրում հայտնվել է «Անվտանգության խորհրդի ֆորմատից դուրս քարտուղար»։

Ինձ հաջողվել է հանդիպել ապագա բարձրաստիճան պաշտոնյայի հետ Փաշինյանի` վարչապետի թեկնածության համար երկրորդ քվեարկությունից մի քանի օր առաջ` Աղվերանում կայացած համաժողովի շրջանակում։ Հագած շապիկ և ջինս, գլխարկով, ռուսերենի փոխարեն նախընտրելով անգլերեն` Գրիգորյանը թողնում էր ոչ թե կառավարչի, այլ երիտասարդ առաջնորդի տպավորություն, և 35 տարեկանից ավելի երիտասարդ էր երևում։ Այնուամենայնիվ, նա կոռեկտ և ընդհանուր առմամբ բարյացկամ էր պատասխանում սուր հարցերին, որոնք վերաբերում էին նրա կարիերային, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական և միջազգային հեռանկարներին։

Совещание нового правительства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном (13 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պրոֆեսիոնալիզմի և հավատարմության միջև. ո՞րն է Փաշինյանի կադրային լուծումների չափանիշը

Գրիգորյանը խոստովանեց, որ արձակուրդ է վերցրել Transparency International–ից, որպեսզի «հեղափոխություն անի»։ Վրաստանի և Ուկրաինայի հետ զուգահեռներ տանելու մասին հարցին նա պատասխանեց, որ իր թիմը դասեր է քաղել այդ երկրների իրադարձություններից և չի ծրագրում կրկնել դրանք։ Նրա խոսքով` դա հատկապես պետք է վերաբերի Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Խոստովանելով ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցելու ոչ միանշանակ լինելը` Գրիգորյանն արտահայտվեց «եղած իրողությունները հաշվի առնելու» և «դրանց համապատասխան աշխատելու» անհրաժեշտության օգտին։  Ի դեպ, ՀԱՊԿ–ին հանրապետության անդամակցության թեմայով ոչ մի հոռետեսություն չի արտահայտվել։ Կանխատեսել էր իր ապագա կարիերան և խուսափում էր ավելորդ արձագանքից։

Ինչ էլ լինի, բայց, համաձայնելով ԱԽ նոր քարտուղարի «ֆորմատից դուրս գտնվելու» մասին թեզին, պետք է ասել, որ Հայաստանում դա բոլորովին էլ առաջին նման դեպքը չէ։ Կարելի է հիշել, թե ինչպես երկրի համար ամենաբարդ` արցախյան հակամարտության տարիներին Հայաստանի ՊՆ–ն գլխավորեց Վազգեն Մանուկյանը` ոչ վաղ անցյալում լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (որն ամեն ինչից զատ զբաղվում էր զանգվածային բողոքներով), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի ասպիրանտուրայի շրջանավարտ։

На совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոշտ պատասխան Վիգեն Սարգսյանին. որտե՞ղ է պետք փնտրել Գրիգորյան–Սարգսյան բանավեճի ակունքը

Մեկ այլ ֆիզիկոս գիտնական` Դավիթ Շահնազարյանը, 1994-1995թթ–ին եղել է Հայաստանի ազգային անվտանգության նախարարը։

Չպետք է մոռանալ, որ վերջերս վարչապետի պաշտոնը լքած Սերժ Սարգսյանն անցյալում գլխավորել է պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև եղել ՆԳՆ և ազգային անվտանգության ղեկավարը` ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, ինչպես նաև ունենալով կոմերիտական–կուսակցական փորձ։

Հայաստանի նախորդ կառավարությունում ՊՆ–ը գլխավորել է Վիգեն Սարգսյանը, որը նույնպես չի եղել կադրային սպա։ Այդ առումով Արմեն Գրիգորյանի կարիերայի վերաբերյալ հոռետեսությունը հազիվ թե հիմնավորված է։ Երկրում արդեն որոշակի միտում է մշակված. քաղաքացիական անձանց, որոնք նախկինում կապված չեն եղել ուժային գերատեսչությունների հետ ներառել ռազմական և անվտանգության ապահովող կառույցներում։

«Արևմտամե՞տ», թե՞ պրագմատիկ

Ընդ որում, ԱԽ նոր քարտուղարի նկատմամբ պահանջները չեն սահմանափակվում միայն հեղինակության հարցերով։ Գրիգորյանը հետևողական «արևմտամետի» հեղինակություն ունի, ինչպես նաև կառույցների աշխատակցի, որոնք հովանավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից։

Վերջին շրջանում ԶԼՄ–ների շնորհիվ Սորոսին սկսել են ընկալել որպես ամբողջ աշխարհում «գունավոր հեղափոխությունների» և պետական հեղաշրջումների գլխավոր նախաձեռնողներից մեկը։

Հավանաբար, այդ բնութագիրը բավական կլիներ` «անհրաժեշտ հետևություններ անելու համար»։ Սակայն մի քանի պահ կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։

На совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանի նշանակումը Ռուսաստանի, Իրանի և Արցախի սրտով չէ. «Հրապարակ»

Իսկապես, Գրիգորյանն աշխատել է Transparency International–ում։ Սակայն այդ ոլորտում նա ավելի շատ կենտրոնացել է Հայաստանի ներքին քաղաքականության վրա, իսկ նրա պաթոսն ուղղված է եղել ավելի շատ Հայաստանում թափանցիկության բացակայությանը, քան Ռուսաստանի հանդեպ քննադատությանը։ Նա մշակել է ընտրակեղծիքների և ձայներ գնելու դեմ պայքարի նախագծեր, այլ ոչ թե ՀԱՊԿ–ից դուրս գալու մարտավարություն։

Ինչ վերաբերում է «եվրասիական հոռետեսությանը», ապա այն տարբեր շրջաններում դրսևորել են նաև Սարգսյանի թիմի անդամները` Արթուր Բաղդասարյանից մինչև Տիգրան Սարգսյան, ինչը հետագայում չի խանգարել նրան աշխատել եվրասիական ինտեգրացման ոլորտում։

Պետք է նաև նկատի ունենալ, որ ԱԽ քարտուղարի լիազորություններն այնպիսին չեն, որ նա վարչապետի քաղաքականությունից տարբերվող քաղաքականություն վարի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ցույց տվեց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը Սոչիում, չի ծրագրում զգալի փոփոխությունների ենթարկել երկրի արտաքին քաղաքականությունը։

Պատահական չէ, որ Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում բողոքների վերաբերյալ ռուսական իշխանության արձագանքը, հետո էլ նոր վարչապետի առաջին նշանակումների (ներառյալ` Գրիգորյանի առաջադրումը) զուսպ է եղել և չափազանց կոռեկտ։

Директор Службы национальной безопасности Артур Ванецян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պաշտոնյաների ուղիղ եթերները մտահոգել են ԱԱԾ նորանշանակ պետին

Մոսկվան «արցունքներին չի հավատում», կդատեն արարքներով։ Ռուսական քաղաքականության պատմության մեջ հետխորհրդային ուղղությամբ շատ են եղել դեպքերը, երբ առաջնորդները, հանդես գալով Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման և նույնիսկ Ռուսաստանի ու Բելառուսի միություն մտնելու օգտին, հետո, ցավոք սրտի, հայտնվել են այլ կողմում։ Իսկ Հայաստանը բազմաթիվ անգամ հակառակ օրինակ է ցույց տվել։

Հայաստանի ցանկացած իշխանություն բախվում է չլուծված ղարաբաղյան հակամարտության, Թուրքիայի չկարգավորված հարաբերությունների, տարածաշրջանային մեկուսացման հետ։

Արդյո՞ք դա նշանակում է նախկին ընթացքը պահպանելու հարյուրտոկոսանոց երաշխիք։ Իհարկե, ոչ ոք չի կարող դարավոր կայունություն կանխատեսել սրընթաց փոխվող միջազգային իրադրության համատեքստում։

Բայց ճշմարիտ է նաև այն, որ քաղաքական գործչի մասին դատում են, առաջին հերթին, նրա գործերով։ Այդ առումով Արմեն Գրիգորյանի կերպարը` որպես ԱԽ քարտուղարի, այլ ոչ թե հասարակական ակտիվիստի, այսօր ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Եվ միայն նրա գործունեությունը թույլ կտա որոշակի հետևություններ անել, թե որքանով է նա պատրաստ այդ պաշտոնում աշխատել։

Լրահոս
0