00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոշտ պատասխան Վիգեն Սարգսյանին. որտե՞ղ է պետք փնտրել Գրիգորյան–Սարգսյան բանավեճի ակունքը

© Photo : official site of the Prime minister of RAНа совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн
На совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի «հիասթափված» նամակին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի բաց նամակին, որում վերջինը նշել էր, թե հիասթափվել է իր նախկին ուսանողի հարցազրույցից և երկու խորհուրդ էր տվել նրան։

«Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ ուղղված խոսքերով, իսկ Ձեր կողմից՝ ֆեյսբուքի անձնական նամակներով»,- գրել է Գրիգորյանը իր երբեմնի դասախոս Վիգեն Սարգսյանին։

Նրա խոսքով` Սարգսյանի ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը և նման մի շարք այլ ձախողումներ։

«Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։ Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։ Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին»,- գրել է Գրիգորյանը։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը հիասթափված է. նա երկու խորհուրդ է տվել նախկին ուսանող Արմեն Գևորգյանին

Նրա խոսքով` Վիգեն Սարգսյանը մի թիմի անդամ է, որի կառավարման շրջանում Հայաստանից 370 000 քաղաքացի է արտագաղթել, 5 մլրդ դոլարով ավելացել է ՀՀ արտաքին պարտքը, 800 000-ից ավել քաղաքացի աղքատության մեջ է ապրել, և այս ձախողումների հետևանքով հայտնվել ենք ապրիլյան պատերազմում և կորցրել կյանքեր ու տարածք։

«Այս արդյունքները գրանցվել են Ձեր և Ձեր թիմի ընկալումների արդյունքում։ Դրա համար էլ ձախողած թիմի կողմից առաջ քաշած «Ազգ-բանակ» գաղափարն անընդունելի է ինձ համար, միևնույն ժամանակ՝ հզոր ու կայացած բանակն առաջնային նպատակ»,- նշել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը։

Նրա խոսքով` ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը։

«Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, և մենք ավելի շատ միջոցներ կունենանք երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար։ Դուք սրա լրիվ հակառակն եք արել, աջակցել եք ընտրությունների կեղծմանը, կոռուպցիային, իրավունքների խախտմանը և մոնոպոլիաների ձևավորմանը, բացի դրանից Ձեր թիմի կառավարման արդյունքում 370 000 քաղաքացի է արտագաղթել և Դուք ստիպված տարեկետման մասին օրենքն եք բերել»,- նշել է Գրիգորյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն աշխատանքից ազատել է «Սերժի Վաչոյին»

Նա ընդգծել է, որ Վիգեն Սարգսյանն իր թիմի հետ ձախողել են, և «Ազգ-բանակի» նրանց մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել։

«Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգում բանակը ամենաառանցքային դերն է ունենալու, և բանակի կայացման համար ես ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը հավաքական բարձր իմաստություն ունի, և ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել։ Ժողովուրդը սիրում է հայրենիքը, պետք է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը զարգանա, ռեսուրսներն ավելանան, և ներդրվեն երկրի պաշտպանական համակարգի բարելավման գործում»,- եզրափակել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նշենք, որ Վիգեն Սարգսյանը Գրիգորյանին խորհուրդ էր տվել միավոր չվաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը:

Լրահոս
0