00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրոֆեսիոնալիզմի և հավատարմության միջև. ո՞րն է Փաշինյանի կադրային լուծումների չափանիշը

© Photo : official site of the Prime minister of RAСовещание нового правительства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном (13 мая 2018). Еревaн
Совещание нового правительства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном (13 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հույսը դրել է նրա վրա, որ այդ մարդիկ կկարողանան աշխատել նրա ղեկավարման տակ, կենթարկվեն իր որոշումներին և ավելորդ ինքնուրույնություն և ամբիցիաներ չեն ցուցաբերի։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նորանշանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային որոշումները շարունակում են հասարակության մեջ սուր վեճերի և բանավեճերի առարկա դառնալ։

Երիտասարդ, անփորձ մարդկանց գերատեսչությունների և առանձին կառույցների ղեկավարների պաշտոններում նշանակելը, Փաշինյանի ընդդիմախոսների կարծիքով, կնվազեցնի այդ կառույցների արդյունավետության մակարդակը։ Նշված խնդիրն առավել արդիական է անվտանգության ոլորտի համար։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ խնդրի է բախվելու Նիկոլ Փաշինյանը. նոր կաբինետի հնարավորությունները

Մասնավորապես, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Փաշինյանի համախոհ, 35-ամյա քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, որն այդ ոլորտում փորձ չունի։ Գրիգորյանը նախկինում աշխատել է Transparency International կազմակերպությունում, հանրությանը նա հայտնի է հիմնականում «Իմ քայլը» բողոքի շարժման շնորհիվ։

Անվտանգության խորհուրդը` անվտանգության ապահովման ոլորտի առանցքային պետական ինստիտուտներից մեկն է, որն անմիջապես գտնվում է վարչապետի ենթակայության տակ։ Կառույցի կազմի մեջ են մտնում կառավարության ղեկավարը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Պետական կառույցի կարգավիճակ այն ստացել է նոր սահմանադրության համաձայն։ Մինչ այդ ազգային անվտանգության խորհուրդը պարզապես հանրապետության նախագահին կից գործող խորհրդատվական մարմին էր։ Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, ինչը ընդլայնեց վարչապետի լիազորությունները, անվտանգության խորհուրդը նոր կարգավիճակ ստացավ և անցավ կառավարության ղեկավարի ենթակայության տակ։

Армен Григорян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ԱԱԽ ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ քարտուղարին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով` դժվար է միանշանակ ասել, թե ինչ չափանիշներով է առաջնորդվել կառավարության ղեկավարը` նման կարևոր և պատասխանատու պաշտոնին երիտասարդ և անփորձ կառավարչի նշանակելով։

«Գուցե այդ մարդիկ համապատասխանում են Փաշինյանի պատկերացումներին և այն չափանիշներին, որով նա առաջնորդվում է։ Ես կարծում էի և մինչև հիմա կարծում եմ, որ անվտանգության խորհուրդը պետք է ղեկավարեին մարդիկ, որոնք լուրջ փորձ ունեն ռազմական կամ դիվանագիտական ոլորտում, որպեսզի նրանք կարողանա միանգամից մտնել խնդրի էության մեջ և հասկանան այն մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջև։ Սա այն դեպքը չէ, երբ ղեկավարը պետք է սովորի աշխատել իր պաշտոնավարման ընթացքում և այդ ընթացքում էլ փորձ ձեռք բերի։ Այս հարցում բավական լուրջ բաց եմ տեսնում», –Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Սարգսյանը։

Հավանաբար, Փաշինյանը հույս ունի, որ այդ մարդիկ կկարողանան աշխատել իր ղեկավարման տակ, կենթարկվեն նրա որոշումներին և ավելորդ ինքնուրույնություն և ամբիցիաներ չեն դրսևորի։ Վարչապետն իր վրա հսկայական անձնական պատասխանատվություն է վերցրել. այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իր ջանքերի արդյունքն էր։ Եվ այս պարագայում մարդկանց հավատարմությունը Փաշինյանն ավելի կարևորեց, քան պրոֆեսիոնալ որակներն ու կառավարման փորձը, կարծում է մեր զրուցակիցը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Արցախյան դուել. Կազիմիրովը վերլուծում է Լևոն Տեր–Պետրոսյան–Վիգեն Սարգսյան հակամարտությունը

Հետևաբար, վարչապետն այս կամ այն պաշտոնը հանձնում է իր թիմակիցներին, որոնք ամբողջ այդ ընթացքում նրա կողքին էին։ Այնուամենայնիվ, Հայաստանն այն վիճակում չէ, որպեսզի իրեն ինչ-որ կադրային էքսպերիմենտներ թույլ տա, պնդում է  Սարգսյանը։

«Մենք բոլորս ուրախ ենք այն փոփոխությունների համար, որոնք տեղի ունեցան երկրում։ Եվ պատրաստ ենք օգնել նոր կառավարությանը նրա նախաձեռնությունների իրականացման մեջ։  Սակայն դեռ նոր ղեկավարության կողմից պատրաստակամություն չենք տեսնում որևէ օգտակար բան քաղելու նրանից, ինչ կարելի էր վերցնել», – ասում է Սարգսյանը։

Նրան չափազանց կասկածելի է թվում նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայիս ակտիվությունը, մասնավորապես, արցախյան հակամարտությանը վերաբերող հարցերում։

Այնպիսի տպավորություն է` ասես նա փորձում է ստանձնել նոր վարչապետի յուրօրինակ «ռեգենտի» դերը։

Դեմկուսի առաջնորդը համոզված է, որ Տեր-Պետրոսյանի ներգրավվածությունն արցախյան հիմնահարցին լավ չի ավարտվի։

Լրահոս
0