00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է գյումրեցին բուրյաթներին` խաշ, իսկ իսպանացիներին խորոված ուտել սովորեցրել

© Sputnik / Aram Nersesyan Хоровац (Шашлык)
Хоровац (Шашлык) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցի Երվանդ Ղալաչյանը ոչ միայն խոհարարական վարպետություն է սովորեցնում Բուրաթիայի բնակիչներին, այլև հայկական ազգային ուտեստի՝ տոլմայի փառատոն է անցկացնում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայկական ազգային ուտեստերը՝  տոլման, խաշն ու խորովածը հայտնվել են Բուրաթիայում ամենատարածված ուտեստների ցանկում։ Հայկական խոհանոցի մասին այնտեղ իմացել են Բուրաթիայի խոհարարների միության նախագահ Երվանդ Ղալաչյանի շնորհիվ։ Նա ծագումով գյումրեցի է ու 90-ականների սկզբին է արտագաղթել։

© Sputnik / Aram NersesyanԵրվանդ Ղալաչյան
Председатель гильдии шеф-поваров Бурятии Ерванд Калачян на фестивале толмы (20 мая 2018). Село Хнаберд, Араратская область - Sputnik Արմենիա
Երվանդ Ղալաչյան

Այսօր Ղալաչյանը Բուրաթիայում հայտնի շեֆ-խոհարար է, ղեկավարում է միությանը կից ստեղծված դպրոցը, որտեղ խոհարարության հիմունքներ է դասավանդում։ Նա սովորեցրել է  բուրյաթներին ավանդական հայկական բաղադրատոմսով տոլմա փաթաթել և հայերի նման խաշ պատրաստել։

Սնունդ մատուցողից մինչև շեֆ-խոհարար

Ղալաչյանը երկու բարձրագույն կրթություն ունի։ Բուրաթիայի գլխավոր խոհարարի կոչումը նվաճելուց առաջ Ղալաչյանը աշխատել է որպես մատուցող, խոհարարի օգնական, ռեստորանային բիզնես է սովորել։

Олимпиада молодых кулинаров - Sputnik Արմենիա
Miechlen–ի խոհարարը հիացած է հայկական տոլմայով ու թթի օղիով. ի՞նչ է նա խնդրել հայերից

«Ես միշտ սիրել եմ պատրաստել։ Սկզբում ռեստորաններում սնունդ էի մատուցում, շուտով այն ռեստորանի շեֆ-խոհարարը, որտեղ ես աշխատում էի, տեսավ ընդունակություններս, ու ես նրա աշակերտը դարձա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ղալաչյանը։

Սկսեց որպես խոհարար աշխատել  հետո՝ շեֆի օգնական, ու վերջապես՝ շեֆ-խոհարար։ Բազում միջազգային մրցույթների մասնակցելուց հետո, 2010 թվականին Ղալաչյանը որոշեց իր ղեկավարած միության կից խոհարարական դպրոց հիմնել։ Նա արդեն ութը տարի է բոլոր ցանկացողներին խոհարարական վարպետություն է սովորեցնում։

«Մեր դպրոցում խոհարար աշխատելու համար կարելի է բազային կրթություն ստանալ։ Մենք նաև սովորեցնում ենք եվրոպական, հայկական ու բուրաթական ուտեստներ պատրաստելու տեխնիկան»,  — ասաց Ղալաչյանը։

Лаваш - Sputnik Արմենիա
Ի՞նչն է միավորում հայերին և հրեաներին. ամերիկահայ հաղորդավարուհու համեմատությունը

Դասերի ու աշխատանքի արանքում Ղալաչյանը հասցնում է նաև տոլմայի փառատոն անցկացնել։ Չնայած իր ծանրաբեռնված ժամանակացույցին, Ղալաչյանի համար ամենադժվարը խոհարարների լավ թիմի ստեղծումն է։

Ինչպես հաճոյանալ բուրյաթներին

Բուրյաթները միս շատ են սիրում՝ ցանկացած տեսքով։ Տեղացիների սրտերը գրավելու համար ուտեստները պետք է լինեն ոչ միայն կշտացնող, այլև համեղ, վարպետորեն պատրաստված։

«Բուրյաթները շատ են գառան մի սիրում, նրանք նույնիսկ ներքին օրգանները չեն թափում, դրանցից տարբեր ազգային ուտեստներ են պատրաստում», — ասաց Ղալաչյանը։

Այսպիսի հարուստ ու զանազան խոհանոց ունեցող ժողովրդին հաճոյանալու համար պետք է իսկական պրոֆեսիոնալ լինել։ Ղալաչյանին դա հաջողվել է։ Ավելին՝ նա ազգային բուրաթական ուտեստների տարածման առաքելություն է կատարում։

«Որոշ ժամանակ հաղորդում էի վարում։ Մենք շրջում էինք Բուրաթիայի գյուղերով, ավանդական, ազգային բաղադրատոմսեր հավաքում», — ժպտալով պատմում է Ղալաչյանը։

Սկզբում բուրյաթները զարմանում էին, հարցնում էին՝ ինչու է հայը դրանով զբաղվում, հետո սովորեցին։

Խոհարար Իսպանիայում՝ առնաց իսպաներենի իմացության

Ղալաչյանը Իսպանիայում էր հայտնվել 90-ականների սկզբին, երբ դեռ 22-ամյա երիտասարդ էր։ Մադրիդից եկած մի խումբ ռեեստրավարներ այցելել էին այն ռեստորանը, որում նա այն ժամանակ աշխատում էր։ Երիտասարդ խոհարարի համար այդ հանդիպումը ճակատագրական էր դարձել։

Сладость Ани - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի խոհարարի կոկորդին պիստա՞կ է մնացել. հայերի հետ պատերազմը շարունակվում է

«Ռեստորատորների փորձեցին մեր ուտեստները, հավանեցին։ Կանչեցին ինձ, ծանոթացանք, առաջարկեցին կես տարով իրենց հետ Մադրիդ գնամ՝ իտալական ռեստորան բացելու համար», — ասաց Ղալաչյանը։

Նա խոստովանեց, որ բարձր աշխատավարձի համար էր համաձայնել առաջարկին, քանի որ գիտեր՝ առանց իսպաներենի ու անգլերենի իմացության դժվար կլինի հարմարվել իր համար նոր երկրում։

Ղալաչյանը նշեց, որ իսպանացիները շատ են նման հայերին։ Իր մոտ տպավորություն էր, որ հայրենակիցների հետ է աշխատում։

«Շուտով աշխատանքի սխեմա հորինեցինք․ համարակալեցինք ճաշացանկի ուտեստները։ Երբ ինձ թիվ էին ցույց տալիս, արդեն գիտեի՝ ինչ ուտեստ պետք է պատրաստեմ», — ասաց Ղալաչյանը։

Նույնիսկ առանց լեզվի իմացության Ղալաչյանն իսպանացիներից շատ բան սովորեց։ Դրա փոխարեն սովորեցրեց տեղացի խոհարարներին հայկական ավանդական խորոված պատրաստել։

Կես տարի անց, երբ պայմանագրի ժամկետը լրացավ, Ղալաչյանը Բուրաթիա վերադարձավ։ Նա գոհ է իր աշխատանքից ու այն հանրապետությունից, որում ապրում է։

Լրահոս
0