00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի խոհարարի կոկորդին պիստա՞կ է մնացել. հայերի հետ պատերազմը շարունակվում է

© Sputnik / Aram NersesyanСладость Ани
Сладость Ани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի հայտնի խոհարար Ստալիկ Խանկիշիևը հայկական տոլմայից անցել է Անիի ժամանակաշրջանի ավանդական աղանդերին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՆՏՎ հեռուստաընկերության «Դաչնի օտվետ» ծրագրի խոհարարական խորագրի հաղորդավար Ստալիկ Խանկիշիևը համոզված է, որ իր էջն արգելափակելով Facebook-ը կողմնապահություն է արել։ Այս մասին նա հայտնել է «Վեստի» հաղորդման հատուկ թողարկման ժամանակ Vesti.az հարթակի Youtube-ի ալիքում։ Հաղորդման թողարկումը նվիրված է եղել Հայաստանի և Ադրբեջանի «խոհարարական պատերազմին»։

Болельщики на Республиканском стадионе - Sputnik Արմենիա
Հայերը կարող են նվազեցնել Ադրբեջանի բնակիչների թիվը

Երկու շաբաթ առաջ Facebook սոցիալական կայքի ադմինիստրացիան 30 օրով արգելափակել է ադրբեջանական արմատներ ունեցող խոհարար-բլոգեր Ստալիկ Խանկիշիևի էջը։ Պատճառը եղել է սոցիալական կայքի մի խումբ օգտատերերի դիմումը։ Նրանց զայրացրել է Խանկիշիևի «Թյուրքա-հայկական խոհանոցի որոշ հարցերը» հոդվածի դրույթները։ Ստալիկ Խանկիշիևը վստահ է, որ ֆեյսբուքյան էջն արգելափակել են հայ խոհարար Սեդրակ Մամուլյանի ու նրա ընկերների պատճառով։

«Ադրբեջանցի օգտատերերը դիմել են Facebook-ի ադմինիստրացիային, բայց, ինչպես երևում է, սոցիալական կայքը միակողմանի դիրքորոշում ունի», — ասել է Խանիկշիևը։

Նա ասել է, որ հայերին վիրավորելու ցանկություն չի ունեցել, պարզապես ուզել է իր իրավացի լինելն ապացուցել քննարկումների միջոցով։ Խանիկշիևը հերթական անգամ ընդգծել է, որ տոլման չի կարող հայկական լինել և պատրաստ է մի շարք ապացույցներ ներկայացնել։

Խոհարարը նաև դժգոհել է «Անիի քաղցրավենիք» հին հայկական աղանդերի բաղադրատոմսից։ Աղանդերը վերջերս ներկայացվել էր Sputnik Արմենիայի «Համով Հայաստան» խոհարարական խորագրի շրջանակում։ Խանիկշիևի կարծիքով` այդպիսի բաղադրատոմս չկա ու չի կարող լինել։

«Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը շարունակում է անտեսել ադրբեջանական կողմի մեղադրանքները, սակայն Sputnik Արմենիայի հետ զրուցում խոհարարը վստահեցրեց, որ Խանկիշիևի փաստարկները շատ թույլ են։

«Ինչ վերաբերում է պիստակին, դա իմ հեղինակային մտահղացումն է, ինչը լիովին թույլատրելի է ցանկացած ուտեստի պատրաստման ժամանակ», — ասաց Մամուլյանը` ընդգծելով, որ մեր նախնիները, հին փաստաթղթերի համաձայն, X դարում նուշ են օգտագործել, իսկ այժմ կարելի է ցանկացած ընկուզեղեն օգտագործել`ըստ նախապատվության։

Մամուլյանը համոզված է` ադրբեջանցիներին այսօր անհանգստացնում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք սկսել ենք ակտիվորեն ուսումնասիրել մեր խոհանոցն ու ավանդույթները։

Նա չի կարողանում հասկանալ` ինչու են Ադրբեջանին այդքան մտահոգել հայկական խոհանոցի բաղադրատոմսերը։ Մամուլյանի կարծիքով` այն, որ Խանկիշիևը տոլմայից անցել է Անիի քաղցրավենիքին, արդեն շատ բանի մասին է խոսում։

Олимпиада молодых кулинаров - Sputnik Արմենիա
Հայ խոհարարների հնդկական ֆուրորը. տոլմայի համը մնաց թուրքերի բերանում

Նրա խոսքով ` կազմակերպությունը ստեղծվել է մեր հին բաղադրատոմսերն ուսումնասիրելու ու վերականգնելու, ոչ թե վիճաբանություններ անցկացնելու կամ ամենաչքաղաքականացված ոլորտը` խոհարարությունը, քաղաքականացնելու համար։

«Կարող է` վաղը նրանք Երևան գան ու ասեն, որ մեր ռեստորանն իրենցն է, ինչպես օրերս Երևանի մասին ասաց նրանց նախագահը», — կատակեց Մամուլյանը։

Հայ խոհարարն ընդգծեց` ինքն ու իր ընկերները զբաղված են խոհարարությամբ, իսկ Խանկիշիևին հորդորեց վիճաբանությունների համար այլ հերոսների փնտրել։

Մամուլյանն ու նրա թիմն այս տարի պատրաստվում են աշխարհի մի քանի երկրներում տոլմայի մեծ փառատոն կազմակերպել։ Փառատոնը կանցկացվի Վրաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Գերմանիայում ու այլ երկրներում։

Հայկական տոլման ներկայացվել է Հնդկաստանում անցկացված Երիտասարդ խոհարարների օլիմպիադայում (YOUNG CHEF 2018), որտեղ Հայաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 50 երկրի խոհարարներ։

Լրահոս
0