00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրի մեջ արգելափակվել են հարյուրավոր մեքենաներ, շենքեր է լցվել մի քանի տոննա ջուր

© Sputnik / Aram NersesyanПроспект Мясникяна (23 мая 2018). Еревaн
Проспект Мясникяна (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԻՆ–ն ամփոփում է տեղումնառատ ցիկլոնի հետևանքները. ջրի ու ցեխի մեջ արգելափակված ավտոմեքենաներ, ջրով լցված շենքեր ու շինություններ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Մայիսի 26-ին Հայաստանի գրեթե ողջ տարածքում տեղացած ուժեղ անձրևի հետևանքով տասնյակ շինություններ լցվել են ջրով, հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են ճանապարհների անանցանելի հատվածներում։ Սրանք ԱԻՆ–ի ամփոփած նախնական տվյալներն են։

Երևան քաղաքում, միայն Երևանյան լճի կամրջի տակ, փրկարար ծառայության տեղեկություններով երեկ շուրջ 90 ավտոմեքենա է արգելափակվել ջրի մեջ, որոնք միայն փրկարարների օգնությամբ են ջրից դուրս բերվել։

Երևանի Ազատության հրապարակում «Արի պարենք քոչարի» համահայկական ֆլեշմոբ անցկացվեց - Sputnik Արմենիա
Անձրևի տակ պարողները. Երևանում կայացավ «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբը. տեսանյութ

Տասնյակ ավտոմեքենաներ են արգելափակվել նաև Երևանի Մյասնիկյան պողոտայում` Նոր Նորք տանող կամրջի տակ։ Դրանք ևս դուրս են բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ։

Ուժեղ անձրևների պատճառով ջրալցվել են նաև շենքերի առաջին հարկերն ու նկուղները։ ԱԻՆ տեղեկատվության համաձայն` փրկարարները մի քանի հարյուր խմ ջուր են դուրս բերել Երևանի Առնո Բաբաջանյան, Շահումյան, Ծերենցի փողոցների տներից։

Իսկ Դավթաշեն գյուղի 2-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում դիտահորի խցանման հետևանքով կոյուղաջրերը լցվել են փողոց և մոտակա տները։ Փրկարարները տների նկուղներից շուրջ 6 տոննա ջուր են դուրս բերել:

Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել են նաև Արարատի մարզի Արգավանդ գյուղի տների նկուղային հարկերը։

Последствия тайфуна Гони во Владивостоке - Sputnik Արմենիա
Առատ անձրևների դեպքում Երևանին ջրհեղեղ է սպառնում

Հորդառատ անձրևի կամ ձնհալի դեպքում հեղեղումների խնդիրը Երևանի համար նոր չէ։ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դեռ նախորդ վարարումների ժամանակ ասել էր, որ հիմնական պատճառն, այն է, որ Երևանը մեծացել է, ջրի քանակը կոյուղում՝ ավելացել, բայց ջրատար համակարգերը մնացել են նախկինը:

«Առատ անձրևների ժամանակ փողոցներում ու դիտահորերի մեջ կուտակված ջուրը գնալու տեղ չունի»,– ասել էր գիտնականը` հավելելով, որ լրացուցիչ խոչընդոտ է առաջացնում նաև փակված Գետառը, որը ժամանակին քաղաքի համար բաց հեղեղատար էր ծառայում:

Ի դեպ, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին ևս Հայաստան եկած ցիկլոնը դեռ անհարմարություններ կպատճառի հայաստանցիներին ու հայ փրկարարներին։

Լրահոս
0