00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հայտարարությունը սաղմոսավանցի Արամազդ պապի մոտ դառը հուշեր է արթնացրել

© Sputnik / Aram NersesyanАрамазд Хубоян, село Сахмосаван
Арамазд Хубоян, село Сахмосаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղվարկերի բեռից ազատելու վարչապետի նախաձեռնությունը գյուղացիները ոգևորությամբ են ընդունել։ Սաղմոսավանցի Արամազդ պապին վարկ չունի, բայց համագյուղացիների համար ուրախ է։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սաղմոսավանցի Արամազդ պապին ստիպել է վերհիշել անցած–գնացած օրերը, անտեղի կորցրած գումարները։

1980-ականներին Արամազդ Խուբոյանը Սաղմոսավանում ոչխարաբուծական կոոպերատիվ ֆերմա էր հիմնել։ Այդ նպատակով գումար էր վարկ վերցրել պետական բանկից։

Баганис - Sputnik Արմենիա
Իշխանությունն ուզում է վերանայել գյուղացիական վարկերի տուգանքները. ԿԲ նախագահ

«Կինս հոգուս հասցրեց` շուտ արա, փողը տուր, վարկը փակի, քեզ կդատեն։ Փողը տարա տվեցի, Սովետը քանդվեց, վարկերն էլ բոլորը գնացին կորան»,– մի քիչ ափսոսանքով պատմում է Արամազդ պապը` խոստովանելով, որ եթե նախապես իմանար, որ ԽՍՀՄ–ը կփլուզվի, գումարը չէր տա։

Այս դեպքից հետո Արամազդ պապն, այլև երբեք վարկ վերացնելու մասին չի մտածել։ «Վարկեր կյանքում չեմ ուզում ունենամ։ Իմ ունեցածով ապրում եմ։ Վախենում եմ վարկի տակից չկարողանամ դուրս գամ»,– ասում է նա, բայց և խոստովանում, եթե տոկոսները գյուղացու գրպանին հարմար լինեին, այսօր էլ բանկ կգնար, մինչև 1 մլն դրամ վարկ կվերցներ, որ այգին ընդլայներ, բայց վարկառու համագյուղացիներին տեսնելով, վախենում է։

Սաղմոսավանում վարկ ունեցողներ շատ կան, ինչպես Արամազդ պապն է ասում` «գյուղի կեսը վարկի տակ է»։

Գյուղապետ Գևորգ Ավագյանի տեղեկություններով, վարկառու գյուղացիների թիվն իրականում ավելի շատ է։ «Համայնքի եթե ոչ 100, 95%-ն այսօր վարկ ունի վերցրած։ Վարկով են անասուն գնում, այգի են հիմնում»,– պատմում է գյուղապետը։

Северный проспект, Ереван - Sputnik Արմենիա
Հայերի Նոր տարվա վարկերը կամ «խրախճանք` ժանտախտի պահին»

Գյուղացու վարկային բեռը թեթևացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը գյուղում ոգևորությամբ են ընդունել։

«Ոնց կարող են վատ վերաբերվել, եթե ուզում են ազատել մի բանից, որ տարիներով իրենց վզին փաթաթված է, ու դեռ չգիտեն իրենք կկարողանան այդ պարտքից ազատվել, թե իրենց երեխաներին պիտի փոխանցեն»,– ասում է Գևորգ Ավագյանը։

Վարչապետի հայտարարությունը Սաղմոսավանքում ակտիվ քննարկում են ու անհամբեր սպասում, թե ինչ կորոշի ի վերջո կառավարությունը, կազատվեն արդյո՞ք վարկերի անտանելի տոկոսադրույքներից ու դրանց վրա գումարված տույժ–տուգանքներից։

© Sputnik / Aram NersesyanԱրամազդ Խուբոյան
Արամազդ Խուբոյան - Sputnik Արմենիա
1/3
Արամազդ Խուբոյան
© Sputnik / Aram NersesyanՍաղմոսավան
Սաղմոսավան - Sputnik Արմենիա
2/3
Սաղմոսավան
© Sputnik / Aram NersisyanՍաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյան
Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյան - Sputnik Արմենիա
3/3
Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյան
1/3
Արամազդ Խուբոյան
2/3
Սաղմոսավան
3/3
Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյան

Հիշեցնենք` մայիսի 17–ին, ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր գյուղվարկերին ու կարևորել գյուղացուն վարկային բեռից ու դրանց դիմաց կիրառված տույժ-տուգանքներից ազատելու հարցը։ Վարչապետը ԿԲ նախագահին ու կառավարության ֆինանսական ոլորտի ղեկավար անդամներին հանձնարարել էր ուսումնասիրել խնդիրն ու ուղիներ գտնել գյուղացիներին ֆինանսական լրացուցիչ բեռից ազատելու, նրան վարկային պատմությունները համաներելու և նոր վարկեր ստանալու հնարավորություն ընձեռելու համար։

Լրահոս
0