00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ խնդրի է բախվելու Նիկոլ Փաշինյանը. նոր կաբինետի հնարավորությունները

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции "Елк" в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн
Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նոր կառավարություն է ձևավորվել, բայց կարելի է արդյո՞ք խոսել հայկական քաղաքական Օլիմպոսում կտրուկ փոփոխությունների մասին...

Սերգեյ Մարկեդոնով, ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ. Sputnik-ի համար

Նոր թիմը դեռ առաջին քայլերն է անում, ու դեռ շուտ է դատողություններ անել արդյունավետության կամ արդյունավետության բացակայության մասին։ Սակայն այսօր քիչ թե շատ հասկանալի է այն քաղաքական շրջանակը, որի սահմաններում գործելու է նոր կառավարությունը։ Այդ առնչությամբ հետաքրքիր է դիտարկել Նիկոլ Փաշինյանի կաբինետի հնարավորությունների միջանցքները։ 

Տեսեք` ով է եկել

Հայաստանի նոր կառավարությունը միատարր չէ։ Միաժամանակ դժվար է բնութագրել խմբերով, քանի որ շատ դժվար է չափանիշներ ընտրել տեսակավորելու համար։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի նոր նախարարները․ ովքե՞ր են նրանք
Նոր թիմի անդամներն առաջին հայացքից հստակ բաժանվում են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, որոնք հետևողականորեն նրա հետ ելույթ էին ունենում Սերժ Սարգսյանի քաղաքականության դեմ ու նախկինում չեն աշխատել գործադիր իշխանությունում։ Երկրորդ խմբում փորձառու բյուրոկրատներն են, որոնք նախկին իշխանության օրոք տարբեր ուղղություններով էին իրենց կարիերան կառուցում։ Իրականում պայմանական առաջին խմբում մեծամասնություն են կազմում «նորեկները» (Արարատ Միրզոյանը, որն առաջին փոխվարչապետի պաշտոնը ստացավ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը): Բայց այնտեղ կա նաև Արտակ Զեյնալյանը` «Ելք» խմբակցության անդամը, որը 1998-2001 թվականներին աշխատում էր առողջապահության նախարարությունում, իսկ նոր կառավարությունում ստանձնեց արդարադատության նախարարի պաշտոնը։

Նախարարների կաբինետի նոր կազմը հրապարակելուց հետո լույս տեսած բազում նյութերում հայկական կառավարության կտրուկ երիտասարդացման մասին դրույթ է հիշատակվում։ Ինքը` վարչապետը 43 տարեկան է, Արարատ Միրզոյանը` 38, Տիգրան Ավինյանը` 29, Մխիթար Հայրապետյանը` 28, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը` 35։ Սակայն այդ եզրակացությունն էլ միայն կիսով չափ է արդարացի, քանի որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 49 տարեկան է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 50, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` 50, իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` 52։ Ընդ որում` «երիտասարդության» որոշ ներկայացուցիչներն արդեն որոշակի քաղաքական փորձ ունեն։ Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի պատգամավոր էր, իսկ Տիգրան Ավինյանը` Երևանի Ավագանիում ներկայացնում էր «Ելք» դաշինքը։ 

Նոր կառավարությունը նաև հեղափոխական կառավարություն են անվանում։ Իսկապես, այն կազմվեց «թավշյա հեղափոխության» արդյունքում։ Նոր թիմում կարելի է նաև հին դեմքեր տեսնել։ Պաշտպանության նախարարի պաշտոնը (որը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետ տարիներ շարունակ հակամարտության մեջ գտնվող Հայաստանի համար) զբաղեցրեց Դավիթ Տոնոյանը, որն արդեն աշխատել է ՊՆ-ում, հետո ղեկավարել է ԱԻՆ-ը։

Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ

Արտգործնախարար դարձավ կադրային դիվանագետ Մնացականյանը։ Նախկինում նա ներկայացնում էր Հայաստանը ՄԱԿ-ում։ ՀՀ նոր արտգործնախարարն աշխատել է Լոնդոնում Հայաստանի դեսպանատանը, նախարարության կենտրոնական աշխատակազմում, Եվրոպայի Խորհրդում Ստրասբուրգում ու Ժնևում ՄԱԿ-ի կառույցներում։ Սակայն երևանյան մի շարք փորձագետների կարծիքով` նոր կառավարության բացասական կողմերից է արցախյան բանակցություններին մասնակցելու փորձի պակասը (իսկ այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի համար առանցքային է)։ Ինչևիցե, ՄԱԿ-ի ամբիոնը ցանկացած դիվանագետի համար փորձ ու գործնական գիտելիք ձեռք բերելու վատ հարթակ չէ։ Կառավարման մեծ փորձ ունի նաև Ատոմ Ջանջուղազյանը, որը հաստատվել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Նա որպես գլխավոր գանձապետ համակարգել է բյուջետային ծախսերը։

2018 թվականի մայիսին Վալերի Օսիպյանը դարձավ ոստիկանապետ։ Այսօր շատ են կատակում, որ Օսիպյանն արդեն երկար տարիներ «Փաշինյանի ստվերն» է։ Նրանց ճանապարհները 2015 թվականին հատվել են «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, նաև 2016 թվականի զանգվածային ակցիաների ժամանակ, որոնք հաջորդեցին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, և վերջապես այս տարվա ապրիլին։ Վերոնշյալ բողոքի ակցիաների ժամանակ նա իրեն դրսևորել է որպես փորձառու բանակցող, որը չի շտապում դիմել «վերջին փաստարկին»` ուժին։ 

Ժամանակավո՞ր կառավարություն, թե՞ ազգային համերաշխության կաբինետ

Նոր թիմում են ներկայացված են «Ելքի» անդամները, դաշնակցականներն ու Գագիկ «Ծառուկյանի» դաշինքի անդամները։ Միաժամանակ «Դաշնակցությունը» կոալիցիա էր կազմում իշխող Հանրապետականի հետ։ Երկու նոր նախարարները (Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանը) համագործակցում էին նախկին իշխանության հետ։ Ու թեև ապրիլյան բողոքի ակցիաների ժամանակ Գագիկ Ծառուկյանը իրեն որպես ընդդիմադիր էր ներկայացնում, նրա համախոհները սատարեցին նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրմանը, իսկ խորհրդարանական խմբակցության մի մասը քվեարկեց Սերժ Սարգսյանի` որպես վարչապետի թեկնածության հաստատման օգտին։ Նախորդ իշխանության օրոք տարբեր տարիներին «ծառուկյանական» Արթուր Գրիգորյանն ու Հրաչյա Ռոստոմյանը հասցրել են նախարարական աթոռներ զբաղեցնել։ Փաշինյանի թիմում նրանք ստացել են համապատասխանաբար էներգետիկայի ու արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոնները։

Художник Рубен Малаян - Sputnik Արմենիա
«Դուխով». ինչպես ֆուտբոլային կարգախոսն ու Չալոն թավշյա հեղափոխության խորհրդանիշներ դարձան

Սակայն նոր կաբինետը ազգային համերաշխության կառավարություն համարելու համար մի մանրուք է պակասում. Այնտեղ հանրապետականներ չկան։ Ոչ թե մարդիկ, որոնք ՀՀԿ-ի օրոք բարձրանում էին պրոֆեսիոնալ կառավարիչների աստիճաններով, այլ հենց «կուսակցական» կադրեր»։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս վստահեցրել է, որ նախորդների նկատմամբ վենդետա չի լինելու։ Եվ այն, որ իր կառավարությունը փոխզիջումների ու այլ քաղաքական ուժերի հետ բարդ պայմանավորվածությունների արդյունք է, հաստատում է այդ դրույթը։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել կադրային հաջորդականություն, այլ ոչ թե կառավարման համակարգի «հիմքային» վերացում։ Սակայն փողոցային ակտիվիստների շարքում այլ տրամադրություններ են տիրում։ Արևելաեվրոպական փորձից մեզ ծանոթ «լյուստրացիա» բառը ժամանակ առ ժամանակ հայտնվում է համացանցային քննարկումներում, բլոգերների մեկնաբանություններում։ Բայց նոր վարչապետի առաջին քայլերից մենք տեսնում ենք, որ նա չի շտապում փողոցից լիովին անցնել կաբինետային աշխատանքի։ Իր կողմնակիցների հետ մեդիաշփումը շարունակում է մնալ Փաշինյանի յուրահատուկ ոճը։ 

Նոր կաբինետը փաստացի անցումային է։ Այս պայմաններում ստիպված է գոյատևել Ազգային ժողովի հետ, որում հանրապետականները մեծամասնություն են կազմում, իսկ նրանք ասոցացվում են նախորդ նախագահի ու կառավարության հետ։ Այսինքն նույնիսկ հիմա, երբ Հայաստանն ունի նոր վարչապետ, նախարարների նոր թիմ, դեռ անհնար է խոսել իշխանափոխության գործընթացի ավարտի մասին։ Ու հաստատ չէ, որ ՀՀԿ-ն ողջունելու է Փաշինյանի կառավարության բոլոր նախաձեռնությունները։ Հաստատ չէ, որ բացահայտ տորպեդավորելու է դրանք։ Սակայն հնարավոր է` որոշակի հակազդեցություն լինի։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոսեց մորուքը սափրել–չսափրելու մասին. բացառիկ

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը արդարացիորեն նշել է. «Փաշինյանի համար հիմնական դժվարությունը բնակչության սպասելիքներն են, որոնք այդքան էլ իրականանալի չեն։ Դրանք այն սպասելիքներն են, որ եթե մոտ 100 մարդ հեռացվի իշխանությունից, ապա Հայաստանը կվերածվի Շվեյցարիայի, կգա երջանկությունը, արդարությունը զարգացման և կոմպետենտության հետ միաժամանակ։ Դա խնդիր է, որին կբախվի Փաշինյանը, ինչպես բախվում են այսպիսի փոփոխությունների բոլոր առաջնորդները»։ Ու որպես հետևանք` արդիական է մնում այնպիսի տեխնոլոգիաների պահանջը, ինչպիսիք են «ուղիղ շփումը ժողովրդի հետ», նոր թիմի խիստ հակադրությունը նախորդներին, ներառյալ (չի բացառվում)` նախորդ կուսակցության վրա ճնշում գործադրելը։

Սակայն խորհրդարանական մոդելը, որին Հայաստանն անցել է սահմանադրական բարեփոխումներից հետո, նոր թիմին լիակատար ազատություն չի տալիս։ Եթե միայն նոր ընտրությունների ժամանակ նրանք չստանան հարյուր տոկոս քվեներ կամ դրան մոտ մի բան։ Այսպիսին է խորհրդարանական հանրապետության տրամաբանությունը։ Ցանկացած այլ արդյունք կստիպի փոխզիջումների ու բանակցությունների գնալ։

Հիմա Հայաստանի նոր կառավարությունը կանգնած է հին խնդիրների, հասարակության չափազանց բարձր ակնկալիքների և արագ ու պարզ լուծումների անհնարինության առաջ։

Լրահոս
0