00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան դուել. Կազիմիրովը վերլուծում է Լևոն Տեր–Պետրոսյան–Վիգեն Սարգսյան հակամարտությունը

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ու ՀՀ նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը «լեզու չեն գտնում» արցախյան թեմայով։ Նրանց բանավեճը մեկնաբանում է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը շարունակում է իր «բարձունքից» փոքր ցնցումներ առաջացնել հայ հասարակության մեջ։ Եվ այդ ցնցումները պարբերաբար են լինում, նա հատկապես, ակտիվ էր «թավշյա հեղափոխության» օրերին։

Անկախ Լևոն Տեր–Պետրոսյանի նկատմամբ ունեցած հակասական վերաբերմունքից, նրա հայտարարությունները հետաքրքրությամբ են կարդում, առավել ևս, երբ դրանք «թեժ թեմաների» մասին են։

Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանը` բացարձակ անգետ. Տեր-Պետրոսյան

Այս անգամ ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է հանրության կողմից ոչ միանշանակ ընկալված նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը հակամարտության կողմ է. նա նաև անդրադարձել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պատասխանին։

Պատասխանում Վիգեն Սարգսյանը մտահոգություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի խոսքերի վերաբերյալ։ Նրա խոսքով, նման հայտարարություն անելը «կարող է վտանգավոր լինել»։ Վարչապետի մի շարք այլ հայտարարությունները նա բնութագրել է որպես «բանակցային գործընթացի մանրամասներին չտիրապետելու դրսևորում»։ (Տեր–Պետրոսյանի հայտարարության մանրամասները և Վիգեն Սարգսյանի պատասխանը նշված են հոդվածի վերջում)։

Վերլուծելու համար Sputnik Արմենիան դիմել է ռուս դիվանագետ, 1992—1996 թվականներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին, ով քաջատեղյակ է իրավիճակին։

«Լևոն Ակոպովիչն (Տեր–Պետրոսյան) իրավացի է», – ասաց Կազիմիրովը` մեկնաբանելով իրավիճակը։

Ընդ որում, նրա խոսքով` «պատերազմի կողմ» կատեգորիա գրեթե գոյություն չունի։

Հարցին, թե որ ժամանակահատվածից կարելի է Հայաստանը հակամարտության կողմ անվանել, Կազիմիրովը պատասխանեց.«Մեր կարծիքով, գրեթե զինված հակամարտության ամենասկզբից»։

Министр Обороны Армении Виген Саркисян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը պատասխանեց Լևոն Տեր–Պետրոսյանին. վիրտուալ բանավեճը շարունակվում է

«Այդպես էինք կարծում մենք, քանի որ Հայաստանի ներգրավվածությունը անխուսափելի դարձավ «Օղակ» գործողությունից և Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող շրջանից հայերին արտաքսելուց հետո», – ասաց Կազիմիրովը։

Նրա խոսքով` հայկական կողմը դա չճանաչեց միանգամից` ընդունելով միայն հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց հետո։

Միևնույն ժամանակ, Կազիմիրովն ընդգծեց, որ այդ ամենը լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի։

Լևոն Տեր–Պետրոսյանի նշած փաստաթղթերում, մասնավորապես` Պրահայի, որտեղ զետեղված են ԵԱՀԿ կառավարող խորհրդի ղեկավարի պարզաբանումները, Sputnik Արմենիան իսկապես գտավ որպես հակամարտության կողմ Հայաստանի մասին անուղղակի հիշատակումը։

«… Գործող նախագահը հաստատում է ավելի վաղ ԵԱՀԿ ընդունած որոշումը կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այսինքն` հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների մասնակցության մասին, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) բանակցությունների ողջ գործընթացում, այդ թվում Մինսկի կոնֆերանսում…», – գրված է փաստաթղթում։

Այստեղ Լեռնային Ղարաբաղը նշվում է, որպես հակամարտության կողմ, ինչպես նաև երկու «մասնակից պետությունները»։ Հասկանալի է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է։

Մեկ այլ`Բուդապեշտի փաստաթղթում, կողմերի մասին ավելի լղոզված է խոսվում։

Տեքստում, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդն աջակցում է համանախագահների ջանքերին` զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնություն ձեռք բերելու վերաբերյալ։ Դա կվերացնի հետևանքները «հակամարտության բոլոր կողմերի համար»։

Центральная площадь Степанакерта, Республика Арцах - Sputnik Արմենիա
Փաշինյանը ժամանակին բարձրացրեց Արցախի` բանակցությունների գործընթացին վերադառնալու հարցը

«Նման համաձայնություն ձեռք բերելը բոլոր կողմերի համար կվերացնի հակամարտության հիմնական հետևանքները և թույլ կտա կարճ ժամկետում Մինսկի կոնֆերանս հրավիրել», – գրված է տեքստում։

Հավանաբար, հենց այս արտահայտությունն է հակամարտության երկուսից ավելի կողմերի առկայություն ենթադրում։ Թեև վերևի (Պրահայի փաստաթուղթը), իհարկե, ավելի համոզիչ է։

Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարություն էր արել, որում մեղադրել էր երկրի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին «տարրական փաստերի տարբերությանը» չտիրապետելու համար։

Ստորև կարելի է ծանոթանալ Տեր–Պետրոսյանի հայտարարության և Վիգեն Սարգսյանի պատասխանի հետ։

Տեր–Պետրոսյանի հայտարարությունը

Հայտարարության մեջ, Տեր–Պետրոսյանը, մասնավորապես, նշում է, որ նման հայտարարություններով Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր «բացարձակ անտեղյակությունը» Արցախյան կարգավորման գործընթացի բովանդակությանը:

«Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ», – ասել է Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով` Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է:

Ըստ ՀՀ 1–ին նախագահի` իրականում, Բաքուն պնդում էր, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր:

«Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Արցախին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից», – ասել էր Տեր–Պետրոսյանը։

Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի «չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը»

Նա նշել էր, որ եթե նախկին նախարարը դա չի հասկացել, ապա հայ ժողովուրդը «պետք է ուրախ լինի, որ ազատվել է իրեն Ազգ-Բանակի հայր հռչակած այդ անձնավորությունից»:

Տեր–Պետրոսյանը նաև ավելացրել է, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի»` Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր։ Այն կորսվել էր, Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով։

Դա էլ դարձավ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած հետագա բոլոր բարդությունների հիմքը:

Վիգեն Սարգսյանի պատասխանը

Տեր–Պետրոսյանի հայտարարությանն անձամբ Սարգսյանն է պատասխանել։ Նրա խոսքով` Հայաստանի առաջին նախագահի մոտեցումները վաղուց են հայտնի։

«Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում նրա այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ», – հայտարարել է Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է գործի Արցախի անվտանգության շահերից ելնելով և ամրապնդի իր բանակցային դիրքերը։

Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը, նրա խոսքով, մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ:

«Հակամարտությունը Ադրբեջանի և Արցախի միջև է: Հայաստանը բանակցություններում կողմ է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը: Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից», – գրել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ երբեք չի տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվի, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի:

Լրահոս
0