00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առևտուր և ներդրումներ. ինչ խնդիրների մասին է խոսել Փաշինյանը Սոչիի գագաթնաժողովում

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи
Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոչիում ՀՀ վարչապետը հասկացրեց, որ Երևանն ինտեգրման հարցում բավականին կառուցողական տրամադրվածություն ունի, բայց ուղղություններ կան, որոնք կոնկրետ արդյունքներ են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Սոչիում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովում ՀՀ վարչապետը հնչեցրեց ինտեգրման իրական խնդիրները, այն հարցերը, որոնք մտահոգում են հայ հասարակությանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Ո՞ւր էին տարել Փաշինյանին և ո՞վ է որոշել նրան ազատ արձակել. պատմում է դատախազը

Փորձագետի կարծիքով` միության կազմում գտնվելու երեք տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ անկասկած դրական միտումներ են նկատվում։ Դեռևս 2016 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում աճել է 40%-ով, 2017 թվականին` 57,4%-ով, նույնքան տպավորիչ են ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արդյունքները։

Սակայն դա քիչ է, քանի որ դեռ չլուծված հարցեր կան, որոնք վերաբերում են ոչ միայն առևտրին, այլև ներդրումներին, արդյունաբերական համագործակցությանը, Ռուսաստանի տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների կարգավիճակին։

«Բոլոր այդ ուղղություններով որակական շարժ է պետք, ինչի մասին էլ հենց խոսում էր Փաշինյանը գագաթնաժողովում ելույթ ունենալիս», — ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հայտնել էր, որ նոր կառավարությունը տրամադրված է ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով։ Նա նշել էր` ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում

Նա նշել էր` Հայաստանը ելնում է նրանից, որ նախևառաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա։

Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Փաշինյան–Պուտին առաջին հանդիպումը կայացավ. լուսանկարներ

Փաշինյանը նաև հույս էր հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարևոր է համարում գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ստեղծման հետ կապված ներքին փաստաթղթերի հաստատումը, ինչպես նաև Միության ագրոարդյունաբերական քաղաքականության և միջազգային գործունեության հետ կապված որոշումները։

Նա կարևորեց նաև թվային օրակարգը, ՏՏ ընկերությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը։ Հայաստանը շահագրգռված է Իրանի և Վրաստանի, ինչպես նաև Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության հարցում, և կարևոր է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը խոչընդոտներ չստեղծի այդ փոխգործակցության համար։

Մարգարյանը նշեց, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդների վերաբերմունքը ՀՀ նոր վարչապետի նկատմամբ բավական ջերմ էր, այդ առումով հատկապես առանձնացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Երևում էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն նորեկ չէր զգում այդ շրջապատում։ Նա բավականաչափ վստահ էր զգում իրեն։ Եվ այն դիտարկումները, որոնք հնչեցին նրա ելույթներում, վկայում են, որ հայկական պետության ղեկավարը կոնկրետ սպասելիքներ ունի այդ միությունից», — ավելացրեց փորձագետը։

Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Փաշինյանի այցը Սոչի կամ խնդրահարույց հանգույցներ հայ-ռուսական հարաբերություններում

Մարգարյանի կարծիքով` վարչապետ-Փաշինյանը այսօր չի կարող շարունակել ընդդիմադիր-Փաշինյանի հռետորաբանությունը։

Հայտնի է, որ Փաշինյանն ԱԺ-ում քննադատում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ «Ելքն» անցյալ տարի աշնանը նույնիսկ կազմակերպությունից դուրս գալու մասին օրինագիծ էր նախաձեռնել։

Տնտեսագետի խոսքով` հիմա նա` որպես պետության ղեկավար, հասկանում է հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունն ու կտրուկ շարժումների վտանգը։

Նշենք, որ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստն անցկացվել է Սոչիում մայիսի 14-ին։ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ էր մասնակցում գագաթնաժողովին։

Լրահոս
0