00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:16
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի «դեբյուտը» Սոչիում․ ինչի՞ մասին կխոսեն եվրասիական «հնգյակի» առաջնորդները

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян
Премьер-министр Армении Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր վարչապետը բազմիցս ասել է, որ մտադիր է արդյունավետ համագործակցություն կառուցել Ռուսաստանի հետ ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այնպես էլ երկկողմանի ձևաչափում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ինչպես արդեն հաղորդվել է, Սոչիում երկուշաբթի՝ մայիսի 14-ին, կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանը գագաթնաժողովում կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դա Հայաստանի վարչապետի առաջին արտասահմանյան այցն է և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումը։ Սոչիի գագաթնաժողովին նախորդել է ակտիվ տեղեկատվական նախապատրաստություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

Премьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
«Ո՞րն է իմ տեղը». վարչապետ Փաշինյանի առաջին թռիչքը

Ինչպես նախկինում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Հայաստանի վարչապետի հետ առաջին շփումը կարևոր է այն տեսանկյունից, որ առաջնորդները կարող են ավելի լավ ճանաչել միմյանց։

Փաշինյանը նաև բազմիցս ասել է, որ մտադիր է արդյունավետ համագործակցություն կառուցել Ռուսաստանի հետ ինչպես ԵԱՏՄ-ի շրջանակում, այնպես էլ երկկողմանի ձևաչափում։

Այնուամենայնիվ, ինչպես Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, Մոսկվան որոշակի հարցեր ունի, որոնց պատասխանները ռուսական ղեկավարությունը հույս ունի ստանալ հանդիպման արդյունքում։ Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում վստահ է եղել, որ Հայաստանը հավատարիմ է դաշնակցային հարաբերություններին։

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը Հայաստանը տեսնո՞ւմ է ԵԱՏՄ դրական գործընթացների արագացման նախաձեռնողի դերում

Հիմա Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո իրավիճակը մի քիչ փոխվել է՝ հավանաբար հաշվի առնելով նրա ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ արած հայտարարությունները։ Սակայն Հակոբյանի կարծիքով՝ պետք չէ ակնկալել արմատական փոփոխություններ։ Փաշինյանը վերջին ամսվա ընթացքում հետևողականորեն հասկացնել է տվել, որ Կրեմլը հիմքեր չունի անհանգստանալու Երևանի արտաքին վեկտորի փոփոխության թեմայով։

«Դիտորդներից շատերին հիմա հետաքրքրում է, թե ինչպես տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, Հայաստանի վարչապետը պատրաստակամություն կհայտնի՞ արդյոք շարունակել այն համագործակցությունը, որն արդեն գոյություն ունի, կամ համագործակցելու պատրաստակամությունից բացի, կնախանշվե՞ն նաև քննադատական ասպեկտները, որոնք Փաշինյանը և նրա թիմը նախկինում նշել էին», — Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Նշենք, որ հայկական պատվիրակությունը Սոչի մեկնեց կիրակի երեկոյան։ ԵԱՏՄ գագաթնաժողովը կմեկնարկի մայիսի 14-ին, ժամը 15։00-ին: Համատեղ լուսանկարվելուց հետո նախատեսված են նիստեր՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Գագաթնաժողովի օրակարգում ներառված են ավելի քան տասնյակ հարցեր։

Եվրասիական «հնգյակի» առաջնորդները կքննարկեն ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ստեղծման գործընթացը, արտադրական կապերի ու կոոպերացիայի զարգացման, ֆինանսական քաղաքականության մերձեցման հարցերը։ Ռուսական նախաձեռնություններից էը նոր արդյունավետ տրանսպորտային շղթաներ կառուցելը։

Կողմերը նաև պետք է քննարկեն կազմակերպությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակի մասին նախագծի հաստատումը։ Սպասվում է, որ այդ կարգավիճակը Սոչիում կտրամադրվի Մոլդովային։ Գագաթնաժողովին ներկա կլինի այդ երկրի նախագահ Իգոր Դոդոնը։ Եվս մեկ առավելություն է թվային օրակարգը։ Մոսկվան գագաթնաժողովում մտադիր է ներկայացնել մի քանի նախագծեր ինտերնետային առևտրի և թվային միջանցքների ստեղծման ոլորտում։

Լրահոս
0