ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Jakarta Globe պարբերականը։
Ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ-ահաբեկիչներ։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Jakarta Globe-ի Twitter-ի էջում դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել։
Կադրերում երևում է` ինչպես են մոտոցիկլետները մոտենում ոստիկանական բաժանմունքին, հետո հնչում է պայթունը։
CCTV footage shows two individuals on a motorbike detonating a bomb at the gate of #Surabaya police station (Mapolrestabes) at 8.50 a.m. this morning, injuring police officers. pic.twitter.com/UBdurtqT2z
— The Jakarta Globe (@thejakartaglobe) 14 мая 2018 г.
Տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» կազմակերպությունը (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն)։
Երեկ քաղաքում երեք պայթյուն է որոտացել, առաջինը` Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու մոտ ժամը 07:15-ին ։ Երկրորդ պայթյունը որոտացել է Ջալան Դիպոնեգորո բողոքական եկեղեցում, երրորդը` Արջունո փողոցում գտնվող հիսունականների եկեղեցու մոտ։
Բացի այդ, The Straits Times պարբերականի համաձայն` ոստիկանությանը հաջողվել է կանխել ևս երկու պայթյուն։ Իրավապահները վնասազերծել են մեքենայում դրված ռումբն ու կանխել ևս մեկ ահաբեկչություն մեկ այլ եկեղեցու մոտ։