00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի «չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը»

© AFP 2024 / HAKOB BERBERYAN / AFP Левон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող այսուհետև խորհրդարանի վրա ազդել նույն մեթոդով։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Ինչպես հայտնում է ilur.am կայքը, այս մասին գրում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ նրա` խորհրդարանական մեծամասնությունն իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն առաջարկում է աշխատանքից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին

«Դրանք այն դեպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են կազմում մի այլ կուսակցության պատգամավորները: Դա չափազանց դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը` հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ:»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով` Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, և դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

«Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է»,- ընդգծել է Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահը կարծում է` մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, և բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետև դա կդիտվի որպես իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, և թե՛ դրանց արդյունքում ձևավորված խորհրդարանի օրինակարգությունը:

«Հետևաբար, ինչպես շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո»,- ասել է Տեր Պետրոսյանը:

Սակայն ըստ նրա` այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետև ընտրական օրենսգրքի վերափոխումն էլ կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից:

«Չպետք է անտեսել, որ քաղաքական դիմակայության դրդապատճառից բացի, հանրապետականների մոտ առկա են նաև անձնական շահագրգռություններ, քանի որ նրանք համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում»,- նշել է նա:

Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ գործող խրթին սահմանադրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք և ողջախոհություն կդրսևորեն բանակցությունների, երկխոսության և փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանը սպառնացող այս բարդ իրավիճակից:

Լրահոս
0