ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ահաբեկչական գործողությունների շարքն Ինդոնեզիայի Ճավա կղզում 10 մարդու մահվան պատճառ են դարձել, ևս 40–ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է Jakarta Globe թերթն իր Twitter–ի էջում։
Netizens Unite in Defiance of Latest Terrorist Bombing https://t.co/l5UUa9rxRp pic.twitter.com/5Wi8UT25hM
— The Jakarta Globe (@thejakartaglobe) 13 мая 2018 г.
Պայթյուններ որոտացել են միանգամից 3 քրիստոնեական եկեղեցիներում, մայիսի 13–ին։ Ոստիկանությունը հաստատել է մահապարտ–ահաբեկիչներից մեկի մահվան մասին լուրը։
«Այս պահին տեղեկություն ունենք 10 զոհի և 40 տուժածի մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջին պայթյունը որոտացել է Սուրաբայ քաղաքի Սուրբ Մարիա կաթոլիկ եկեղեցում, առավոտյան 7։15–ին։ Հաջորդող 2 պայթյունները որոտացել են 5 րոպե անց։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Ջալան Դիպոնեգորո բողոքական, 3–րդը` հիսունականների եկեղեցում։
#BreakingNews Ledakan di Gereja katolik Santa Maria Tak Bercela (SMTB) Ngagel, Surabaya.#breakingnews #ledakan #dugaanbom pic.twitter.com/yGOLDNH38f
— METRO TV (@Metro_TV) 13 мая 2018 г.
Հայտնի է նաև, որ հարձակվողները հագնված են եղել ինչպես հավատացյալները և հեշտությամբ ներխուժել են եկեղեցիներ։