«Այս ուտեստը սիրված է ինչպես տեղաբնակների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից։ Այն ոչ միայն համով է, այլ նաև դյուրամարս»,–ասում է Երևանի ռեստորաններից մեկի խոհարար Աննա Մաթևոսյանը։
Ճաշատեսակը «Թելբաց կուբաթի» անվանումը ստացել է իր միջի խմորի կտորների պատճառով։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է և՛ սովորական, և՛ շերտավոր խմոր։ Խմորները պետք է բաժանել մասերի, դրանց մեջ դնել նախապես աղ արած մսի կտորները, ավելացնել լոլիկ, բուլղարական պղպեղ, թարխուն: Վրան քսել ձվի դեղնուց։
Մանրամասները` տեսանյութում։