ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:
Նշենք, որ հանրահայտ երաժիշտը Հայաստան է եկել մայիսի 7-ին։ Փաշինյանը նրան դիմավորել էր օդանավակայանում։
© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին