00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրքեր հայկական ֆուտբոլում կամ պայմանավորված խաղի փորձը նոր կասկածներ է հարուցում

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Отборочный турнир ЧЕ 2012. Армения - Россия
Футбол. Отборочный турнир ЧЕ 2012. Армения - Россия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկը մյուսին մեղադրելու փոխարեն ավելի լավ չէ՞ արդյոք մտածել թիմի արդյունքների ու խաղի բարելավման մասին:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն իր որոշումով ցմահ որակազրկեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանին, ակումբը տուգանվեց 7 մլն դրամով, և թիմի արդյունքից հանվեց 12 միավոր: Այս որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել, բայց արդեն հայկական ուրիշ ակումբներ էլ են սկսել դժգոհել խաղերի արդյունքներից:

Матч Алашкерт - БАТЭ в Ереване. Алашкерт - Sputnik Արմենիա
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը սպառնում է լքել Հայաստանի առաջնությունը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, անդրադառնալով կարգապահական կոմիտեի որոշմանը, իր բողոքն արտահայտեց ու հայտարարության մեջ նշեց, որ եթե որոշումը կիրառվի, ապա ակումբը ստիպված կլինի իր բոլոր թիմերով (բարձրագույն խումբ, առաջին լիգա և մանկապատանեկան մրցաշարեր) դուրս գալ Հայաստանի առաջնությունից: Բողոքարկման համար Գյումրու ակումբն ունի մեկ շաբաթ ժամանակ, հետևաբար մայիսի 12-ին մենք արդեն կիմանանք, թե վերջնական ինչ որոշում են կայացնելու ՀՖՖ-ն կամ «Շիրակը»:

Կասկածից վեր է, որ պայմանավորված խաղերը ֆուտբոլում չարիք է միլիոնների խաղի համար ու, ինչու՞ ոչ, վիրավորանք երկրպագուներին: Սակայն առանց այն էլ ձևավորված տհաճ իրավիճակը շիկացնել պետք չէ: Վերջին մի քանի օրերի ընթացքում հայկական ակումբները՝ «Լոռին», «Ալաշկերտը» և «Փյունիկը» ստեղծված իրավիճակի հետ կապված հանդես եկան տարբեր հայտարարություններով:

«Լոռին» իր հայտարարության մեջ ևս մեկ անգամ ընդգծեց պայմանավորված խաղերի չարիք լինելու մասին (չնայած բոլորն էլ այդ մասին գիտեն), «Ալաշկերտը» կասկածի տակ դրեց «Փյունիկի» որոշ ֆուտբոլիստների ցուցադրած խաղը «Շիրակի» դեմ խաղերում և, որպես հետևանք, սպառնաց դուրս գալ առաջնությունից, «Փյունիկն» էլ տեղին վրդովվեց «Ալաշկերտի» հայտարարությունից:

«Փյունիկի» կազմում հիմա հանդես են գալիս «Շիրակի» նախկին երկու ֆուտբոլիստներ Դրիսա Դիարասուբան և Դիդյե Բորիս Կադիոն: Ամենայն հավանականությամբ հենց այս ֆուտբոլիստների խաղն է նկատի ունեցել «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը` նշելով, որ արտասահմանցի որոշ ֆուտբոլիստներ խմբավորումներ են ստեղծել ու ազդում են խաղերի արդյունքների վրա: Բայց քանի որ փաստեր չկան, արդյո՞ք նպատակահարմար է այս պահին առանց հիմնավորումների խոսել այդ մասին ու սպառնալ առաջնությունից դուրս գալով:

Футбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия - Sputnik Արմենիա
Պայմանավորված խաղերը որպես չարիք կամ «Շիրակը» կարող է դուրս գալ առաջնությունից

Իսկ երբ «Փյունիկը» հայտարարություն տարածվեց, որ վրդովմունք է առաջացրել «Փյունիկ»-«Շիրակ» և «Շիրակ»-«Փյունիկ» խաղերի արդյունքները կասկածելի համարելը, «Ալաշկերտը» համոզված հայտարարեց` «Փյունիկը» ոչ մի կապ չունի պայմանավորված խաղերի հետ: Այսինքն հա՛մ համոզված են, որ «Փյունիկը» կապ չունի պայմանավորված խաղերի հետ, հա՛մ էլ կասկածում են «Փյունիկի» ֆուտբոլիստներին:

Իրավիճակն առավել քան տարօրինակ է, բայց ավելի լավ է` սպասենք մի քանի օր, տեսնենք, թե ինչ որոշում է կայացվելու բողոքարկման ժամանակը սպառվելուց հետո ու նոր մտածենք ապագա գործողությունների ու հայտարարությունների մասին: Առաջնության մասնակից բոլոր թիմերն էլ ցանկանում են հաղթել ու չեմպիոն դառնալ: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում հանդես գալը նաև ֆինանսական շատ կարևոր գործոն ունի իր մեջ:

Մեկը մյուսին մեղադրելու փոխարեն ավելի լավ չէ՞ արդյոք մտածել թիմի արդյունքների ու խաղի բարելավման մասին: Եվ հետո յուրաքանչյուր խաղին շատ մեծ ուշադրությամբ հետևում են ՀՖՖ-ի համապատասխան մարմիններն ու կոմիտեն: Եթե կասկածելի արդյունք կամ խաղ է նկատվում, անմիջապես հետևություններ են արվում ու կայացվում որոշումներ: Թողնենք, որ ՀՖՖ-ն որոշի մեղավորներին, ու եթե դա հաստատվի, ուրեմն նաև պատժի: Մեկ միջադեպի պատճառով պետք չէ նոր լարվածություն հաղորդել առաջնության ընթացքին ու հեղինակազրկել բարձրագույն խմբի առաջնությունը:

Լրահոս
0