ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումների։ Այսօր Արցախում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։
Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը` հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները խորացնելու ու զարգացնելու վերաբերյալ։
Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը, Ռուսաստանն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրները պետք է մտածեն իրենց անդամակցությունն այդ կազմակերպությանն ավելի արդյունավետ դարձնելու մասին։
«Ապրանքաշրջանառությունը պետք է մեծանա այնպիսի ծավալներով, որ այդ տնտեսական արդյունքները նկատելի լինեն նաև ՀՀ քաղաքացիների համար»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որը բնորոշեց «անկեղծ ու կառուցողական զրույց»` հավելելով, որ պայմանավորվել են այն շարունակել Սոչիում` ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում։