00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը

© Sputnik / Arpi BeglaryanТанк Տ-72 - памятник, ознаменующий победу в Шуши. Нагорный Карабах
Танк  Տ-72 - памятник, ознаменующий победу в Шуши. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բերդաքաղաք Շուշիի ազատագրումը Արցախի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Բավական է նշել, որ Շուշին առանցքային ադրբեջանական պլացդարմն էր, որից հակառակորդը հրետակոծում էր Արցախի բնակավայրերը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Աշխարհի բոլոր հայերն այսօր` մայիսի 8–ին, նշում են Շուշիի` Արցախի եզակի բերդաքաղաքի ազատագրման օրը։ «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած Շուշիի ազատագրման գործողությունը եզակի էր ռազմական առումով։

Քաղաքն անառիկ էր համարվում, այն չորս կողմից շրջապատված էր սարերով, Շուշին պաշտպանում էր լավ զինված ադրբեջանական կայազորը, որտեղ մոտ 2500 զինվոր ու սպա կար։

Аркадий Тер-Тадевосян (Командос) - Sputnik Արմենիա
Ես իմ գործն եմ արել, դա հերոսություն չէ. այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է

Գործողությունն իր անվանումը ստացավ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մտահաղացմամբ։ Երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրին քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ թվաց։ Հենց այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն, անպայման, կամուսնանա։ Ի դեպ` նախարարը մինչ կյանքի վերջ այդպես էլ ամուրի մնաց։

Քաղաքի վրա գրոհեցին մոտ երեք հազար հայ զինվոր։ Ռազմական պրակտիկայում ուժերի այդպիսի համադրությունն անհեթեթություն էր, քանի որ նման դեպքերում հարձակվող կողմի անձնակազմն առնվազն երեք անգամ պետք է գերազանցի պաշտպանվող կողմին։ Պետք է նշել նաև, որ հայկական կողմը որակյալ ու ժամանակից զենքի պակաս ուներ։

Գործողության հրամանատարի` լեգենդար Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) հիշողություններով` քաղաքը նախատեսվում էր գրոհել մայիսի 5–ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղացել։ Եղանակային անոմալիան ստիպեց հայկական հրամանատարությանը գործողությունը մայիսի 8 տեղափոխել։

Հակառակորդին շփոթեցնելու ու հարվածի հիմնական ուղղությունից ուշադրությունը շեղելու նպատակով մանևրեր էին ձեռնարկվում, բոլոր ուղղություններով հաշվարկներ էին արվում ու հարձակումներ կատարվում։

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտ 40 կիլոմետր էր, հարվածի չորս ուղղություն կար։ Հյուսիսային ուղղության հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, երկրորդի` Շոշի ուղղության հրամանատարը` Արկադի Կարապետյանը, Հարավային` Լաչինի ուղղությունը վստահվեց Սամվել Բաբայանին, իսկ չորրորդ ուղղության ` Ջանհասան–Քյոսալարի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր։

Андраник Макарян - Sputnik Արմենիա
Գեներալ. «Շուշիի հաղթանակը հայկական հողերի համար մղվող պայքարի գագաթնակետն էր»

Յուրա Հովհաննիսյանի հրամանատարության տակ նաև պաշարային ստորաբաժանում էր ստեղծվել, որը կազմված էր մոտ 300 զինվորից։ Մարտը սկսեց մայիսի 7–ի լույս 8–ի գիշերն ու ավարտվեց գրեթե մեկ օր անց։ Մայիսի 9–ի առավոտյան ժամը 04:00–ին Արկադի Տեր–Թադևոսյանին զեկուցեցին, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ձեռքերում է։

Շուշիի ազատագրումն Արցախի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Բավական է նշել, որ Շուշին առանցքային ադրբեջանական պլացդարմն էր, որից հակառակորդը հրետակոծում էր Արցախի բնակավայրերը, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը 1992 թվականին ինը տարեկան էր, նա այդ ժամանակ ծնողների հետ Ստեփանակերտում էր ապրում ու շատ լավ է հիշում պատերազմի սարսափները։ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտը չորս կողմից շրջապատված էր թշնամու կրակային կետերով, այնտեղից հրաձգություն էին բացում «Գրադ» հրանոթներից։

Католикос Всех Армян Гарегин II - Sputnik Արմենիա
Գարեգին Բ. Շուշիի ազատագրումով պաշտպանեցինք մեր արժանապատիվ կյանքի արդար իրավունքը

«Ստեփանակերտը դժոխքի էր վերածվում, չէիր կարող կողմնորոշվել` ուր գնալ, ուր թաքնվել ռումբերից։ Դրանք ամենուր էին թափվում։ Քաղաքը բառի բուն իմաստով ոչնչացվում էր», – հիշում է փորձագետը։

Նրա խոսքով` Շուշին նաև կոմունիկացիոն նշանակություն ուներ։ Եթե բերդն ադրբեջանցիների ձեռքը մնար, ապա Գորիս–Ստեփանակերտ մայրուղին, որն այն ժամանակ ՀՀ–ն ու Արցախը կապող միայն ցամաքային ճանապարհն էր, մշտական հրաձգության տակ կլիներ։

Շուշիի ազատագրման գործողությունը միանգամից մի քանի ռազմական, ռազմավարական, տնտեսական ու քաղաքական բնույթի խնդիր լուծեց։

Լրահոս
0