00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թավշյա հեղափոխության տնտեսական հիմքը. հրաժարակա՞ն են ուզում, թե՞ սոցիալական արդարություն

© Sputnik / Asatur YesayantsMитинг на площади Республики (2 мая 2018). Еревaн
Mитинг на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարությունը հայտարարում է տնտեսական աննախադեպ աճի մասին, բայց ժողովուրդը պահանջում է այդ նույն կառավարության հրաժարականը։ Տնտեսագետը վերլուծել է փողոց դուրս եկած մարդկանց պահանջի սոցիալ–տնտեսական պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի թավշյա հեղափոխության քաղաքական դրդապատճառը Սերժ Սարգսյանի` երկրի ղեկավարման ղեկը երրորդ անգամ ստանձնելու որոշումն էր, բայց ժողովրդական բողոքի ալիքն առերևույթից զատ նաև աներևույթ` սոցիալ-տնտեսական պատճառներ ունի, որոնք մանրամասն վերլուծել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Интерьвю Никола Пашиняна в НС (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից

«Թավշյա հեղափոխությունների տնտեսական պատճառները հիմնականում միջնաժամկետ խնդիրների կուտակումն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարգարյանը։

Մեր զրուցակիցն ուսումնասիրել է Հայաստանի վերջին 5 տարվա բյուջետային սպառման պատկերը և պարզել` ծախսերի գերակշիռ մասը ՀՀ շարքային քաղաքացիների հետ ոչ մի կապ չունեն։

«Պետական ապարատի վրա ծախսերն ավելացել են 43.2%-ով, այն դեպքում, երբ ընդհանուր ծախսերն ավելացել են միայն 1.1%-ով։ Տարեկան միջին աճը` տնային տնտեսությունների հետ կապված, կազմել է 0.2%, այնինչ պետական ապարատի ծախսերի մասով` 8.6%` տասնյակ անգամների տարբերություն կա»,- ասաց Մարգարյանը։

Այս տվյալները միայն բավական են եզրակացնելու համար, որ ՀՀ շարքային քաղաքացու կյանքը չի բարելավվել, թեև պաշտոնական տվյալներով` 2017թ-ին 2016-ի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 7.5%-ով, պետական բյուջեն`11.6 %-ով։

«Քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ապրում է օրվա հացի խնդիր լուծելով։ Կյանքը թանկ է, գները ` բարձր, աղքատության ցուցանիշն արատավոր շրջանակի մեջ է արդեն և չի նվազում` անկախ տնտեսական աճի վերընթաց դինամիկայից»,- նշում է տնտեսագետը։

Премьер-министр Карен Карапетян посетил пограничные посты - Sputnik Արմենիա
Ինչի՞ց է կախված Կարեն Կարապետյանի ապագան

Թեև Կարեն Կարապետյանի կառավարությանը հաջողվեց մեղմել այն ծանր վիճակը, որ կար 2016թ-ի աշնանը քառօրյա պատերազմից ու հուլիսյան ցնցումներից հետո, ապահովել որոշակի բյուջետային եկամուտների, ընթացիկ աշխատավարձերի աճ, բայց հանրության հիմնական մասն իր կենցաղում այդպես էլ չզգաց դրանք։

Կարապետյանին չհաջողվեց նաև տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը` ձերբազատվել յուրայիններին տրվող անօրինական քվոտաների, արտոնությունների արատավոր սովորույթից, որն, Ատոմ Մարգարյանի ձևակերպմամբ, ուղղակի «խեղդում է» փոքր ու միջին բիզնեսը, քաղաքական «տանիքներ» չունեցող ներդրողներին։

Ի տարբերություն Կարեն Կարապետյանի, ում ղեկավարած կառավարությունն այդպես էլ չստացավ ո՛չ հանրության, ո՛չ էլ քաղաքական աջակցությունը, ուստի նույնիսկ ցանկության դեպքում չկարողացավ ավարտին հասցնել խոստացած հիմնական բարեփոխումները, հեղափոխությունից հետո ձևավորվող նոր կառավարությունն օժտված է հանրության քվեով։

Սա Ատոմ Մարգարյանին հույս է ներշնչում, որ քաղաքական ուժերը, այդ թվում նաև իշխող Հանրապետականը կաջակցի նոր վարչապետի տնտեսական ծրագրերին։

Նոր կառավարության ծրագրերից է նաև բնական մենաշնորհների`գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, կապի սակագների հիմնավորվածության ուսումնասիրությունը, ինչը նաև «Ելք» դաշինքի նախընտրական խոստումներից էր։

Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա
Երևանի թավշյա ձեռքերը. ֆոտոշարք

Մեկ այլ խնդիր է նաև բանկային տոկոսադրույքների ուսումնասիրությունը` պարզելու արդյո՞ք բանկային համակարգը գերշահույթներ չի ստանում քաղաքացիներին ու բիզնեսին տրվող վարկերից։

Միաժամանակ, Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, քաղաքական զարթոնքի ալիքը դրական ազդակ է առաջացրել սփյուռքի այն շրջանակներում, որոնք կարող են մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։

Բայց լավատեսական սպասումներին հակառակ, Հայաստանի ապագա վարչապետը նաև պետական պարտքի մեծ բեռ է ժառանգելու իր նախորդներից, և այս խնդիրը հեշտ լուծվողներից չէ։

Մարգարյանի համոզմամբ` եթե նոր կառավարությանը հաջողվի գործարարներին ստիպել վճարել հարկերը, կհաջողվի ավելացնել նաև պետական բյուջեի մուտքերը, և պետական պարտքի բեռն ավելի տանելի կդառնա։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում ընտրվեց ՀՀ վարչապետ, ինչից հետո արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Ապրիլի 23-ին ժողովրդական պայքարի պահանջով Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները։ ՀՀ վարչապետի ընտրությունը նշանակված է մայիսի 8-ին։

Լրահոս
0