ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Су-30СМ ՌԴ ՕՏՈՒ կործանիչը այսօր` մայիսի 3–ին, վթարվել է Միջերկրական ծովի օդային տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 10։45–ին։ Су-30СМ ռուսական կործանիչը վթարվել է Միջերկրական ծովի վրա, Հմեյմիմ օդանավակայանից դուրս գալուց հետո։
Տեղեկատվության համաձայն` երկու օդաչուն էլ մահացել են։ Ինչպես հայտնում է Mash տելեգրամ–ալիքը, անձնակազմի հրամանատարը մայոր Ալբերտ Դավիդյանն է։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ կործանիչի ուղղությամբ կրակ չի բացվել: Չի բացառվում, որ վթարի պատճառ կարող էր լինել շարժիչի մեջ հայտնված թռչունը: