ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Սիրիայի Հմեյմիմ բազայում վայրէջքի ժամանակ ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ն։
«Մարտի 6-ին, ժամը 15։00-ի սահմանում Հմեյմիմ ավիակայանում կործանվել է ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալով` մահացել են 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները։