ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մադրիդի «Ատլետիկոն» այսօր տանը կընդունի Լոնդոնի «Արսենալին». նրանք խաղալու են Եվրոպայի Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։
Զինագործներն արդեն մեկնել են Իսպանիա, Հայաստանի հավաքականի ավագ և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է թիմի հետ, և ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։
Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:05–ին։ Բուքմեյքերների կանխատեսումների համաձայն` դաշտի տերերն հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն. նման արդյունքի գործակիցը 1.5–ից չի անցնում։ Միևնույն ժամանակ «Արսենալի» հաղթանակը գնահատվում է 5 և ավել գործակցով։
Հիշեցնենք` Եվրոպայի Լիգայի առաջին խաղում «զինագործները» և «Ատլետիկոն» ոչ-ոքի են խաղացել` 1:1։