ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Իրանի կենտրոնական մասում գրանցված երկրաշարժի հետևանքով մոտ 30 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր, որ Յասուջ քաղաքի մոտակայքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Երևանի ժամանակով 08:08-ին։
Ըստ նախնական տվյալների՝ որոշ քաղաքներում խափանվել է բջջային կապը: Վնասվել են նաև տներ: Բարեբախտաբար երկրաշարժից չի ընդհատվել տների էլեկտրամատակարարումը և հեռախոսային կապը:
Բնակավայրերում քաղաքացիների մեծ մասը երկրաշարժի ժամանակ քնած չի եղել և հասցրել է դուրս գալ տներից: