00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է

© AP Photo / IRWIN FEDRIANSYAH Сейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ տուժել են խուճապի պատճառով. նրանց հսկում են բժիշկները։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ահմեդ Դեմիրջանին։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տներ են փլվել, 39 մարդ վնասվածքներ են ստացել։

«Նրանց հսկում են բժիշկները, ոչ ոք ծանր վնասվածքներ չի ստացել», — ասել է նախարարը։

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան Սամսատ քաղաքից 4 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կիլոմետր խորության վրա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։

​Ավելի վաղ հայտնում էին 13 տուժածի մասին։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` մարդկանց մեծ մասը խուճապի պատճառով է վնասվածքներ ստացել։

Լրահոս
0