00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Էդուարդ Շարմազանով
Պուլտը տվել են Էրդողանի ու Ալիևի ձեռքը, պրեմիաները բաժանել, գնացել. Էդուարդ Շարմազանով
09:48
2 ր
Արմեն Քթոյան
Երբ շոկն անցնի, տնտեսության ավանդական ճյուղերում բացեր ի հայտ կգան. Արմեն Քթոյան
09:51
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քո վարչապետի թեկնածուն իմ վարչապետը չէ. ԱԺ–ում սպասողական վիճակ է

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ում վարչապետի թեկնածուի շուրջ ինտրիգը պահպանվում է, խորհրդարանում սպասողական վիճակը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել, Sputnik Արմենիային ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու «Ելք» խմբակցության նախագիծը պատրաստ է, բայց այն ԱԺ նախագահություն չի ներկայացվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է առաջադրվի կոնսենսուսով` բոլոր խմբակցությունների կողմից, հետևաբար «Ելք» խմբակցության կողմից առաջադրվելու հարց չկա»,- ասաց Մարուքյանը։

ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ևս հայտնեցին, որ այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու չեն առաջադրել։

Խորհրդարանական մյուս 2 ուժերը` ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը, թեև հայտարարել են ժողովրդական շարժմանն աջակցելու մասին, բայց թեկնածու առաջադրելու հարցում դեռևս հրապարակային հայտարարություն չեն արել։

Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը գիտի` ինչ կանի, եթե վարչապետ ընտրվի ՀՀԿ–ի թեկնածուն

ԱԺ աշխատակազմից նույնպես տեղեկություն չեն հայտնում այն մասին, թե որ խմբակցություններն ու վարչապետի ինչ թեկնածուներ են առաջադրել։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այդ տեղեկությունը չի հրապարակվելու և գաղտնի է պահվելու մինչև օրենքով նախատեսված ժամկետի ավարտը` ապրիլի 30-ի ժամը 18։00-ն։

Նշենք, որ կառավարության հրաժարականի դեպքում ԱԺ կանոնակարգ օրենքով խորհրդարանական բոլոր խմբակցություններին իրավունք է տրվում վարչապետի թեկնածու առաջադրել 7-օրյա ժամկետում։ Ընդ որում, խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու մեկական թեկնածու կամ միավորվելով առաջադրել միասնական թեկնածու։

Առաջադրման համար ներկայացվում է խմբակցության կամ խմբակցությունների կոալիցիայի որոշումը, թեկնածու առաջադրած խմբակցության կամ խմբակցությունների ներկայացուցչների անուն-ազգանունները:

Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Սահմանադրության պահանջներին, դրանք պետք է ԱԺ նախագահի մերժման որոշման հետ միասին 6 ժամվա ընթացքում վերադարձվեն խմբակցությանը՝ նշելով պատճառները:

Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ում կքննարկվի մայիսի 1-ին, ժամը 12:00-ին նախատեսված հատուկ նիստում։

Որքան քվե ունի ԱԺ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը - Sputnik Արմենիա
ՀՀ Ազգային ժողովում քաղաքական ուժերի բաշխումը

ԱԺ կանոնակարգի համաձայն` թեկնածուներին ներկայացնելու համար խմբակցություններին հատկացվում է մինչև 15 րոպե։ Դրանից հետո մինչև 1 ժամ իրավունք ունեն ելույթ ունենալ թեկնածուները և ևս մինչև 30 րոպե` եզրափակիչ ելույթների համար:

Դրանից հետո ԱԺ-ն ընտրում է վարչապետին` բաց, անվանական քվեարկությամբ։ Ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը` առնվազն 53 քվե ստացած թեկնածուն։

Եթե առաջին քվեարկությամբ վարչապետ չի ընտրվում, 7 օր հետո անցկացվում է նոր ընտրություն։

Երկրորդ փուլում թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ունենալ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի`32-ի աջակցությունը։ Ընտրության կարգը կրկնվում է նույնությամբ։

Երկրորդ անգամ ևս վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ն արձակվում է և նշանակվում է նոր ընտրություն։

Ընտրությունը կայանալու դեպքում, ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում ԱԺ-ի ընտրած թեկնածուին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ու կառավարության հրաժարականը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ապրիլի 23-ին։

Լրահոս
0