00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այլևս չի լինի նախկինը

© Sputnik / Laura SarkisianУчастник карабахского движения Джон
Участник карабахского движения Джон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հազարավոր հայեր առավոտից ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդ։ Ամբողջ հայության համար նշանակալի այս օրը Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց ճշտել հասարակության մեջ տիրող տրամադրությունը` երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ցնցումներից հետո։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայոց ցեղասպանության հիշատակի օրն այլևս նման չի լինի նախորդ տարիների ապրիլի 24–ին։

Երեկվանից փոխվել է ամեն ինչի` սեփական անձի, երկրի, սփյուռքի ընկալումը։ Այսպիսի տրամադրությամբ էր այսօր Ծիծեռնակաբերդ եկել Գոռ Հակոբյանը` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա
Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

«Այսօր ես նախորդ տարիների ապրիլի 24–ի նման ծաղիկներ եմ տանում հավերժական կրակի մոտ։ Բայց հիմա ես առաջին անգամ հասկանում եմ, որ ամեն դեպքում 103 տարի առաջ մեր նախնիներին հաջողվել է փրկվել այդ մսաղացում միայն համերաշխության և միասնականության շնորհիվ», – ասաց Հակոբյանը։

Նա խոստովանեց, որ երեկվա օրը հերթական անգամ ապացուցեց, որ համախմբված հայերն անպարտելի են, դա էլ օգնել է 20–րդ դարի սկզբին փրկվել շատերին, բացատրեց Հակոբյանը։

Հակոբյանի պապը` Արամայիսը, ծնվել է Արևմտյան Հայաստանում, նա հինգ տարեկան է եղել, երբ սկսվել են հայերի զանգվածային կոտորածները։ Արամայիսի հորը սպանել են, մայրը մահացել է հիվանդությունից` չհասնելով Ֆրանսիա։ Ավելի ուշ Արամայիսը, փոխելով մի քանի որբանոց, տեղափոխվել է Հայաստան։

«Ամեն ապրիլի 24–ին պապս պատմում էր իր ընտանիքի պատմությունը։ Այսօր նա արդեն չկա, սակայն ամեն տարի այս օրը ես հիշում եմ պապիկիս պատմությունը` զարմանալով և ուրախանալով իմ ժողովրդի արիությամբ», – ասաց Գոռը։

Ամեն ապրիլի 24–ին առաջիններից մեկը Ծիծեռնակաբերդ է բարձրում նաև Սիլվա Աղեկյանը։

Геноцид армян в Османской империи - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ դադարեցվեց ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցումը

«Մեր նախնիները հրաշքով են փրկվել Օսմանյան կայսրության կոտորածների ժամանակ։ Ես երրորդ սերնդի ներկայացուցիչ եմ, որն ապրում է Երևանում։ Ավանդույթի համաձայն` ապրիլի 24–ին առաջիններից եմ ծաղիկներ տանում հավերժ կրակի մոտ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիլվան։

Արցախյան շարժման ազատամարտիկ Ջոնը Ծիծեռնակաբերդ էր եկել զինվորական համազգեստով և հայկական եռագույնով։ Նա կարծում է, որ այդ օրը ոչ մի հայ չի կարող լիարժեք ուրախ լինել։

«Հոգեկան հանգստություն կլինի միայն Թուրքիայի և աշխարհի մնացած երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ջոնը։

Նա արցախյան պատերազմի մասնակից է, վստահ է, որ իր նպատակին հասնելու համար հայ ժողովուրդը պետք է ըմբոստ ու միասնական լինի։

«Մեր ժողովրդին սազում է ըմբոստությունը, ես նրան այդպես ավելի շատ եմ սիրում։ Հաշվի առնելով աշխարհագրական դրությունը` երկու կողմերից շրջապատված ենք թշնամիներով `եթե մենք այդպիսին չլինենք, չենք դիմանա այդ ճնշմանը», – ասաց Ջոնը։

Լրահոս
0