00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ դադարեցվեց ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցումը

© Photo : American Committee for Relief in the Near EastГеноцид армян в Османской империи
Геноцид армян в Османской империи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն իրենց պապերի ունեցվածքից միայն որոշ թղթեր են ժառանգել։ Շուրջ 10 տարի առաջ ոմանց համար դրանք արդարացի պահանջի հիմք դարձան, ոմանց համար` միայն նախնիներից մնացած հուշ։

Նելլի Դանիելյան, Sputnik.

2007թ.–ին հայտարարվեց Ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական վճարների փոխհատուցման մասին։ Շուրջ 4.5 հազար հայ ստացավ իր նախնիների օրինական ժառանգությունը։

Փոխհատուցում ստացած առաջին ընտանիքներից մեկն էլ Հարությունյանների ընտանիքն էր։

Гаро Пайлан в Ереване - Sputnik Արմենիա
Անկարան Ցեղասպանության զոհերի հետնորդներին անձնագրեր է պարտք. Կարո Փայլան

«Շահառուների հրապարակված ցանկում առաջինները Վանի և Բիթլիսի վիլայեթներից տեղահանված հայերի անուններն էին, դրանց շարքում կար նաև մեր մեծի պապի` Հարութ Ռշտունու անունը»,– պատմում է մեր զրուցակիցը։

Ժառանգները տեղյակ են, որ իրենց մեծ պապը 7 հայկական գյուղի գյուղապետ է եղել, մեծ ունեցվածքի տեր ու, թերևս, նաև` հեռատես անձնավորություն, քանի որ ապահովագրել է իր երեք զավակների ու կնոջ կյանքը։

1915թ–ին թուրքերը Հարութ Ռշտունուն ու նրա երկու եղբայրներին կանչել են, իբր, ժողովի ու, փակելով դուռը նրանց վրա, այրել։

Ընտանիքին փրկել է թուրք ծառան, ով տեսնելով տիրոջ հետ կատարվածը, վերադարձել է գյուղ և օգնել փախչել կնոջն ու երեք երեխաներին։

«Երկու դուստրերից մեկին գաղթի ճանապարհին կորցրել է։ Մինչև կյանքի վերջ այդպես էլ չկարողացավ պատմել, թե իրականում ինչպես էր կորցրել երեխային, բայց ամեն անգամ այդ մասին խոսելիս սաստիկ հուզվում էր»,– մեծ տատի մասին է պատմում ծոռնուհին։

Մյուս երկու զավակների` որդու ու դստեր հետ կարողանում է հասնել Հայաստան։ Այստեղ ազգանունը փոխում է ամուսնու անունով` դառնալով Հարությունյան։ Բայց հեռատեսորեն պահում ու ժառանգներին է հանձնում բոլոր պահպանված փաստաթղթերը։ Հենց դրանց շնորհիվ էլ 2007-08թթ–ին որդու հետնորդները ստանում են իրենց պապի ժառանգած գումարը` մի քանի հազար դոլարը։

Портрет мучеников геноцида армян в эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա
Օսմանյան կասրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը. ո՞ր երկրներն են ճանաչել

2007թ–ին ամերիկյան New York Life Insurance ընկերությունը հայտարարեց 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներին փոխհատուցումների տրամադրման ծրագրի մասին։

Փոխհատուցման գումարի ընդհանուր չափը 20 մլն դոլար էր։ Սակայն ժառանգորդների անտեղյակության, փաստաթղթերի չպահպանվելու, ներկայացված հիմնավորումների անբավարար լինելու պատճառով նախապես հայտարարված 20 միլիոնից ավանդատուների ժառանգներին հատկացվեց միայն 8 միլիոնը։

Ավելի ուշ Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում տրամադրելու մասին հայտարարեց նաև ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը։

Այս ընկերության տրամադրած 17.5 միլիոն դոլարից ժառանգորդները ստացել են 11 միլիոն 350 հազարը միայն։

ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով` New York Life Insurance-ը շահառուներից 5,7 հազար դիմում է ստացել, որոնցից փոխհատուցվել են միայն 2,5 հազարը։ Դիմումները ստացվել են աշխարհի 26 երկրներում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներից։ Հայաստանի քաղաքացի ժառանգներին 3,6 միլիոն դոլարի փոխհատուցում է տրամադրվել` է 100–ից մինչև 10 000 դոլար հատկացումներով։

Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը ստացել է 13790 դիմում, որոնցից բավարարվել է 996–ը։ Մնացածը չեն բավարարվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով։

Ժնևում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Հիշատակի Լապտերներ» հուշարձանը - Sputnik Արմենիա
«Հիշատակի Լապտերները» Ժնև այցելողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ

Այսքանով, փաստորեն, դադարեցվեց հայերի ժառանգներին իրենց նախնիների կորցրած ունեցվածքի դիմաց տրվող փոխհատուցումը, թեև մի շարք իրավաբաններ, այդ թվում` թուրք, պարբերաբար բարձրացնում են թուրքական բանկերում ավանդադրված գումարների դիմաց փոխհատուցումներ տրամադրելու հարցը։ Բայց առայժմ` անարդյունք։

Հայոց ցեղասպանության ընթացքում տեղահանված ու սպանված հայ բնակչության ունեցվածքը, այդ թվում` բանկերում և այլ ֆինանսական այլ հաստատություններում պահվող գումարները յուրացվեցին Օսմանյան իշխանությունների կողմից։ Իսկ տեղահանվածների անշարժ գույքը առգրավվեց ու հանձնվեց պետական գանձարան։

Բռնագաղթվածների մեծ մասն իրենց ամբողջ ունեցվածքից պահպանեցին միայն դրա մասին հաստատող փաստաթղթերը։ Նրանցից շատերի ժառանգները մինչև հիմա էլ պահպանում են դրանք` հուսով, որ մի օր կվերականգնվի պատմական ճշմարտությունը։

Լրահոս
0