ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Շաբաթ օրը Ճապոնիայի հարավ-արևմուտքում 118 տարեկանում մահացել է Ճապոնիայի բնակչուհի Նաբի Տաձիման։ Այս մասին հաղորդում է KWL News-ը։
Վերջին մի քանի ամիսներին Տաձիման գամված է եղել անկողնուն։ Նա գլխավորել է մոլորակի երկարակյացների ցուցակը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում նախորդ ռեկորդակիր Վայոլետ Մոս Բրաունի մահից հետո։ Վերջինը վախճանվել է 2017թ-ին Ջամայկայում 117 տարեկանում։
Հավելենք, որ Հայաստանում նույնպես ապրում է 117-ամյա կին` Ֆարանգ Բաղդասարյանը։ Նա ծնվել է 1901թ-ին Իրանում, ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Հիմա բնակվում է Արարատի մարզի գյուղերից մեկում։