00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրին ավտոերթից հետո հանրահավաքի է պատրաստվում. տեսանյութ

© Sputnik / Armenuhi MkhoyanСтуденты на улицах Гюмри (17 апреля 2018)
Студенты на улицах Гюмри (17 апреля 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու բնակիչները շարունակում են աջակցություն հայտնել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» արշավին։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Գյումրիում քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցները ավտոերթ անցկացրին: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները փորձեցին կանխել ավտոերթը` ցուցարարներին զգուշացնելով չխոչընդոտել երթևեկությունը:

Новоизбранный президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Նախագահ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հանդիպման առաջարկ է արել

Չենթարկվելու դեպքում ոստիկանները սպառնացին ավտոմեքենաները տեղափոխել ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Ավտոերթը մեկնարկեց միայն երթևեկությանը չխոչընդոտելու պայմանով:

Ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից անցան Անի թաղամասով, հասան Մուշ թաղամաս, Շիրակացի փողոց, կենտրոնական հրապարակ:

Ժամանակավորապես փակեցին Հաղթանակի, Շահումյան և Սայաթ-Նովա փողոցները:

Ցուցարարներն այժմ պատրաստվում են Թատերական հրապարակում նախատեսված հանրահավաքին։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։

Լրահոս
0