ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 20-ին կեսօրից հետո անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ապրիլի 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ապրիլի 20-ին կեսօրից հետո անձրև կտեղա։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 19-21, գիշերային ժամերին` 7-9 աստիճան տաքություն։