00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Բաքվում նույնիսկ հնչի «Օգինսկու պոլոնեզը», Երևանն անտարբեր կլինի

© Sputnik / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Полонез"
Реактивная система залпового огня Полонез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում Հայաստանից առաջ անցնել գերճշգրիտ ծանր բալիստիկ զենք ունենալու առումով։ Եվ քանի որ Ռուսաստանն իր «Իսկանդեր» հրթիռային համալիրները, Հայաստանից բացի, ուրիշ ոչ մեկի վաճառել չի պատրաստվում, ապա Բաքվին ուրիշ ոչինչ չի մնում, քան սպառազինության միջազգային շուկայում իր համար հաջող այլընտրանք գտնելը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն «Իսկանդեր Մ» օպերատիվ-մարտավարական համալիրին մրցակից չէ

Իրականում «Պոլոնեզը» կարող էր և՛ Հայաստանի ունեցած «Իսկանդեր» համակարգերին հակակշիռ լինել, և՛ նրանց, որոնցից այդքան վախենում է Ադրբեջանը։ Կարող էր, եթե թիրախը խոցելու հեռահարությունը ոչ թե 200-250, այլ 400-500 կմ լիներ (իսկ իրականում, որոշ փորձագետների պնդմամբ այն 600 կմ է)։

Госдепартамент США - Sputnik Արմենիա
ԱՄՆ նոր պատժամիջոցները կարող են անդրադառնալ ռուսական զենքի արտահանմանը դեպի երրորդ երկրներ

Եվ եթե բելառուսական արտադրության «Պոլոնեզները» ոչ թե չինական արտադրության А-200 հրթիռներ գործարկեին, այլ ավելի հզոր զենք։ Այնպիսի բան, ինչը հնարավոր կլիներ համեմատել Р-500 հրթիռների հետ, որոնցով համալրվում է «Իսկանդերը», իսկ նրա մարտական մասի կշիռը կազմում է մոտ 500 կգ (ավելի ճիշտ` 480)։

Չինական հրթիռների մարտական մասը մոտավորապես նույն տիպի է, սակայն այդ հրթիռները «Իսկանդերների» հնարավորությունը չունեն։ Դրանք սարսափազդու Р-500 (9М728) չեն, որոնցից վախենում են ՆԱՏՕ-ի փորձագետները և պնդում են, որ նրա թիրախը խոցելու հեռահարությունը միտումնավոր նվազեցրած է, և որ իրականում այն կարող է խոցել թիրախը գրեթե 2000 կմ հեռավորության վրա։

Երբ Ռուսաստանը որոշում կայացրեց այն մասին, որ «Իսկանդերների» մի քանի դիվիզիոն կտեղակայվեն Կալինինգրադում, այն ժամանակ ՆԱՏՕ-ն արագ կերպով իսրայելական արտադրանքի գերթանկ «Երկաթե գմբեթ» ՀՀՊ մարտավարական համակարգեր գնեց։

Իսկ դա իսկապես թանկ հաճույք է։ Հիշում եմ, երբ Ադրբեջանը նոր էր ուզում Իսրայելից «Երկաթե գմբեթը» գնել, այն ժամանակ արևմտյան լրատվամիջոցները պնդում էին, որ ամբողջ համալիրը մոտ 4 մլրդ դոլար արժե, և որ Ադրբեջանը փորձել է համալիրի միայն մի քանի մաս գնել, ինչը, միևնույնն է, մոտ 2 մլրդ դոլար է արժեցել։

Եվ կրկին «Երկաթե գմբեթը» գրեթե որևէ պաշտպանություն չի երաշխավորում, օրինակ, սթելս-տեխնոլոգիայով աշխատող քվազի-բալիստիկ հրթիռներից, որոնք գործարկում է «Իսկանդեր Մ» համակարգը։ Այն դեպքում, երբ «Պոլոնեզը», ինչպես պնդում են մասնագետները, պարզապես «Սմերչ» ՀԿՌՀ —ի «կատարելագործված» տարբերակն է։

Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
«Պոլոնեզներն» Ադրբեջան կհասնեն. Հայաստանն ի՞նչ անի

Իրականում սպառազինության այդ երկու տեսակները միասնական համակարգում լրացնում են միմյանց։ Եվ դրանց բնութագրերն այնպիսին են, որ նրանք պարզապես հարմարեցված չեն մարտի դաշտում միմյանց վրա ներազդելու համար։

Մեծ աղմուկ՝ գաղափարական, քաղաքական և բարոյական նկատառումներից ելնելով

Իրականում այն, որ Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» է ձեռք բերել, ինչի շուրջ այդքան կրքեր են բորբոքվել, ավելի շուտ գաղափարական, քաղաքական հարց է, քան բանակը ժամանակակից զենքով է համալրվելու։ Եվ հարցի քաղաքական մասն այն է, որ Բաքվում հույսները դնում են նրա վրա, որ ԵԱՏՄ շրջանակներում տեղի ունեցած գործարքից հետո (եթե այն տեղի ունենա) կարող են լուրջ բախումներ առաջանալ դաշնակիցների միջև` Երևանի և Մինսկի։

Սա նույն է, ինչ վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները մի քանի օր շարունակ խոսում էին ռուսական զրահատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին։ Իսկ հետո, երբ հայտնի դարձան մատակարարման մանրամասները, իսկ այնուհետև հեռուստացույցով ցուցադրեցին, ապա պարզ դարձավ, որ խոսքը այն զրահատեխնիկայի մասին է, որը պիտանի է ավելի շուտ ոստիկանական գործողությունների համար քաղաքի շրջանակներում, այլ ոչ թե իրական մարտի դաշտում։

Դրանք զրահավոր փոխադրիչ մեքենաներ են, որոնք պիտանի են միայն մի կետից մյուս կետ փոքր խմբաքանակներով ինչ-որ մասեր տեղափոխելու համար։

Военнослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство. - Sputnik Արմենիա
Պատերազմի և խաղաղության կշեռքին. ինչու՞ է Երևանն արագացնում բանակաշինության արդիականացումը

Նույնը հիմա է՝ 10 հատ «Պոլոնեզ» գնելու մասին (ինչը դեռ չի հաստատվել պաշտոնական կառույցների և Ադրբեջանի ՊՆ-ի կողմից) ադրբեջանական ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկը միտված էր Հայաստանի կողմից բացասական արձագանք ստանալուն։

Այդ արձագանքն, իհարկե անխուսափելի է։ Դժվար է պատկերացնել, որ Երևանին դուր կգա այն, որ իր և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ դաշնակիցը` Մինսկը, Ադրբեջանին ժամանակակից զենք վաճառի` իմանալով, որ յուրաքանչյուր պահի կարող է սրվել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։

Սակայն, կրկնեմ, նախ, գործարքի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, միայն արևմտյան և տարածաշրջանային լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացել։ Երկրորդը` եթե նույնիսկ «Պոլոնեզները» համալրեն ադրբեջանական բանակի սպառազինությունը, դրանք չեն կարող մրցակից լինել հայկական «Իսկանդեր Մ»-երին։

Լրահոս
0