00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պոլոնեզներն» Ադրբեջան կհասնեն. Հայաստանն ի՞նչ անի

© Sputnik / Виктор Толочко / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Полонез". Архивное фото
Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի պաշտպանական համակարգն այս տարիների ընթացքում այնպես է կառուցվել, որ անգամ ճակատային հարվածն Ադրբեջանին թույլ չի տա բլիցկրիգի հասնել։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Եթե Բելառուսը «Պոլոնեզ» հրթիռային համալիր տրամադրի Ադրբեջանին, արցախյան հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունը կփոխի, բայց այդ հանգամանքը Հայաստանին չի ստիպի որոշակի միջոցների դիմել։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ապտակը Ադրբեջանին

Նրա խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր ռազմական հավասարակշռությունը պահպանվում է, «Պոլոնեզ» համալիրների մատակարարումը չի խախտում այդ հավասարակշռությունը, թեև զգալիորեն մեծացնում է ադրբեջանական ԶՈՒ-ի կրակային հնարավորությունները։

«Պոլոնեզները» Բաքվին հնարավորություն կտան Արցախում գործողությունների վերսկսման դեպքում հրթիռային հարված հասցնել հայկական դիրքերին։

«Եթե գործարքը կնքվի, իսկ ես կարծում եմ` Բելառուսի նախագահն իր համաձայնությունը կտա, ապա մատակարարումները որոշ չափով նոր իրականություն կստեղծեն այն առումով, որ Հայաստանը ստիպված կլինի ռազմական ու ռազմավարական հավասարակշռությունը պահող հնարավոր միջոցներ փնտրել», — ասաց Կորոտչենկոն։

Հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարության աղբյուրին` «Կոմերսանտ» թերթն ավելի վաղ գրել էր, որ Մինսկը «Պոլոնեզ» համակարգերը կարող է առաքել արդեն այս տարվա ընթացքում։

Նրա խոսքով` առաջին գործարքը ենթադրում է, որ 10 «Պոլոնեզ» է փոխանցվելու։ Իրավական փաստաթղթերը եզրափակիչ փուլում են, իսկ գնորդը «ավարտում է իր ֆինանսական հարցերի լուծումը»։ Աղբյուրը չի ասել պատվիրատուի անունը, սակայն ռուսական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչներն ասում են, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանական «սուսերով պար» կամ ինչու Բաքուն միայն կարող է երազել Երևանը գրավելու մասին

Կորոտչենկոն նշեց, որ թերթերն այդ տեղեկությունը վստահելի չեն համարում, թեև հասկանալի է, որ ստորագրությունից առաջ այդպիսի գործարքների մասին հրապարակայնորեն չի խոսվում։ Ավելին` հաճախ այդ մատակարարումների մասին պոստֆակտում է հայտնի դառնում։

Ամեն դեպքում, փորձագետի խոսքով, «Պոլոնեզների» մատակարարումները Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ուշադիր վերլուծության թեմա կդառնան։

«Մենք հակված ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ լուծվի։ Գործողությունների ցանկացած վերսկսումը նոր զոհերի ու կորուստների կհանգեցնի։ Սակայն Արցախի պաշտպանական համակարգն այս տարիների ընթացքում այնպես է կառուցվել, որ անգամ ճակատային հարվածը թույլ չի տա Ադրբեջանին բլիցկրիգի հասնել։ Անկասկած, արագ ռազմական հաջողություններ չեն լինի», — ընդգծեց ռազմական փորձագետը։

Նշենք, որ «Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Իր ռազմավարական ու մարտավարական բնութագրերով գերազանցում է ռուսական անալոգներին։ Մասնավորապես` «Սմերչ» համալիրի կրակոցների հեռավորությունը 90 կմ է, իսկ «Պոլոնեզներինը»` 50-ից 200 կիլոմետր և ավելի։ Լուրերն այն մասին, որ Մինսկն Ադրբեջանին «Պոլոնեզ» է մատակարարելու, վաղուց են շրջանառվում. դեռ այն ժամանակից, երբ Հայաստանը Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ էր ստացել։

Լրահոս
0