00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առաջարկում եմ քաղաքական ուժերին վերանայել իրենց մոտեցումները». Կարեն Կարապետյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Карен Карапетян на заседании правительства Армении 06.03.2018
Премьер-министр Карен Карапетян на заседании правительства Армении 06.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին փոխվարչապետը խնդրի լուծման չորս թեզ է առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին, երկխոսության կոչ է արել:

«Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը` ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես և բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ»,- ասել է փոխվարչապետը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանովը Փաշինյանին եղբայր է համարում. ՀՀԿ-ն պայքարի հնարավոր ավարտի մասին

Երկրորդ թեզի համաձայն` նա վստահ է, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Նա նշել է, որ պատրաստ են և պարտավոր են օգտագործել այդ ներուժը:

Երրորդ թեզով Կարեն Կարապետյանն անդրադարձել է կառավարման խորհրդարանական համակարգին` ասելով, որ այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է առավելագույնն օգտագործենք և ձևավորենք մշտական գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները ներկայացվեն:

«Չորրորդը` անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը»,- հավելել է Կարապետյանը:

Ըստ նրա` անգամ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավորենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը:

Հարցին` ինքը պատրա՞ստ է որևէ կերպ միանալ որևէ հարթակի, ինչի մասին ակնարկել է և նախագահը իր հայտարարության մեջ և Դաշնակցությունը՝ առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել, Կարեն Կարապետյանը դրական պատասխան է տվել։

Премьер-министр Армении Серж Саргсян на специальном заседании Парламента Армении (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում ամենաթողություն տիրել

Արտակ Ալեքսանյանի դիտարկմանը, թե կառավարությունը և իշխանությունն առաջարկում են որոշակի երկխոսություն, այնինչ հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության», ու ինչ-որ մի կետում երկու առաջարիկները պետք է հատվեն, ուստի որն է լինելու այդ կետը, Կարեն Կարապետյանը նշել է, որ մեր հասարակությունը պրագմատիկ ելք կգտնի։

«Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետև կյանքն է այդպես ստիպել, սթափ դատելու է և հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք»,- ասել է ՀՀ առաջին փոխվարչապետը:

Ճշտող հարցին` ինչի՞ շուրջ, նա նշել է` այս իրավիճակից դուրս գալու հարցի:

«Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը և համարձակ խոսենք դրա մասին»,- հավելել է նա:

Լրահոս
0