00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում ամենաթողություն տիրել

© Photo : official site of the NA of RAПремьер-министр Армении Серж Саргсян на специальном заседании Парламента Армении (17 апреля 2018). Ереван
Премьер-министр Армении Серж Саргсян на специальном заседании Парламента Армении (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է այս օրերին իր վարչապետության դեմ ուղղված բողոքի ակցիաներին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի հասարակության մեջ դժգոհություններն ավելի սուր են, ավելի շատ են, որովհետև նրանց կենսամակարդակը դեռ բավարար չէ։ Սակայն իշխանություններից դժգոհություններ կան բոլոր հասարակություններում: «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով այս օրերին իր վարչապետության դեմ ուղղված բողոքի ակցիաներին՝ ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
«Նման իրավիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով». Արմեն Սարգսյան

«Հասարակություններում՝ ոչ միայն հայկական, դժգոհությունները միշտ էլ առկա են: Մեր երկրի նման երկրներում շատ հաճախ այդ դժգոհություններն ավելի սուր են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց գոնե միջին ցանկությունները: Սակայն այստեղ խնդիրը դժգոհությունների մեջ չէ և ոչ էլ բողոքների մեջ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա հավաստիացմամբ՝ տարիների ընթացքում իշխանությունը ընդլայնել է քաղաքացիների՝ իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու հնարավորությունները, և տարիներ շարունակ Հայաստանում մարդկանց համար արգելքներ չկան որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհի, արտահայտելու իրենց դժգոհությունը:

Բայց ըստ վարչապետի՝ խնդիրն այն է, որ այդ դժգոհությունները կամ բողոքները երբեմն արտահայտվում են օրենքին ոչ ամապատասխան ձևով:

«Երբ դրանք համապատասխանում են օրենքին, մենք որևէ խնդիր չենք ունենում՝ հասկանալով, որ իրենց բողոքի արտահայտման ձևը պետք է ինչ-որ չափով սահմանափակի այլ քաղաքացիների ազատություններն ու իրավունքները: Բայց կա սահման, որը չպետք է անցնեն: Սա է խնդիրը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանովը Փաշինյանին եղբայր է համարում. ՀՀԿ-ն պայքարի հնարավոր ավարտի մասին

Վարչապետը նկատել է, որ և՛ իրավապահ մարմինները, և՛ իշխանությունները, և՛ այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում բողոքի ակցիաներին, ինչ-որ կերպ, իրենց մի քիչ նեղելով համակերպվում են այդ սահմանափակումների հետ: Բայց երբ մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար հոգի անցնում են խաղաղ ցույցի շեմն ու սկսում անհամաչափ ձևով խախտել ուրիշների իրավունքները, այդ ժամանակ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելու համար, թե ինչու աշխատող մարդը պետք է գործից ուշանա 3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել:

Անդրադառնալով նրան, թե որքան երկար կարող է շարունակվել այս իրավիճակը, վարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդն իմաստուն է և այսպիսի պարագաներում միշտ ճիշտ որոշումներ է կայացնում:

«Տեսնում ենք, թե այս ցույցերի ընթացքում իրավապահ մարմինները որքան զուսպ էին: Չէի ցանկանա, որ այդ անհամաչաությունն այնքան խախտվեր, որ իրավապահներն արդեն ստիպված լինեին հարկադրանքի միջոցներ կիրառել: Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողություն»,- նշել է վարչապետ Սարգսյանը:

Նա վստահ է, որ բոլոր այս հանրահավաքների ու բողոքի ակցիաների նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է:

 

Լրահոս
0