00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Russian Lady–ին, ում հիացմունքով խնամում էր Պուշկինը

© Photo : Public domain / Alexander BrullovАнна Абамелек-Баратынская
Анна Абамелек-Баратынская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
XIX դարի սկզբին, ռուսական պոեզիայի ոսկեդարի գրեթե բոլորը պոետներ սիրահարված էին նրան, կամ գոնե բանաստեղծություններ էին նվիրում։ Իսկ նա, համեստորեն թաքնվելով Russian Lady կեղծանվան տակ, թարգմանում էր այդ բանաստեղծություններն անգլերեն ու ֆրանսերեն․ Աննա Աբամելիք-Բարատինսկայան ինքն էլ էր բանաստեղծություններ գրում, ընդ որում՝ լավ։

Այն ժամանակ պոեզիան կանացի գործ չէր, ու Աննա Դավիդովնան բանաստեղծություններ էր գրում հոգու համար։ Դա հույզերի ու տաղանդի դրսևորում էր, որը թելադրված չէր փառքի արժանանալու կամ սեփական անձի նրբագեղությունը ցուցադրելու ցանկությամբ։ Դա նրան պետք էլ չէր։ Նա Ռուսաստանի, թերևս նաև Եվրոպայի ամենագեղեցիկ ու ամենակրթված կանանցից էր։

Դավիթ Սիմոնի Աբամելիքը, որը ծագումով հայ էր` գեներալ –մայոր ու 1812 թվականի Ֆրանսիայի դեմ պատերազմի հերոս, և Մարֆա Լազարևան, որը Լազարյանցների (Եղիազարյանների) հայտնի տոհմից էր, 1814 թվականի ապրիլի 15-ին Աննա անունով դուստր ունեցան։ Ծնողները կարող էին նրան անթերի տնային կրթություն ապահովել։ Աղջիկը հետաքրքրվում էր գրականությամբ ու լեզուներով, հայերենից ու ռուսերենից բացի փայլուն տիրապետում էր հինգ լեզվի`վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և հունարեն։ Հետո այդ ցուցակին ավելացավ նաև իտալերենը։

Серго Амбарцумян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին

Մարֆա Հովակիմովնա Լազարևան դստերը մայրենի լեզու սովորեցրեց, երբ նա յոթ տարեկան էր։ Ծնողներին ուղղված նամակներից մեկում մայրը գրում էր․«Սկսել եմ Անյուտայիս հայերեն սովորեցնել, վստահեցնում եմ՝ երբեք չեմ անտեսի ձեր ապաքինող խրատները, պարտքս եմ համարում, որ երեխաներս կատարյալ տիրապետեն իրենց մայրենի լեզվին։ Կարճ ժամանակահատվածում նա շատ է առաջ գնացել»։

Աննայի լավ դաստիարակությունը, համեստությունը, գեղեցկությունն ու գիտելիքները նկատեցին պալատում, ու որպես տասնութամյակի նվեր կայսր Նիկոլայը նրան ներառեց իշխանուհի Ելենա Պավլովնայի շքախմբի կազմում։ Դա մեծ պատիվ էր բերում, գրեթե լուծում էր ապագայի հարցը։ Նա իր գեղեցիկ սև մազերով, նշաձև աչքերով ու խիստ տարբերվող սպիտակ մաշկով ակամայից խենթացնում էր բոլոր այն տղամարդկանց, որոնք կապ ունեին կայսրական պալատի հետ։

Պուշկինը, ապշած նրա փթթուն գեղեցկությամբ գրում էր, որ նա, ով փոքր ժամանակ զվարճացնում էր իրեն, արդեն քսան տարեկան է․«Ես հիացմունքով խնամում էի ձեզ, երբ փոքր էիք»։ Իսկ Իվան Մյատլևը Աննային «արևելյան աստղ» էր անվանում։ Եվգենի Բարատինսկին էլ էր հիանում, ավելի հաճախ՝ բանաստեղծությունների տեսքով, այս ու այն կողմ էր գնում, սակայն նա երկչոտ էր հոգով ու արարքներով, նաև ամուսնացած էր, իսկ նրա եղբայրը՝ Իրակլին, համարձակ էր… և 1835 թվականին Աննա Աբամելիքն ու Իրակլին Բարատինսկին ամուսնացան։

Саркис Овивян - Sputnik Արմենիա
Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Իրակլին այն ժամանակ զինվորականի լավ կարիերա էր արել ու չէր պատրաստվում կանգ առնել։ Իսկ Աննա Դավիդովնան, թեև հանգիստ կարող էր մնալ Պետերբուրգում, կայսերական պալատի կանանց հանդարտ ու հաճելի կյանքով ապրել, բայց չցանկացավ ամուսնական կյանքի առաջին տարում լքել ամուսնում և նրան հետ մեկնեց ծառայության, որտեղ ապրում էր նաև աղջկա եղբայրը՝ Սեմյոնն ու նույնիսկ Միխայիլ Լերմոնտովը։

Վերջինս չէր բարդույթավորվում իր ցածր հասակից ու անուղղելի Դոն Ժուանի համբավ ուներ։ Նրան երբեք չէր հուզում իր ընտրած կանանց ընտանեկան կարգավիճակը։ Սակայն Աննայով նա հիանում էր հեռվից ու տակտի զգացումով, հավանաբար, Բարատինսկու հանդեպ տածած հարգանքից դրդված։

«Զինվորական կյանք եմ վարում։ Ապրում եմ ճամբարում՝ գյուղացիների խրճիթում։ Լսում եմ միայն փողի ու զենքի ձայն․․․ Չնայած այստեղի կյանքի աղմկոտ միապաղաղությանը, ես այստեղ, ինչպես և ամենուր, երջանիկ ու գոհ եմ, երբ ամուսինս կողքիս է։ Ես այնքան գոհ եմ ճակատագրից, որ չեմ նախանձում ո՛չ հարստությանը, ո՛չ մեծարանքին։ Մենք միշտ ցարական ուշադրության ենք արժանանում, հատկապես, կայսրուհու գթությանը, և հասարակության կողմից միշտ գրկաբաց ենք ընդունվում։ Տիրուհին իմ նկատմամբ չափազանց գթասիրտ է։ Չնայած անդադար տեղափոխվելու հետ կապված հոգսերին, ես գոհ եմ այս պատվից, հատկապես, որ այնտեղ Իրակլիին եմ տեսնելու», — գրել է Աննան տուն ուղարկվող նամակում։

Режиссер, Сценарист Тамара Лисициан - Sputnik Արմենիա
Թամարա Լիսիցյան. երբ կորչում է վախի զգացումը

Ե՛վ Աննան, և՛ Իրակլին, կապված լինելով այն ժամանակ գրական աշխարհի հետ, անմիջական մասնակցություն էին ունենում շատ բանաստեղծների ու գրողների ճակատագրին։ Ահա և Պուշկինի դուելի ամբողջ պատմությունը նրանց աչքերի առաջ տեղի ունեցավ`սկսած 1836 թվականից մինչև Չյորնայա գետի մոտ հնչած կրակոցը։ Հետո Աննան, ամենայն հավանականությամբ օգտվելով իշխանուհի Ելենա Պավլովնայի հետ մտերմությունից, փորձել է պաշտպանել Լերմոնտովին, երբ նա պատրաստվում էր կռվել դե Բարանտի հետ։

Դժվար թե Աննա Աբամելիքի մասնակցությունը Պուշկինի ճակատագրին կարող էր պատճառ հանդիսանալ, որ պալատը սառի նրանից, իսկ Լերմոնտովի փրկությանն ուղղված քայլերը կարող էին այնտեղ հավանության չարժանանալ։ Այն ժամանակ նրանք հիմնականում ապրում էին Յարոսլավում, որտեղ Աննայի ամուսինը ռազմական նահանգապետի պաշտոնակատարն էր, սակայն Աննան հաճախ էր գալիս և՛ Մոսկվա, և Պետերբուրգ։

Այդ ժամանակ նաև լուրեր հայտնվեցին, որ մեծ իշխան Միխայիլ Պավլովիչն անտարբեր չէ Աբամելիք-Բարատինսկայի նկատմամբ։ Ամեն ինչ վերջացավ նրանով, որ Իրակլիին նշանակեցին Կազանի նահանգապետ։ Շատերի համար այդ պաշտոնը նախանձելի էր, սակայն Բարատինսկու համար դա նշանակում էր, որ նա թեկուզ ոչ վերջնական, բայց հեռանում է Պետերբուգից։

Աննան շարունակում էր նույնը մնալ։ Սենատոր ու Պետական ունեցվածքի նախարարի ընկեր Միխայիլ Վեսելովսկին նրա մասին այսպես էր գրում․ «Տեսել եմ Բարատինսկային պարահանդեսների ժամանակ։ Երբ նա մոտենում է, բոլորը հիացմունքով հետ են գնում։ Երբ նա պարում է, բոլորը նայում են նրան։ Նրա հետ շփված բոլոր մարդիկ վերադառնում էին նրա խելքով ու բարեհամբուրությամբ հիացած։ Ասում են, որ նա մի փոքր խառնվում էր նահանգի կառավարական գործերին»։

Աննան Դավիդովնան այրիացավ 1859 թվականին, երբ 45 տարեկան էր, այն ժամանակ դա պատկառելի տարիք չէր, սակայն քիչ էլ չէր համարվում։ Ամուսնու մահը չէր կարող հետք չթողնել նրա արտաքինի ու կենսակերպի վրա։ Աննա ամբողջությամբ նվիրեց իրեն գրական թարգմանություններին ու բարեգործությանը։ Երբ այս գործում հաջողության հասավ, նա ստացավ Ռուսաստանի նշանակությամբ երկրորդ՝ Սուրբ Եկատերինա շքանշանը։ Ի դեպ, այն տալիս էին միայն մեծ իշխանուհիներին ու կանանց, որոնք ամենաբարձր հասարակության մի մասն էին համարվում։

Աննա Անամելիքը ամուսնու մահվանից հետո ապրեց երեսուն տարի։ Այդ տարիների ընթացքում նրա միակ մտերիմը զարմիկ, իշխան Սեմյոն Սեմյոնովիչ Աբամելիք-Լազարևն էր։ Նա խնամում էր նրան երեխա ժամանակ, հետո տղան դարձավ խոշորագույն արդյունաբերող ու Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ի դեպ՝ Սեմյոն Սեմնյոնովիչը Պետերբուրգի հայ համայնքի նախահեղափոխական շրջանի վերջին ղեկավարն էր։

Հենց Սեմյոն Աբամելիքն էլ թաղեց բարեկամուհուն, որը հանգիստ, առանց տառապանքների մահացավ 75 տարեկանում։ Նա թաղված է հարազատ Պետերբուրգում, Նովոդեվիչյե գերեզմանատանը։

Լրահոս
0