00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին

Բաժանորդագրվել
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սկզբում բեռնատարը բարձրացրեց, հետո անթիվ ռեկորդներ սահմանեց ու հաղթեց նացիստական Գերմանիայի սիրելի ծանրորդին։ Սերգո Համբարձումյանն ասես առասպելական դյուցազնի մարմնավորում լիներ` ուժեղ, հսկա և բարի։

Պատմում են, որ նրա մայրը` Սոֆյան, խիստ կին է եղել, ֆիզիկապես էլ ուժեղ է եղել տղամարդկանցից։ Իբր մի անգամ բռունցքի հարվածով գետնին է տապալել բանջարանոց մտած կովին։ Այդպես է եղել, թե ոչ, անհնար է պարզել, քանի որ շատ տարիներ են անցել, և պարզելու կարիք էլ չկա։ Բայց փաստ է, որ 1910թ-ին նա 7 կգ քաշով որդի է լույս աշխարհ բերել։

Астрофизический полигон ИГУ в Тункинской Долине - Sputnik Արմենիա
Հայ աստղաֆիզիկոսի փայլուն նախագիծը Հարավային Ամերիկայում, կամ այստեղ նույնպես հնարավոր է

Ապրել են Նախիջևանի գյուղերից մեկում։ Սերգոն 5 տարեկան է եղել, երբ գյուղում լուրեր են տարածվել, որ Թուրքիայում կոտորում են հայերին։ Հայրը նրանց տարել է Հյուսիսային Կովկաս` Կիսլովոդսկ, ինչ-որ հեռավոր ազգականի մոտ։ Դժվար են ապրել, նախ Սոֆյան է մահացել, հետո` Սերգոյի եղբայրը։ 20 տարեկանը լրանալուց հետո Սերգոն եկել է Երևան։

Աժդահա Սերգո Համբարձումյանին աշխատել են չբարկացնել` հզոր կազմվածքը, բարձր հասակն ու ամուր մկանները զրոյացրել են նրա հետ գլուխ դնելու ցանկությունը։ Երևանում կարճ ժամանակ ավտոմեխանիկ է աշխատել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ավտոտնակում։ Մի անգամ աշխատողները ապարդյուն փորձել են բարձրացնել բեռնատարը, Սերգոն նրանց մի կողմ է հրել ու առանց որևէ մեկի օգնության բարձրացրել է մեքենան։ Հետո հարցական հայացքով նայել է զարմացած մարդկանց, իբր եկեք, վերանորոգեք, քանի դեռ պահել եմ։

«Օրգանների» զարմացած ղեկավարներն արագ կողմնորոշվել են և դյուցազնին ուղարկել «Դինամո» սպորտային միություն. թող ծանրաձող բարձրացնել սովորի և չեմպիոն դառնա։ Դրա համար Սերգոյին անվճար սնունդ են տվել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ճաշարանում։ Ապագա ռեկորդակիրը հաճույքով համաձայնել է։ Ղեկավարները հաստատ գոհ են եղել, որ նման բացահայտում են արել։

Здание на перекрестке проспекта Маштоца и улицы Пушкина, Ереван - Sputnik Արմենիա
Երևանցու անհետացող տեսակը. ինչպես են գողին ծեծել պրոթեզով ու գիշերն անցկացրել պատշգամբում

Հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսվել է ու շարունակվել առանց դադարի։ Երեք տարին բավարար է եղել, որ նա երեք անգամ անընդմեջ 1933-1935թթ-ին դառնա ԽՍՀՄ չեմպիոն` ընթացքում գերազանցելով ուրիշների, հետո էլ սեփական ռեկորդները։

1936թ-ին Մյունխենում օլիմպիադա է անցկացվել, որի բացարձակ հաղթող է ճանաչվել Հիտլերի սիրելի ծանրորդ Յոզեֆ Մանգերը։ Ստալինին դուր չի եկել այդ փաստը, և ԽՍՀՄ-ով մեկ սկսել են որոնել մեկին, ով կարող է հաղթել Մանգերին։ Բնականաբար, հիշել են Սերգոյին։

…1938 թվականի նախավերջին օրը երկար սպասված ռեկորդը սահմանվեց։ Սերգոն ընդհանուր հաշվով բարձրացրեց 433,5 կգ` Մանգերին գերազանցելով 8.5 կգ-ով։ Եթե ասենք, որ երկարատև ու բուռն ծափեր հնչեցին, նույնն է, թե ոչինչ չասենք։ Համբարձումյանի հաղթանակը տոնեց ողջ ժողովուրդը։ Անգամ գերմանական թերթերի առաջին տողերում հայտնվեց մեր աժդահայի անունը։

Շուտով սկսվեց պատերազմը, և Սերգոյին տարան բանակ, ուղարկեցին ճակատ` Թամանյանի դիվիզիա։ Դիվիզիայի հրամանատարը ճանաչեց հայտնի մարզիկին և անհապաղ հետ ուղարկեց Երևան` ասելով, որ նա երկրի հարստությունն է և կյանքը վտանգելու իրավունք չունի։ Մի քանի օր հետո, երբ Համբարձումյանը լքեց բանակը, դիվիզիան գնդակոծեցին Մոզդոկի մոտ, զոհվեց նաև հրամանատար Զաքիյանը։

Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Կոնյակը հայերեն է խոսում, կամ ինչպես է Մարգար Սեդրակյանին հաջողվում գրավել Չերչիլի սիրտը

Հետպատերազմական տարիներին նա միայն մեկ ռեկորդ է գրանցել, թեև դրանք կարող էին ավելի շատ լինել, 1947թ-ին ԽՍՀՄ թիմին ինչ-որ պատճառով վիզա չեն տրամադրել Ամերիկայում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Նույն 1947թ-ին նա ևս մեկ լեգենդ է ստեղծել։

Կարմիր հրապարակում ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթ է անցկացվել, բնականաբար, դամբարանի տրիբունայում կանգնած է եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը` Ստալինի գլխավորությամբ։ Համբարձումյանը հայտնվել է հրապարակում` ուսերի վրա տանելով ինչ-որ յուրահատուկ «ծանրաձող», որի վրա սկավառակների փոխարեն հսկայական գնդեր են եղել ձողի ծայրերին։ Այդ գնդերից դուրս են նետվել 22 տղաներ և սկսել են հրապարակում ֆուտբոլ խաղալ։ Ծանրաձողի կշիռը կազմել է 440 կգ։

Շուտով նա միկրոինֆարկտ է տարել հենց մրցումների ժամանակ և դադարել է սպորտով զբաղվել։ Ինչ-որ ժամանակ Սերգո Համբարձումյանը տաքսու վարորդ է եղել, հետո խորովածանոց է բացել։ Դյուցազունը մահացել է 1983թ-ի ապրիլի 13-ին Մոսկվայում, բայց նրան հուղարկավորել են Երևանում։

Ասում են` նրանք, ովքեր չեն իմացել, թե ում են թաղում, գուշակել են դագաղի մեծությունից. Հայաստանում նման մեծության դագաղներ չեն եղել…

Լրահոս
0